Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Տեխնիկական պրոբլեմներ => Topic started by: Ղուկաս Վահան on February 17, 2011, 03:52:26 PM

Title: Տեքստերի տառաչափը
Post by: Ղուկաս Վահան on February 17, 2011, 03:52:26 PM
Եթե Լուսամուտում տեղադրված նյութերի տառաչափը ձեզ անհանգստացնում է, այսինքն` փոքր է, ապա կիրառեք Ctrl + ստեղները: Ctrl-ը սեղմած + ին կամ - ին սեղմելով կարող եք կայքի չափսերը մեծացնել կամ փոքրացնել: Հաճախ կիրառեք տեքստը կարդալուց, որովհետև այնուամենայնիվ այդպես կայքը կորցնում է իր բուն տեսքը: Նախնական վիճակին վերադառնալու համար սեղմեք Ctrl, այն սեղմած վիճակում` 0, և կայքը կվերադառնա իր նախնական չափսերին: Այս ձևը կիրառելի է բոլոր բրաուզերներով:
Հետագայում մենք նախատեսում ենք ստեղծել գործիքներ, որոնք կդյուրացնեն կայքի նյութերի ընթերցանությունը:
Հուսով ենք, որ այս նշումը օգտակար կլինի: