Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: arevik on January 17, 2011, 01:44:29 AM

Title: Տարիքային տարբերությունը ամուսինների մի
Post by: arevik on January 17, 2011, 01:44:29 AM
Բարև Ձեզ,
Քիչ առաջ ընթերցում էի Ամուսնություն,ընտանիք և ընկերներ թեմայի շուրջ կատարված քննարկումները և այնտեղ չգտա իմ հետևյալ հարցի պատասխանը.
- Ինչ է սահմանված Աստվածաշնչով ամուսինների միջև մեծ տարիքային տարբերությունների մասին? Մեր իրականության մեջ "անամոթության" նման մի բան է համարվում, երբ լսում ենք, որ հերթական տարիքային մեծ տարբերությամբ ընտանիքն է կառուցվում: Ընդ որում "ամոթի" չափաբաժինը կրկնապատկվում է եթե կինն է տարիքով մեծ լինում տղամարդուց: Կցանկանայի իմանալ որքանով է դա ճիշտ,քրիստոնեական և Աստվածաշնչի որ մասում կարող եմ կարդալ դրա մասին:
Նախապես շնորհակալ եմ:
Title: Re: Տարիքային տարբերությունը ամուսինների մ
Post by: BAREV on January 21, 2011, 10:18:51 AM
ԲԱՐԵՎ Ձեզ
Ձեզ հուզող հարցին պատասխանելու համար ըստ երևույթին պետք է այն մի քանի տեսանկյունից քննարկել` պատմական, սոցիալական, հոգևոր-կրոնական, մշակութային, ազգագրական: Շատ չեմ ուզում մանրամասն անդրադառնալ սրանցից յուրաքանչյուրին: Աստվածաչնշում մենք հանդիպում ենք նմանատիպ դեպքերի, երբ ծեր տարիքում մանկահասակ կին են առնում, ինչպես օրինակ Դավիթ թագավորի պարագան, շատերի համար տարիքային լուրջ տարբերության շուրջ վեճի առիթ է Հովսեփի տարիքը` որքան էր մեծ Աստվածածնից, ինչու էր այդպես ևն: Հակառակ պարագան էլ կա. երբ, ըստ հրեական օրենքի, ավագ որդին մահանում էր, կրտսերն ամուսնանում էր այրու հետ և ծնված զավակը համարվում էր մահացածինը: Նմանատիպ մի խնդրի հանդիպում ենք հարությանը չհավատացող սադուկեցիների կողմից Հիսուսին տրվող փորձիչ հարցի ժամանակ, երբ պատմում են յոթ եղբայրների մասին, որոնցից ավագը կին առավ և մահացավ, և "քանի որ զավակ չուներ, կնոջնի իր եղբորը թողեց: Նույնպես և երկրորդը և երրորդը, մինչև յոթներորդը": Հայկական մտածողության և հատկապես այժմյան չափանիշներով սա անըդունելի ասելը շատ մեղմ է: Չգիտեմ` կզարմանաք, թե ոչ, բայց մինչև 20-րդ դարասկիզբ որոշ հայկական շրջաններում նմանատիպ երևույթներ եղել են: Զարզանդ Դարյանը մի վեպ ունի` "Արծիվ Վասպուրականի", ուր պատմում է նմանատիպ մի դրվագ, երբ կինը հասուն, պարթևահասակ է, իսկ ամուսինը դեռ պատանեկության տարիքի էլ չհասած: Վանի ինքնապաշտպանությունը նկարագրող դրվագների մեջ է:

Այժմ շատ բան է փոխվել: Մեր մտածողությունն հոգևոր-կրոնականից փոխվել է ավելի աշխարհիկի: Մեծահասակ տարիքի տղամարդու հետ ամուսնությունն սկսեց ամոթալի դիտվել հատկապես այն ժամանակ, երբ շատ սփյուռքահայեր գալիս էին Հայաստանից "կին առնելու", իսկ հայաստանցիներից շատերի համար անգամ կարևոր չէին նրա կյանքի մանրամասները և 18-ը նոր բոլորած շատ աղջիկների անգամ ծնողների ստիպմամբ ամուսնացրեցին և ուղարկեցին` միայն թե` Հայաստանից դուրս լիներ: Ժամանակին բավական տարածված հեգնախառն անեկդոտներ կային "Արմենիա" հյուրանոցի առջև պտտվող ու սփյուռքահայ ամուսին փնտրողների մասին:
Այնինչ մինչև հիմա էլ Հայաստանի շատ շրջաններում նորմալ են դիտում մեծահասակ տղամարդու ամուսնությունը տարիքով բավական զիջող օրիորդի հետ:

Գալով հարցին` Սուրբ Գիրքը տարիքային տարբերությունների սահմանափակումներին վրա շեշտադրումը չի անում. այլ ավելի մարդու` Աստծուն հավատարիմ քայլելու վրա: Դրա համար մեր Հայրեը կարևորում էին ոչ ստիպողական, փոխադարձ համաձայնության պարագան` եկեղեցում հարցնելով, թե Աստված, պահապան հրեշտակները, քահանան և ներկա ողջ բազմությունը վկա լինեն? ամուսնացողների խոստմանը:
Այսինքն` կարևորվում էր սերը և մարդու ազատ կամքի դրսևորման իրավունքը: Այլ հարց է, որ հաճախ շատ հարաբերություններ չարաշահվում էին ավանդապահության անվան տակ: