Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հերետիկոսություն, աղանդ, սնապաշտություն => Topic started by: Ղուկաս Վահան on June 10, 2010, 01:22:12 PM

Title: Յոգա
Post by: Ղուկաս Վահան on June 10, 2010, 01:22:12 PM
Վերջին շրջանում Հայաստանում շատ են յոգայով զբաղվողները։ Շատերը այն համարում են պարզապես առողջական միջոց՝ մարզանք, սակայն եթե այդպես լիներ, ապա այն կկոչվեր մարմնամարզություն։ Ես չգիտեմ, թե ինչ է յոգան, սակայն կցանկանայի լսել մյուսների կարծիքը։
Այստեղ փնտրեցի և գտա Սամվելի գրառումը, ահա այն.
Quote from: Samvel on February 15, 2009, 03:20:22 PM
...
   Եկեք շրջանցենք "Նյու Էյջի" բազում հոսանքները, կապված յոգայի, մարմնամարզության, մեդիտացիաների, բժշկումների, փսիխոդելիկ պրակտիկայի, գուշակումների, երաժշտության, նկարչության և այլնի հետ:

Այս գրառումն ինձ մտածել տվեց, որ յոգան Նյու էյջի հետ է կապված։
Իմ ցանկությունն է տեղեկացված լինել, ուստի եթե կարող եք, լուսավորեք։
Title: Re: Յոգա
Post by: Samvel on June 11, 2010, 11:19:11 AM
Ահա, թե ինչ է ասում յոգայի մասին Ելենա Բլավատսկայան իր "Դիցաբանական բառարան" գրքում.

1) Հնդկաստանի վեց դարշաններից, կամ դպրոցներից մեկն է. փիլիսոփայական դպրոց է, հիմնված Պատանջալիի կողմից: Եվ սակայն, յոգայի իրական դոկտրինան վերագրվում է ավելի հին իմաստուն Յաջնավալկիային, "Յաջուրվեդայի" և ուրիշ հայտնի աշխատությունների հեղինակին:

2) Մեդիտացիայի պրակտիկա է, միջոց, որը տանում է դեպի հոգևոր ազատագրումը: Նրա օգնությամբ ձեռք են բերվում պսիխո-հոգևոր ուժեր, և  նրանով հարուցված սքանչահամակ (էքստատիկ) վիճակները տանում են դեպի  - ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի տիեզերքի հավերժական  ճշմարտությունների մաքուր և ճիշտ ընկալումը:
Title: Re: Յոգա
Post by: Samvel on June 13, 2010, 09:32:55 AM
"Յոգան  մի անգին նվեր է հանդիսանում խելացի մարդու համար - այն օգնում է նրան դառնալու իմաստուն: Իմաստունին էլ այն աստված կդարձնի: Անխելք մարդը, ձեռնարկելով  այս պրակտիկան, անխուսափելիորեն վերածվում է հիմարի: Իսկ ապուշին  այն միշտ տանում է դեպի մահ: Սովորական, հասարակ մարդն էլ յոգայով զբաղվելու անհրաժեշտություն չունի, - և ժամանակ էլ - նա  ավելի կարևոր  բաներ  ունի անելու:

Այնպես որ, նախքան դուք կդիպչեք այդ զարմանալի ուսմունքին, ջանացեք առավելագույն ազնիվ լինել  ինքներդ ձեզ հետ: Հարցրեք ինքներդ ձեզ. Ո՞վ եմ ես: Եվ ինչու՞ է դա ինձ պետք: Դրանից է կախված ձեր հետագա ճակատագիրը:"

                                                          ՈՒսուցչի բարեմաղթանքը
Title: Re: Յոգա
Post by: Ղուկաս Վահան on April 15, 2011, 08:28:27 PM
Ինչ-որ զուգադիպմամբ վերջին շրջանում մի փոքր առնչվել եմ յոգային, հատկապես այն կենտրոններին, որոնք առողջական խնդիրներ են փորձում լուծել:
Չցանկանալով մանրամասնել, միայն ասեմ` համոզվեցի, որ յոգան նախ փիլիսոփայություն է, հետո նոր առողջություն կամ բժշկություն, ուստի Հայաստանում յոգայի միջոցով զարգացող բժշկությունը խայծ է ու միջոց հասնելու յոգային` այդ փիլիսոփայությանը: Նրանք, ովքեր դեռ բժշկական փուլում են, միամիտ հավատացյալներ են, որոնք դեռ չեն հասել յոգայի «բարձրագույն փիլիսոփայությանը», բայց երևի նրանց կհասցնեն, եթե շարունակեն միամտորեն հետևել բժշկական վարժություններին:
Յոգան բացարձակապես հարիր չէ քրիստոնեական աշխարհընկալմանը, ավելին, այն հակասում է քրիստոնեական դոգմատիկ հիմքերին:
Միշտ հիշեք. յոգան նախ փիլիսոփայություն է: