Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: ani on June 07, 2010, 11:16:05 PM

Title: Հավատ և գիտելիք
Post by: ani on June 07, 2010, 11:16:05 PM
Կարող է գիտելիքը (անգամ աստվածաբանական), թուլացնել հավատը?
Հավատը ներքին զգացողություն է, թե այն գիտելիքների ամբողջություն է` հիմնված  բանականության վրա? Միգուցե երկուսը միասին???
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: Masnaget on June 08, 2010, 02:12:32 AM
Հավատքը զգայարանների տված գիտելիքների հետ չափազանց քիչ ընդհանրություն ունի: Ավելին ասեմ. մարդու զգայարաններն իրեն կարող են խաբել, իսկ հավատքը` ոչ:
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: ani on June 08, 2010, 11:11:12 AM
Այսինքն մարդը հավատը չի զգում???
Իսկ ինչ կասեք հարցի առաջին մասի վերաբերյալ?
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: ani on June 09, 2010, 04:47:08 PM

Երևի իմ հարցը ձեզ աբսուրդ է թվացել, ուստի չեք պատասխանում:
Բայց հավատացնում եմ ձեզ կյանքում լինում են նաև նման դեպքեր:
Հենց հոգևոր բնագավառի ներկայացուցչից եմ նման կարծիք լսել:
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: Masnaget on June 10, 2010, 12:16:22 AM
Quote from: ani on June 09, 2010, 04:47:08 PM

Երևի իմ հարցը ձեզ աբսուրդ է թվացել, ուստի չեք պատասխանում:
Բայց հավատացնում եմ ձեզ կյանքում լինում են նաև նման դեպքեր:
Հենց հոգևոր բնագավառի ներկայացուցչից եմ նման կարծիք լսել:
..... մմմմ....  :-\
Մի քիչ բարդ հարց է, մի քիչ էլ տեխնիկական դժվարություններ ունեմ: Պիտի Ս. Գր. Տաթևացու աշխատությունները նայեմ, պատրաստվում եմ:
Շուտով կպատասխանեմ:
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: ani on June 10, 2010, 11:24:06 AM
Իսկ Ձեր սուբյեկտիվ կարծիքն ինչպիսին է?
Սիրով կսպասեմ պատասխանին  12:)
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: BAREV on June 14, 2010, 12:00:38 PM
Լավագույն պատասխանը դուք տվել եք հարցի մեջ՝ երկուսը միասին: Ես ուղղակի կմեջբերեմ Այնշտայնի խոսքերը, որոնք իմ հանդիպած սահմանումներից ամենալավուգունն են՝ բնորոշելու հավատի և գիտության առնչությունը. "Հավատն առանց գիտության կույր է, գիտությունն առանց հավատի՝ կաղ": Քրիստոս էլ երբ տեսավ մարդկանց անհավատությունը, հանդիմանանքով ասաց. "Քննեցե'ք Գրքերը.... բայց այդ Գրքերն իսկ վկայում են իմ մասին,/Հովհ. 5.39/: Գիտելիք ասելով առաջին հերթին մենք պետք է հասկանանք առողջ դատողությունը, մարդու պրպտող ու պատասխաններ փնտրող միտքը, իսկ Քրիստոս ինքն էլ հենց ասում է՝ փնտրեցեք և կգտնեք:
Ժամանակակից աշխարհում ավելի շատ է հենց գիտության պաշտամունքը: Բավական է մեկին ասել, որ դա գիտնականներն ապացուցել են, որ նա միանգամից հանձնվի: Բայց դրան զուգահեռ՝ հարյուրավոր հայտնագործումներ կան, որոնք հերքում են նախկին գիտական "նվաճումները"՝ շատ հաճախ վեր հանելով աստվածաշնչյան այս կամ այն դրվագի գիտականորեն ճշմարիտ լինելը: Այնպես որ կարելի է կարճ ասել, որ դա դեղի պես է՝ ճիշտ չափաբաժինն առողջարար է, դոզայից  ավելին՝ մահացու կամ մահավտանգ:
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: ani on June 14, 2010, 01:39:12 PM
Շնորհակալ եմ: Սպառիչ պատասխան տվեցիք: 18:)

Մի մեջբերում էլ ես կկատարեմ, բայց հեղինակին չեմ հիշում.<փիլիսոփայության մեջ մակերեսայինությունը բերում է անհավատության, իսկ խորությունը` հավատի>
Title: Re: Հավատ և գիտելիք
Post by: Makondo on June 14, 2010, 03:20:01 PM
Այս հարցը մեծ փիլիսոփա Կանտին էլ էր հավանաբար հետաքրքրում, երբ նա վերջապես որոշեց «մի կողմ քաշել բանականությունը, որպեսզի տեղ բացի հավատի համար»:   33:)