Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: ani on June 03, 2010, 07:14:25 AM

Title: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: ani on June 03, 2010, 07:14:25 AM
Ես արդեն երկու տարի է փնտրում եմ մի հարցի պատասխան. ինչպես է հնարավոր, որ ջերմեռանդ քրիստոնյան կորցնում է հավատը: Հոգին դատարկվում է: Ու, թեև նա ձգտում է վերագտնել նախկին  հավատը, բայց   ոչինչ չի ստացվում: Նապապես շնորհակալություն:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: Masnaget on June 08, 2010, 03:47:35 AM
Դա կարող է լինել ինչ-որ պատահարից, սիրելի մարդու կորստից և նման բաներից: Իրականում ճշմարիտ հավատացյալը չի կորցնում հավատքը    /Հոբի օրինակը/, իսկ եթե ուրիշ պատճառներ կան հավատքը կորցնելու, ապա իմացեք, որ տվյալ անձնավորությունը երբեք էլ հավատք չի ունեցել:
Բայց այս երևույթն անհատական է, և յուրաքանչյուրն ինքն է գտնում և վերահաստատում իր սեփական հավատքը:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: ani on June 08, 2010, 07:32:05 AM
Պատճառները ճիշտ նշեցիք: Իսկ այդ դեպքում տվյալ մարդն ինչու է  նորից ձգտում դեպի հավատը: Եթե նա իր գիտակից կյանքում  երբեք էլ ճշմարիտ հավատացյալ չի եղել, ապա նման հիասթափությունից հետո ինչն է նրան դրդում նորից փնտրել Աստծո լույսը իր հոգում:
Միգուցե դա ժամանակավոր հիասթափություն է եղել, պայմանավորված մարդու հոգեկան ծանր ապրումներով:
Ինչ խորհուրդ կտաք նման մարդուն: Ինչը կարող է օգնել նրան հասնել ճշմարտության:

Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: Masnaget on June 08, 2010, 01:01:34 PM
Պատճառները ճիշտ նշեցիք: Իսկ այդ դեպքում տվյալ մարդն ինչու է  նորից ձգտում դեպի հավատը: Եթե նա իր գիտակից կյանքում  երբեք էլ ճշմարիտ հավատացյալ չի եղել, ապա նման հիասթափությունից հետո ինչն է նրան դրդում նորից փնտրել Աստծո լույսը իր հոգում:
Միգուցե դա ժամանակավոր հիասթափություն է եղել, պայմանավորված մարդու հոգեկան ծանր ապրումներով:
Ինչ խորհուրդ կտաք նման մարդուն: Ինչը կարող է օգնել նրան հասնել ճշմարտության:
Դա ինքնաարդարացման գործողություն է. մարդը փորձում է Աստծուն փնտրելով ասել, որ/թե  <<ոչինչ էլ չի եղել>>, սակայն հավատքի երերալը մի կողմից կարող է մարդուն ամբողջությամբ անհավատ դարձնել, մյուս կողմից (երբ իր` Աստծուց ունեցած սպասելիքներն արդարանում են, հաջողություններն են ուղեկցում նրան, նորից երջանիկ է  դառնում) կարող է հոգևոր մեծ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ կուտակել և ամրապնդել հավատքը:
Ժամանակավոր հիասթափություն ասվածը մի փոքր խախուտ հասկացողություն է: Բացատրեմ: Եթե մարդն իր անհավատության <<նոպայի>> ժամանակ (գործերը լավ չեն, սիրելիները` արյունակից, կին կամ ամուսին, սիրելի որդին, մահացել են բոլորովին երիտասարդ հասակում, իրեն հիվանդություններն են ուղեկցում. մի խոսքով` մեծամեծ կորուստներ ունի) մահանա, ապա կդատվի որպես անհավատ: Ուրեմն պետք է <<ամենայն ժամ աղոթել>>` ըստ Տիրոջ խոսքի, դարձյալ` <<չփորձել Տիրոջը>>, փնտրել Աստուծո արքայությունը նախ, և <<ամեն բան ավելիով կտրվի>>: Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ է նշանակում <<ամեն բան ավելիով կտրվի>>:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: ani on June 08, 2010, 10:07:30 PM
Իսկ դուք կարծում եք, որ այդ մարդը Աստծուն որոնելիս կրկին ինչ-որ ակնկալիքներ է ունենում նրանից, այսինքն` նորից փորձում է Աստծուն: ՈՉ: Չէ որ նա զղջացել է իր <անհավատության նոպայի> համար:
Հարցն այստեղ մի փոքր այլ է. նա ուղղակի իրեն անարժան է համարում իր սխալից հետո նորից դիմել Աստծուն:
Նա փնտրում է Աստծո արքայությունը, բայց ինչ-որ բարդույթ խանգարում է գտնել այն և <ավելիով չի տրվում> 
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: Masnaget on June 08, 2010, 10:19:12 PM
Ոչ թե որոնելիս է փորձում, այլ ընդհակառակը, այն ժամանակ, երբ նա կասկածում է Աստծո գոյությանը կամ երբ հավատքը կորցնում է:
Եթե զղջման զգացողություն ունի, և դա անկեղծ է, պետք է հոգևորականին մոտենա, խոսի նրա հետ, խորհուրդ հարցնի: Որևէ դեպք պետք է առանձին քննել. ընդհանուր <<դեղատոմս>> չկա, թե ինչ պիտի անի, ինչպես պիտի անի և այլն:
Անարժան համարելը մի տեսակ արդարացում է. նման է անառակ որդու զղջման հոգեբանությանը: Կարող է մեղա գալ, և հոգևորականը կորոշի, թե ինչ պետք է անի: Անարժան համարելը, իմիջիայլոց, հավատացյալի համար ճիշտ կեցվածք է: Ոչ մի ճշմարիտ հավատացյալ չի ասի, թե ինքն արժանի է Աստծո ողորմությանը կամ Արքայությանը:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: ani on June 08, 2010, 10:30:33 PM
Շնորհակալություն 21:):
Հուսանք, որ նման մարդկանց հետ ամեն ինչ լավ կլինի և նրանք  Աստծու օգնությամբ վերջապես կհասնեն հոգեկան խաղաղության և ներդաշնակության:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: Makondo on June 09, 2010, 09:22:20 PM
Հարցի վերաբերյալ թույլ տվեք փոքր-ինչ ուշացած նաև իմ կարծիքը հայտնել.

Առհասարակ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է, որ հավատացյալը «հավատը կորցնի»: Նշված պատճառներն անշուշտ շատ տխուր իրողություններ են, որ պատահում են ամեն օր հազարավոր մարդկանց հետ: Բայց հավատը, կարծում եմ այնպիսի մի բան է, որ երբեք չի կորում: Այն ջրհորի նման է, մինչև չփորես` ջուր չի բխի: Հավատացյալի մոտ այդպիսի անկումային պահերը կարելի է անվանել թերահավատություն, բաց ոչ երբեք հավատի կորուստ:

Բայց ամեն պարագայում ելք կա, երբեմն չես կարող բառերով մխիթարել մեծ կորուստ կրած մարդուն... ուրեմն պետք է Հոբի բարեկամների նման նստես նրա կողքին ու սգաս նրա հետ: Ցույց տաս ջերմություն ու սեր:

Աստված մեր մեջ հոգի է դրել: Եվ այդ հոգին գործում է անկախ մեր կամքից: Պարզապես ճիշտ խնամել է պետք հավատը, այն չի կորում:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: ani on June 10, 2010, 10:46:35 PM
Շատ շնորհակալ եմ խորհուրդների և բոլոր կարծիքների համար:  37:) 
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: BAREV on June 14, 2010, 10:42:24 PM
Անի ջան, թե' Մասնագետը, թե' Մակոնդոն ձեզ բավականին օգտակար խորհուրդ-տեղեկություններ են տվել: Մի բան եմ միայն ուզում ավելացնել: Հավատքը ճանապարհ է: Այդ ճանապարհին և' խոչընդոտներ կարող են հանդիպել, և' բարենպաստ հանգամանքներ: Ամենամեծ խոչընդոտը հավատի փորձությունն է, երբ Աստծո նկատմամբ հավատը տկարանում է այս կամ այն պատճառով: Դրա մեջ լրջագույն դեպքերից է հենց մահը: Բայց ի վերջո հավատքը քննում է հենց մահվան ֆենոմենը և շատ փնտրվող հարցերի պատասխաններ է տալիս: Հավատքի տկարացումը հավատքի կորուստ կամ անհավատություն չէ: Դա կրակի պես է, որ կարող է և' այրել, և' այրելով հանդերձ՝ ավելի մաքրել, պնդացնել, թրծել: Նայեք Պետրոս առաքյալը մահվան վտանգի առաջ ուրացավ Քրիստոսին, բայց դա չխանգարեց զղջալուց հետո Քրիստոսի կողմից ընդունվելու ու Առաքյալ կոչվելու համար: Երբեմն հավատի տատանումն օգնում է, որ մարդը պրիմիտիվ, մակերեսային հավատից ավելի խորքային, ապրումային հավատքի դառնա, հոգևոր զգացումի, կենսակերպի մակարդակին բարձրանա: Դրա համար, երբ մահացածի հարազատին ցավակցողներն ասում են "Աստծով մխիթարվեք", "Աստված ողորմի հանգուցյալի հոգին" կամ ուղղակի "Ողորմի Աստված", հենց այդ ի նկատի ունեն, որպեսզի մարդը մահվան երևույթը քննելով ավելի լավ ընկալի ու հասկանա հոգու անմահությունը, Աստծո նախախնամությունը և հոգատարությունը իր ստեղծած արարածների հանդեպ:
Հավատքի փորձության մենք չենք ձգում /... և մի տար մեզ փորձության.../, բայց կարող ենք փորձությունից դուս գալ Աստծո օգնությամբ /Հիշեք Հիսուսի խոսքը՝ "...առանց ինձ ոչինչ անել չեք կարող..../ և այդ փորձությունից դուրս գալ որակապես այլ մակարադակով ու ապրումով: Աղբը լցնելով ծառի արմատին, մարդիկ չեն գիտակցում, որ շատ հաճախ դա կատարում է պարարտանյութի դեր: Նույն կերպ փորձությունները մենք կարող ենք "պարարտանյութի" վերածել մեր հոգևոր աճի համար: Աստված իմաստություն և ուժ տա ձեզ:
Title: Re: Հնարավոր է վերագտնել կորցրած հավատը
Post by: ani on June 15, 2010, 12:43:05 AM
Դուք ինձ հասկացաք:
Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ: