Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: TILIL on August 20, 2009, 09:09:54 PM

Title: Նոր առաջարկներ
Post by: TILIL on August 20, 2009, 09:09:54 PM
Սիրելի ֆորումցիներ, որպեսզի մեր <Միտք> ակումբը նորից այսպես լուռ չմնա առաջարկում եմ, որ մենք առաջիկայում մրցույթներ անցկացնենք ֆորումցիների ստեղծագործություններով: Թեմաների մասին խնդրում եմ բոլորդ մտացեք և ասեք:
Եթե կան այլ առաջարկներ խնդրում եմ գրեք:
Title: Re: Նոր առաջարկներ
Post by: Ղուկաս Վահան on August 20, 2009, 09:59:25 PM
Էդ դեպքում եկեք ճշտենք ու տեսնենք, թե ովքե՞ր են պատրաստ մասնակցել, այլապես ստացվում է երկու հոգուց բաղկացած մրցույթ։
Title: Re: Նոր առաջարկներ
Post by: vahan on August 20, 2009, 10:12:24 PM
Իմ կողմից առաջարկում եմ երաժշտական մրցույթ. եթե ունենք երաժիշտներ եկեք մեր կատարումները տեղադրենք  you-tube  կայքում  ու մրցենք։ 26:)
Title: Re: Նոր առաջարկներ
Post by: Masnaget on August 20, 2009, 11:38:08 PM
Quote from: Admin on August 20, 2009, 09:59:25 PM
Էդ դեպքում եկեք ճշտենք ու տեսնենք, թե ովքե՞ր են պատրաստ մասնակցել, այլապես ստացվում է երկու հոգուց բաղկացած մրցույթ։
Ես համաձայն եմ և կարող եմ մասնակցել գրական  ստեղծագործությունների որևէ մրցույթի:

Իմ կողմից առաջարկում եմ համակարգչային ծրագրերով ստեղծված /մեր իսկ կողմից/ նկարների մրցույթ: Տեղադրենք այստեղ ֆորումում ու ոչ թե գնահատենք մենք ինքներս, այլ դիտումների քանակին ուշադրություն դարձնենք: Ում նկարածն ավելի շատ քանակ ունենա որևէ ժամանակահատվածում, նա էլ թող հաղթի: Ի՞նչ կասեք:

Չափսերի ու կետայնության մասին էլ կարելի է ընդհանուր  որոշում կայացնել:
Title: Re: Նոր առաջարկներ
Post by: Ղուկաս Վահան on August 31, 2010, 10:31:14 PM
Բավականին ժամանակ է այս թեմային չենք անդրադարձել և ընթացք չի տրվել։
Ես առաջարկություն ունեմ. սկսել պարզ մի բանից, որ շատերը մասնակցեն, օրինակի համար քանի որ աշուն է գալիս և մրցույթը մոտ մեկ ամիս տևելու է, ուրեմն թող նոր թեմայի վերնագիրը լինի «Աշուն է, անձրև...»։
Գործնական լինելու համար. եթե մինչ վաղը երեկո բացասական արձագանքներ չլինեն, ապա թեման կբացենք և կներկայացնենք որոշ հետաքրքիր մանրամասներ։ Հիմնական սկզբունքը կլինի ավանդական, այսինքն՝ կհայտարարվի թեման, կտեղեկացնենք թեմայի մասին, կկատարվեն գրառումներ, համաձայն կանոնակարգի, ամսվա վերջում կամփոփենք և կսկսենք քվեարկության փուլը, որը կտևի 3-ից 7 օր։
Title: Re: Նոր առաջարկներ
Post by: Masnaget on September 01, 2010, 03:39:23 AM
Շատ լավ գաղափար է:
Title: Re: Նոր առաջարկներ
Post by: Ղուկաս Վահան on September 01, 2010, 08:57:38 PM
Շատ լավ, ուրեմն սկսում ենք։
Քիչ ուշ հայտարարությունը կզետեղենք։