Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Իրավագիտություն => Topic started by: Hasik on January 12, 2009, 09:52:14 PM

Poll
Question: Ինչպե՞ս եք վերաբերում աբորտին։
Option 1: խիստ բացասական votes: 7
Option 2: բացասական votes: 2
Option 3: անտարբեր votes: 0
Option 4: չեմ դատապարտում votes: 0
Option 5: ընդունում եմ votes: 0
Title: Աբորտ
Post by: Hasik on January 12, 2009, 09:52:14 PM
Սիրելի ֆորումցիներ ինչպե՞ս եք վերաբերում աբորտին (հղիության արհեստական ընդհատմանը)։ ??? ??? ???

Խնդրում ենք հնարավորության սահմաններում հիմնավորել Ձեր պատասխանները 13:)
Title: Աբորտի իրականացման կարգը և պայմանները
Post by: Hasik on January 12, 2009, 10:50:55 PM
        Սիրելի լուսամուտցիներ առ ի տեղեկություն ցանկանում եմ նշել, որ աբորտը (հղիության արհեստական ընդհատումը) մեր երկրում օրենսդրական ամրագրում է ստացել դեռևս 1998թ.–ից ՀՀ առողջապահության նախարարության թիվ 778 հրամանով, իսկ 2004թ.՝ ՀՀ Կառավարության թիվ 1116 որոշմամբ։
       Իսկ ինչո՞մ է կայանում այդ օրենսդրական ամրագրումը.
Թույլատրվում է հղիության արհեստական ընդհատման վիրահատության ենթարկել մինչև 12 շաբաթական (ներառյալ) հղիության ժամկետը` բոլոր այն կանանց, ովքեր ցանկանում են ընդհատել հղիությունը և չունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշմամբ սահմանված բժշկական հակացուցումներ, իսկ 12-ից մինչև հղիության 22 շաբաթական ժամկետում թույլատրվում է կատարել հղիության արհեստական ընդհատում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված բժշկական և սոցիալական ցուցումների առկայության դեպքում ։
       Ընդ որում, նման գործունեություն կարող են կատարել միայն համապատասխան լիցենզիա ունեցող բուժհաստատությունները։

       Այսինքն՝ վերը նշված կարգի և պայմանների խախտմամբ կատարված աբորտի դեպքում համապատասխան անձինք կենթարկվեն պատասխանատվության  33:) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ 
Title: Աբորտի բժշկական հակացուցումները
Post by: Hasik on January 12, 2009, 11:04:50 PM
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ աբորտի բժշկական հակացուցումներն են  41:)
ա) կանանց սեռական օրգանների սուր և ենթասուր բորբոքային հիվանդությունները,
բ) ցանկացած տեղակայման սուր և ենթասուր բորբոքային վիճակները,
գ) սուր վարակիչ հիվանդությունները:
Այլ հակացուցումների առկայության դեպքում հարցը լուծվում է անհատականորեն` ելնելով կոնկրետ իրավիճակից:

Այսինքն՝ վերը նշված բժշկական հակացուցումների առկայության դեպքում ցանկացած կին չի կարող  33:) մինչև 12 շաբաթական հղիության ժամկետն այն արհեստականորեն ընդհատել։

Title: Աբորտի սոցիալական ցուցումները
Post by: Hasik on January 12, 2009, 11:11:30 PM
ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև աբորտի սոցիալական ցուցումներ, որոնց առկայության պարագայում թույլատրվում է աբորտ կատարել  34:) 34:) 34:) 34:) մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը։ Դրանք են՝
ա/հղիության ընթացքում ամուսնու մահը
բ/կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը
գ/հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը
դ/ամուսնալուծությունը հղիության ժամանակ
գ/հղիությունը բռնաբարությունից հետո։



Title: Re: Աբորտ
Post by: TILIL on January 13, 2009, 09:29:28 PM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Ասեմ, որ ես ամբորտին խիստ բացասական եմ վերբերում: 41:)Հիմնավորեմ պատասխանս. նախ,իհարկե Հասիկը շատ լավ ներկայացրել է օրնսդրական ամրագրումը, բայց միևնույն է անկախ աբորտի օրնականությունից ես դեմ եմ, քանի որ կարծում եմ դա այն հարցն է, որ ավելի շատ պետք է նայել հոգևոր տեսանկյունից, չէ որ մենք գործ ունենք մարդու հետ, այդ քալով սպանում ենք մարդ, հոգի, մի խոսքով այդպիսի բան անելը անթույլատրելի է, անկախ նրանից թե քանի շաբաթական է պտուղը:Երկրորդ` դեմ եմ անգամ աբորտ անելու այն դեպքերին, երբ կինը հղիացել է բռնի գործողությունների արդյունքում, ոչ պլանավորված... միևնույն է բոլոր այս դեպքերում ես դիտում եմ դա որպես անմեղ երեխայի սպանություն, որ որևէ արդարացում չունի 41:) 41:) 41:) 41:): Երևի դեռ այսքանը, բայց ես կուզենայի, որ այդ երևույթին բացասական վերբերողներս միայն մեր վերաբերմունքը չարտահայտեինք,այլև որևէ կերպ փորեինք կանխել, եթե դա կարվի այնպիսի մարդկանց կողմից, ում մենք կարող ենք հակառակում համոզել, թեկուզ շատ ջանք թափելով:
Եվ մի հարց կուզեյի տալ, եթե գիտեք խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:Մի անգամ, երբ վիճում էին աբորտի դեմ եղեցական դիրքորոշման մասին ինձ ասացին, թե Հայ Սուրբերից մեկ գրել է թե մինչև երկու շաբաթական (եթե չեմ սխալվում) հղիությունը կարելի է ընդհատել, քանի որ պտուղը երկու շաբաթից հետո է հոգի ունենում:
Ասեք խնդրեմ կա արդյոք այպիսի գրվածք և որ Սուրբի կողմից?:
Title: Re: Աբորտ
Post by: Ղուկաս Վահան on January 13, 2009, 09:33:56 PM
Անձամբ ես նման բան որևէ սրբի մոտ չեմ կարդացել։
Title: Re: Աբորտ
Post by: Nane on January 14, 2009, 04:45:25 PM
Quote from: TILIL on January 13, 2009, 09:29:28 PM
Եվ մի հարց կուզեյի տալ, եթե գիտեք խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:Մի անգամ, երբ վիճում էին աբորտի դեմ եղեցական դիրքորոշման մասին ինձ ասացին, թե Հայ Սուրբերից մեկ գրել է թե մինչև երկու շաբաթական (եթե չեմ սխալվում) հղիությունը կարելի է ընդհատել, քանի որ պտուղը երկու շաբաթից հետո է հոգի ունենում:
Ասեք խնդրեմ կա արդյոք այպիսի գրվածք և որ Սուրբի կողմից?:
Տաթևացու <Գիրք Հարցմանց>-ում պտուղի հոգի ունենալու մասին կա հետևյալ հատվածը.
<Եւ յետ այնորիկ յեօթներորդէ աւուրն սկսանի արիւնածուծ լինիլ յագանդէ մօրն ընդ պորտն` որպէս դդում և ձմերուկ ընդ կոթն: Ապա կազմէ զձև զգայականին մինչև ի Ի (20) օրն: ...Եւ ի ԻԱ (21) աւուրցն ի վեր երևեալ շնչոյն ձևակերպէ զկերպ մարդոյ մինչ ի Խ (40) օր արու մանկան, և իսկույն հեղի ի նա հոգի բանական և շնորհացն Աստուծոյ ծագեալ ի նա: Եւ էգն հոգեւորի  յետ Ձ (80) աւուր` որպէս ասացաք զպատճառն վասն տեղւոյն ցրտութեան, որ է ձախ կողմն արգանդին, որ ցուրտ գոլով վասն փայծաղանն, հապաղէ զկազմուած նիւթոյն ի կրկնապատիկ ժամանակս Ձ (80) աւուրց>:

Սա պարզապես Տաթևացու տեսակետն է, բայց նույնիսկ եթե այն ճիշտ լինի, սրանով չի կարելի արդարացնել հղիության արհեստական ընդհատումը:

Ամեն դեպքում սա շատ-շատ նուրբ հարց է:




Title: Re: Աբորտ
Post by: Ղուկաս Վահան on January 14, 2009, 09:51:24 PM
Ստացվեց, որ ըստ Տաթևացու երեխան 40-րդ օրից է հոգևորվում, ճի՞շտ է։
Իսկ մինչ այդ 40 օրերը պտղի հեռացման մասին նա որևէ մի տեղ նշո՞ւմ է՝ կարելի՞ է հեռացնել, թե ոչ։
Title: Re: Աբորտ
Post by: vahan on January 14, 2009, 10:37:33 PM

[/quote]
Տաթևացու <Գիրք Հարցմանց>-ում պտուղի հոգի ունենալու մասին կա հետևյալ հատվածը.

[/quote]
հարգելի մասնակիցներ՜ ի՞նչ կլիներ .մինչև  այլոց կողմի  մեկնություններ մեջ բերելը։մեկ մեկ ել.   տեսնեինք. թե ինչ է ասում կտակարանը՝տվյալ հարցի վերաբերյալ։եթե անհասկանալի կլինի.նոր անցնենք մեկնություններին։
Նանե ջան .դու էլ. գուցե մատչելի լեզվով գրեի՞ր։ես ոչինչ չեմ հասկանում։
Title: Re: Աբորտ
Post by: Nane on January 15, 2009, 06:07:09 PM
Quote from: Admin on January 14, 2009, 09:51:24 PM
Ստացվեց, որ ըստ Տաթևացու երեխան 40-րդ օրից է հոգևորվում, ճի՞շտ է։
Իսկ մինչ այդ 40 օրերը պտղի հեռացման մասին նա որևէ մի տեղ նշո՞ւմ է՝ կարելի՞ է հեռացնել, թե ոչ։

Ոչ, ոչ, ոչ... 41:) 41:) 41:)
Տաթևացին պտղի հեռացման մասին խոսք անգամ չունի իր ողջ գրական ժառանգության մեջ, և կարծում եմ, միջնադարյան որևէ հեղինակ /որքանով ես ծանոթ եմ/: Նա պարզապես այս հատվածը բերում է իր մարդակազմության տեսության մեջ:
Ամեն դեպքում. 40-րդ օրը նա բանական հոգի է ունենում, բայց մինչ այդ, 7- րդ օրից մինչև 40-րդ օրը արդեն սկսում են ձևավորվել հոգու ցանկական և զգայական մասերը /Այս մասին խոսել եմ Հոգի բաժնում/: Այսինքն, 7-րդ օրից սկսած պտուղը ունի արդեն զգացողություն, թեկուզ <Ձմերուկի պես>, հետո <կենդանու>, և վերջում` 40-րդ օրից սկսած` մարդու:   Սա ոչ միայն հոգու, այլև մարմնի զարգացմանը կարող է վերաբերել:



Title: Re: Աբորտ
Post by: Nane on January 15, 2009, 06:11:34 PM
Quote from: vahan on January 14, 2009, 10:37:33 PM

Տաթևացու <Գիրք Հարցմանց>-ում պտուղի հոգի ունենալու մասին կա հետևյալ հատվածը.

[/quote]
հարգելի մասնակիցներ՜ ի՞նչ կլիներ .մինչև  այլոց կողմի  մեկնություններ մեջ բերելը։մեկ մեկ ել.   տեսնեինք. թե ինչ է ասում կտակարանը՝տվյալ հարցի վերաբերյալ։եթե անհասկանալի կլինի.նոր անցնենք մեկնություններին։
Նանե ջան .դու էլ. գուցե մատչելի լեզվով գրեի՞ր։ես ոչինչ չեմ հասկանում։
[/quote]

Վահան ջան, ես պարզապես փորձեցի պատասխանեցի Թիլիլի հարցին:
Title: Re: Աբորտ
Post by: TILIL on January 16, 2009, 09:54:13 PM
Quote from: Nane on January 14, 2009, 04:45:25 PM
Quote from: TILIL on January 13, 2009, 09:29:28 PM
Եվ մի հարց կուզեյի տալ, եթե գիտեք խնդրում եմ պատասխանեք իմ հարցին:Մի անգամ, երբ վիճում էին աբորտի դեմ եղեցական դիրքորոշման մասին ինձ ասացին, թե Հայ Սուրբերից մեկ գրել է թե մինչև երկու շաբաթական (եթե չեմ սխալվում) հղիությունը կարելի է ընդհատել, քանի որ պտուղը երկու շաբաթից հետո է հոգի ունենում:
Ասեք խնդրեմ կա արդյոք այպիսի գրվածք և որ Սուրբի կողմից?:
Տաթևացու <Գիրք Հարցմանց>-ում պտուղի հոգի ունենալու մասին կա հետևյալ հատվածը.
<Եւ յետ այնորիկ յեօթներորդէ աւուրն սկսանի արիւնածուծ լինիլ յագանդէ մօրն ընդ պորտն` որպէս դդում և ձմերուկ ընդ կոթն: Ապա կազմէ զձև զգայականին մինչև ի Ի (20) օրն: ...Եւ ի ԻԱ (21) աւուրցն ի վեր երևեալ շնչոյն ձևակերպէ զկերպ մարդոյ մինչ ի Խ (40) օր արու մանկան, և իսկույն հեղի ի նա հոգի բանական և շնորհացն Աստուծոյ ծագեալ ի նա: Եւ էգն հոգեւորի  յետ Ձ (80) աւուր` որպէս ասացաք զպատճառն վասն տեղւոյն ցրտութեան, որ է ձախ կողմն արգանդին, որ ցուրտ գոլով վասն փայծաղանն, հապաղէ զկազմուած նիւթոյն ի կրկնապատիկ ժամանակս Ձ (80) աւուրց>:

Սա պարզապես Տաթևացու տեսակետն է, բայց նույնիսկ եթե այն ճիշտ լինի, սրանով չի կարելի արդարացնել հղիության արհեստական ընդհատումը:

Ամեն դեպքում սա շատ-շատ նուրբ հարց է:





Անչափ շնորհակալ եմ Նանե, քանի որ ճիշտ է ես պայքարում է, որ անհնար է հայ սուրբերից մեկը այդպիսի բան գրի, բայց ցանկանում էի հստակ իմանալ:
Title: Աբորտ
Post by: Hasik on February 07, 2009, 06:15:16 PM

ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև աբորտի սոցիալական ցուցումներ, որոնց առկայության պարագայում թույլատրվում է աբորտ կատարել  cry cry cry cry մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը։ Դրանք են՝
ա/հղիության ընթացքում ամուսնու մահը
բ/կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը
գ/հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը
դ/ամուսնալուծությունը հղիության ժամանակ
գ/հղիությունը բռնաբարությունից հետո

Ի՞նչ եք կարծում, արդյոք վերը նշված սոցիալական ցուցումները կարող են արդարացնել հղիության արհեստական ընդհատումը կամ մեղմել կնոջ մեղքի աստիճանը 23:), թե մեղքը մնում է մեղք։
Title: Re: Աբորտ
Post by: Hasik on February 07, 2009, 06:23:27 PM
Ի գիտություն նշեմ, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ տղամարդն իրավունք չունի  41:) կնոջ հղիության ընթացքում և մինչև երեխայի մեկ տարեկան դառնալը ամուսնալուծության հայց ներկայացնել դատարան։ Կարծում եմ, որ սրանով պետությունը փորձում է պաշտպանել ոչ միայն կնոջ, այլև երեխայի շահերը։
Title: Re: Աբորտ
Post by: Masnaget on February 09, 2009, 12:09:47 AM
Quote from: Hasik on February 07, 2009, 06:15:16 PM

ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանվել են նաև աբորտի սոցիալական ցուցումներ, որոնց առկայության պարագայում թույլատրվում է աբորտ կատարել  cry cry cry cry մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը։ Դրանք են՝
ա/հղիության ընթացքում ամուսնու մահը
բ/կնոջ կամ ամուսնու ազատազրկման վայրում գտնվելը
գ/հղիության ժամանակ մայրական իրավունքից զրկվելը
դ/ամուսնալուծությունը հղիության ժամանակ
գ/հղիությունը բռնաբարությունից հետո

Ի՞նչ եք կարծում, արդյոք վերը նշված սոցիալական ցուցումները կարող են արդարացնել հղիության արհեստական ընդհատումը կամ մեղմել կնոջ մեղքի աստիճանը 23:), թե մեղքը մնում է մեղք։
Կարծում եմ, որ ոչ, չեն կարող արդարացնել:
Title: Re: Աբորտ
Post by: Hasik on March 15, 2009, 05:01:44 PM
Մի քանի օր առաջ մի հաղորդում էի դիտում հեռուստատեսությամբ՝ «Քո սխալը», որտեղ հյուընկալել էին գինեկոլոգ–մանկաբարձ և հոգեբան, ցավոք նրանց անունները չեմ հիշում։ Նրանք խոսում էին հղիության, աբորտի ու երեխայի կամ այլ կերպ ասած՝ պտղի զգացողությունների մասին։ Ցույց էին տալիս, թե ինչպես է երեխան խուսափողական շարժումներ անում,  27:) 27:) երբ փորձում էին նրա գլուխը և մարմնի մյուս մասերը բաժանել իրարից ու հեռացնել։
Դա այլ բան չի կարող որակվել, եթե ոչ մարդասպանություն,  33:) 33:) քանի որ այդ պտուղը արդեն իսկ մեկ օրեկանից կենդանի էակ է, և իր մեջ ինֆորմացիա է պարունակում ապագա  երեխայի բնավորության, մազերի, աչքերի գույնի և այլ հատկանիշների մասին։

Հայ կանանց աբորտից խուսափելու նպատակով ցույց տվեցին մի կնոջ, ով ուռուցքով հիվանդ է եղել և տարիներ շարունակ քիմիա է ընդունել, որից հետո նա հղիացել է, ինչը հակացուցված էր և կնոջ և ապագա երեխայի առողջությանը,  41:) բժիշկները և նրա բոլոր հարազատները պնդել են, որ աբորտ անի, սակայն այդ կինն այնքան մեծ ուժ ու հավատ է գտել իր մեջ, որ որոշել է ունենալ երեխային, և փառք Աստծո, նրա և երեխայի մոտ հիմա ամեն ինչ կարգին է, փոքրիկն արդեն երեք տարեկան է։ 18:) 18:)

Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, որ աբորտի արդյունքում կինը ոչ միայն կարող է զրկվել  հետագայում երեխա ունենալու հնարավորությունից, կամ մյուս ապագա երեխաները կարող են ծնվել մտավոր կամ ֆիզիկական թերություններով, այլև նրանք կարող են դառնալ հոգեկան հիվանդ։
Ես անձամբ ականատես եմ եղել, թե ինչ վարքագիծ էր դրսևորում կինը աբորտից հետո, նա խելացնորային վիճակում էր։

Title: Re: Աբորտ
Post by: Seyran sarkavag on March 27, 2009, 03:14:20 PM
Վիժեցումը ոճիր է որովայնում: Երեխան Աստծո նվերն է: Եթե չեք ուզում նրան, ի՛նձ տվեք
Մայր Թերեզա
Title: Re: Աբորտ
Post by: Hasik on March 28, 2009, 10:18:23 PM
Հարգելի Սեյրան սարկավագ ես էլ եմ համաձայն, որ վիժեցումը ոճիր է և սպանություն, բայց հիմա քիչ չեն այն դեպքերը, երբ հղիության ընթացքում կինը հիվանդացել է ու արդյունքում դեռ չծնված երեխան լուրջ պրոբլեմներ ունի, եթե անգամ նա կենդանի ծնվի, ապա չի կարող երկար ապրել, իսկ ապրելուց էլ ահավոր կտանջի ու կտանջվի։
Կուզեի իմանալ Ձեր՝ որպես հոգևորականի, նաև մյուս ֆորումցիների կարծիքը, արդյոք ճիշտ է այս դեպքում կատարել արհեստական վիժեցում, թե ոչ, ի՞նչ որ բան այս մասին ասվում է Աստվածաշնչում կամ Սուրբ Հայրերի կողմից թողնված հայրաբանական գրականությունում։
Title: Re: Աբորտ
Post by: Seyran sarkavag on March 31, 2009, 03:06:37 PM
Պատասխանի փոխարեն

Դուք ճանաչում եք մի հղի կնոջ, որն արդեն ութ երեխա ունի: Նրանցից երկուսը կույր են, երեքը՝ խուլ, մեկը՝ մտավոր թերզարգացած, իսկ ինքը՝ կինը, հիվանդ է սիֆիլիսով: Դուք նրան խորհուրդ կտա՞ք արդյոք աբորտ անել:
Բայց այդ հարցին պատասխանելուց առաջ նախ պատասխանե՛ք այս մյուս հարցին:
Համաշխարհային առաջնորդի ընտրություններ են անցկացվում, եւ ձեր ձայնը վճռորոշ նշանակություն ունի:
Թեկնածուների կարճ բնութագրերը.
Ա. Կապված է քաղաքական գործիչների հետ, որոնց բռնացրել են խարդախության մեջ, մշտապես խորհրդակցում է աստղագուշակի հետ, երկու սիրուհի ունի, ծխամորճ է ծխում եւ օրական 8-10 մարտինի է խմում:
Բ. Երկու անգամ հեռացրել են ծառայությունից. սովորություն ունի քնել մինչեւ կեսօր, ինստիտուտում բռնացրել են օփիում օգտագործելիս, ամեն երեկո մեկ շիշ վիսկի է խմում:
Գ. Պատերազմի հերոս, բուսակեր, հազվադեպ գարեջուր է խմում, չի ծխում, ամուսնական որեւէ կապ չի հաստատել:
Ո՞մ եք դուք ընտրում: Պատասխանեցի՞ք:
Այդ դեպքում եւս երկու խոսք թեկնածուների մասին:
Ա. Ուինսթոն Չերչիլ
Բ. Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
Գ. Ադոլֆ Հիտլեր
Այ հիմա դուք պատրաստ եք պատասխանել առաջին հարցին: Եթե դուք խորհուրդ տվեցիք աբորտ անել, ապա դուք հենց նոր սպանեցիք Լյուդվիգ վան Բեթհովենին:
Title: Re: Աբորտ
Post by: Seyran sarkavag on March 31, 2009, 03:10:37 PM
Անձամբ իմ կարծիքով սուրբգրային ամենամեծ հիմնավորումը «Մի՛ սպանիրն» է՝ իր տառացի, առաջնային իմաստով:
Title: Re: Աբորտ
Post by: Nane on March 31, 2009, 05:40:01 PM

Quote from: Seyran sarkavag on March 31, 2009, 03:06:37 PM
Պատասխանի փոխարեն

Դուք ճանաչում եք մի հղի կնոջ, որն արդեն ութ երեխա ունի: Նրանցից երկուսը կույր են, երեքը՝ խուլ, մեկը՝ մտավոր թերզարգացած, իսկ ինքը՝ կինը, հիվանդ է սիֆիլիսով: Դուք նրան խորհուրդ կտա՞ք արդյոք աբորտ անել:
Բայց այդ հարցին պատասխանելուց առաջ նախ պատասխանե՛ք այս մյուս հարցին:
Համաշխարհային առաջնորդի ընտրություններ են անցկացվում, եւ ձեր ձայնը վճռորոշ նշանակություն ունի:
Թեկնածուների կարճ բնութագրերը.
Ա. Կապված է քաղաքական գործիչների հետ, որոնց բռնացրել են խարդախության մեջ, մշտապես խորհրդակցում է աստղագուշակի հետ, երկու սիրուհի ունի, ծխամորճ է ծխում եւ օրական 8-10 մարտինի է խմում:
Բ. Երկու անգամ հեռացրել են ծառայությունից. սովորություն ունի քնել մինչեւ կեսօր, ինստիտուտում բռնացրել են օփիում օգտագործելիս, ամեն երեկո մեկ շիշ վիսկի է խմում:
Գ. Պատերազմի հերոս, բուսակեր, հազվադեպ գարեջուր է խմում, չի ծխում, ամուսնական որեւէ կապ չի հաստատել:
Ո՞մ եք դուք ընտրում: Պատասխանեցի՞ք:
Այդ դեպքում եւս երկու խոսք թեկնածուների մասին:
Ա. Ուինսթոն Չերչիլ
Բ. Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ
Գ. Ադոլֆ Հիտլեր
Այ հիմա դուք պատրաստ եք պատասխանել առաջին հարցին: Եթե դուք խորհուրդ տվեցիք աբորտ անել, ապա դուք հենց նոր սպանեցիք Լյուդվիգ վան Բեթհովենին:


Սեյրան ջան, անկեղծ ասած ես այնքան էլ լավ չհասկացա քո օրինակների միջև եղած կապը:
Բայց մի հարց կարելի է, իհարկե մի քիչ թեմայից դուրս?
Բեթհովենի մասին որտեղ ես կարդացել նման տեղեկություններ?, եթե կարելի է նշես գրականությունը, խնդրում եմ:
Title: Re: Աբորտ
Post by: Seyran sarkavag on April 01, 2009, 10:09:26 AM
Տեքստը մեջբերված է Հրաչյա Ամիրյանի կազմած «Ապրելու արվեստը» գրքաշարի 6-րդ գրքից. վերնագիրն է «Էթիկական երկու հարց»: