Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հերետիկոսություն, աղանդ, սնապաշտություն => Topic started by: Ղուկաս Վահան on January 12, 2009, 04:53:19 PM

Title: Արորդաց ուխտ
Post by: Ղուկաս Վահան on January 12, 2009, 04:53:19 PM
Երբևէ հանդիպել կամ զրուցե՞լ եք արորդաց ուխտի անդամների հետ։ Ի՞նչ է այդ ուխտը։
Title: Re: Արորդաց ուխտ
Post by: vanan on November 22, 2009, 12:46:59 AM
Այո, հանդիպել և զրուցել եմ: Նրանք իրենց կոչում են հայ արորդիներ, դեմ են և քննադատում են քրիստոնեությունը՝ այն անվանելով հրեական և պարտադրված կրոն, իսկ նրա տարածումը՝ ցեղասպանություն հայերի հանդեպ: Գտնում են, որ հայերը պետք է վերադառնան իրենց ակունքներին, այսինքն հեթանոսությանը: Նրանց ծրագրերի մասին առավել մանրամասն կարելի է կարդալ ինտերնետում: Նրանք ունեն իրենց կանոնադրությունը, իրենց ծրագրերը, և որ շատ ցավալի է, ունեն բավականին թվով համախոհներ:

Title: Re: Արորդաց ուխտ
Post by: Ղուկաս Վահան on November 22, 2009, 12:51:59 AM
Շատ հետաքրքիր է, շնորհակալություն։
Իսկ կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել իրենց մասին։
Title: Re: Արորդաց ուխտ
Post by: vanan on November 22, 2009, 01:04:12 AM
Կարող եք կարդալ այստեղ http://vahagnakanch.wordpress.com/
Title: Re: Արորդաց ուխտ
Post by: Masnaget on November 22, 2009, 03:21:17 AM
Այստեղ վարդապետություն չկա շարադրված: Ամենուր բացասական խոսքեր են մեր Սուրբ Եկեղեցու հասցեին:

Title: Re: Արորդաց ուխտ
Post by: Ղուկաս Վահան on November 22, 2009, 04:22:56 PM
Ինձ թվում է կան հոդվածներ և վերլուծություններ, որոնց կարելի է այստեղ պատասխանել։