Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: HAIUHI on November 23, 2008, 12:20:37 AM

Title: Չար լեզու
Post by: HAIUHI on November 23, 2008, 12:20:37 AM
barev.harts@ vor inj hetakrkrum e intcpes e hai ekehetsin naium tcar lezvin
ardiok kan patji mijotsner kam mexki kavman jever.
orinak asem: es urishi anunin vat ban em xosatsel, vat ban vor karox e hetagaium vat hetevankner
unenal tvial anji baxti vra


Մոդերատորի փոխակերպածը.

<Բարև, հարցը, որ ինձ հետաքրքրում է, հետևյալն է. ինչպես է Հայ Եկեղեցին նայում չար լեզվին
արդյոք կան պատժի միջոցներ կամ մեղքի քավման ձևեր:
Օրինակ ասեմ. ես ուրիշի անունին վատ բան եմ խոսել, վատ բան, որ կարող է հետագայում վատ հետևանքներ ունենալ տվյալ անձի բախտի վրա>:
Title: Re: Չար լեզու
Post by: BAREV on January 27, 2010, 12:06:53 PM
ԲԱՐԵՎ Ձեզ: Ընդհանրապես հոգևոր կյանքի մասին խոսելիս պետք է հաշվի առնենք մարդու հոգևոր գիտակցության աստիճանը: Հոգևոր աճին զուգընթաց` մարդու մոտ վերսկսվում է անցած ճանապարհի վերանայումը, քննական մոտեցումը, սխալ կամ ճիշտ արարքների գնահատումը: Ըստ այդմ` մարդն արդեն փորձում է ինքն իր համար ճշտել` արդյոք? բոլոր սխալներն են անուղղելի: Եվ հետևաբար, անաչառ քննության և հոգևոր գիտակցությամբ առաջնորդվելու դեպքում փորձում է շտկել այն բաները, որոնք դեռ հնարավոր է դեպի ավելի լավ, ճիշտ ու բարի ելքի հանգեցնել: Սա անգամ այն դեպքում, երբ սխալն ուղղելը (ներողություն խնդրել, հակառակն ապացուցել ուրիշներին, կամ, ասենք, ուղղակի ասել, որ դուք սխալ կարծիք ունեիք ևն) կարող է շատ թանկ նստել` Ես-ի, հպարտության նվաստացում ևն: Հոգևոր կյանքում այս առումով անգնահատելի է հոգևոր առաջնորդի, ուղղորդողի դերը: Նա է, որ օգնում է նախ սեփական կյանքը լուրջ անալիզի ենթարկել, ապա վերհանել սխալները և դեպի ճիշտ ճանապարհ ուղղորդել:
Գալով Ձեր հարցին` պետք է առաջին հերթին անդրադառնալ, թե արդյոք ամեն ինչ անդառնալիորեն կորած է?, արդյոք ուղղել հնարավոր չէ? Սխալվելը միայն մեկի մենաշնորհը չէ. ցանկացած մարդ կարող է սխալվել, գլխավորը սխալը գիտակցելը և ուղղելն է: Եվ երբ մեկը հայտարարում է, որ ինքն այս բանն ասելիս կամ անելիս սխալվել է, չեմ կարծում, որ շրջապատը սվիններով դիմավորի նման մարդու: Բնական է, դրա համար քիչ ավելի խիզախություն է պետք, բայց ի վերջո մենք ցանկացած արարք գործելիս պետք է մտածենք ոչ թե ՈՒՐԻՇՆԵՐԻ, այլ ԱՍՏԾՈ կարծիքի մասին:
Ձեզ սխալն ուղղելու  քաջություն և համբերություն եմ մաղթում: