Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Տոնական => Topic started by: Hasik on June 27, 2008, 12:45:56 PM

Title: Մեռելոց օրեր
Post by: Hasik on June 27, 2008, 12:45:56 PM
Կարծում եմ, որ բոլորս էլ գիտենք, թե Հայաստանյայց առաքելական եկեղեցու տաղավար տոները որոնք են, թե` ոչ  20:) 20:) 20:), լավ, ասեմ, որ դրանք հինգն են`
1, Սուրբ Ծննդյան,
2,Սուրբ Հարության
3,Պայծառակերպության
4, Վերափոխման
5, Խաչվերաց,
Իսկ բոլոր տաղավար տոներին հաջորդում է մեռելոց օրերը, երբ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, և կատարվում է հոգեհանգստյան արարողություն բոլոր հին և նոր ննջեցյալների հոգիների հանգստության համար:

Հունիսի 29-ին Վարդավառ է կամ Պայծառակերպության օրը, որին հաջորդող երկուշաբթին նույնպես մեռելոց է:
Ուզում եմ տեղեկացնել ու շնորհավորել բոլորիս այն առիթով, որ մեր Կառավարությունը որոշում է կայացրել, որ այսուհետ  տաղավար տոներին նախորդող շաբաթ օրերը լինելու են աշխատանքային օր, իսկ դրան հաջորդող երկուշաբթի օրերը` մեռելոց օրերը հանգստյան:

Կարծում եմ, որ կարող ենք արձանագրել ևս մեկ առաջընթաց մեր հոգևոր կյանքում, քանի որ այս քայլի մեջ կան մի շարք դրական ու լուսավոր կետեր: Բացի այն, որ մեր պետությունը ցույց է տալիս, որ մեր եկեղեցու կողքին է, նաև սա կարևոր է նաև մեր ժողովրդի հոգևոր գիտակցության բարձրացման հարցում, քանի որ մարդիկ այսուհետ գիտակցումով կմոտենան ու այլևս պատճառաբանություններ չեն բռնի, որ կիրակի տոնական օրերին են այցելում գերեզմաններ:

Եկեք մեկընդմիշտ հիշենք, որ տոն օրերին պետք է միայն ուրախանալ, փառավորել ու գոհություն հայտնել Տիրոջից: 
Title: Re: Մեռելոց օրեր
Post by: Տ. Տաթև քհն. on June 27, 2008, 02:58:26 PM
Այո, Հասմիկ ջան, շատ ճիշտ ես, այս փաստը կարելի է արձանագրել որպես առաջընթաց պետություն_Եկեղեցի փոխհարաբերություններում, արդեն վաղուց էինք սպասում եկեղեցական տոների նկատմամբ պետական ճիշտ դիրքորոշմանը, և կարծում եմ, որ սխալված չենք լինի, եթե միմյանց շնորհավորենք այս դրական տեղաշարժի առթիվ մեր ազգային եկեղեցական կյանքում 18:) 18:) 18:)
Title: Re: Մեռելոց օրեր
Post by: Տ. Տաթև քհն. on June 27, 2008, 02:59:42 PM
Բայց ճիշտն ասած, վատ չէր լինի,որ շաբաթ օրն էլ հանգստանայինք 11:)
Title: Re: Մեռելոց օրեր
Post by: Hasik on June 27, 2008, 03:05:19 PM
Գիտես մենք էլ վաղն աշխատանքի չենք, իսկ երկուշաբթի` աշխատանքի
Title: Re: Մեռելոց օրեր
Post by: Ղուկաս Վահան on December 09, 2009, 11:03:10 AM
Ս. Ծննդյան տոնին հաջորդող մեռելոցը արդեն օրենքով ամրագրվել է որպես ոչ աշխատանքային օր։
Կարծում եմ սա կարևոր փոփոխություն էր հայ հասարակության համար։