Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Շնորհավոր => Topic started by: MONK on April 13, 2008, 02:13:29 PM

Title: Շնորհավորենք Արսեն սարկավագին
Post by: MONK on April 13, 2008, 02:13:29 PM
Ժողովուրդ ջան, ասենք թե ես Նոր տարվա լիմոնադ եմ դառել, տարին մեկ եմ մտնում ֆորում, բա մեր Արսեն սարկավագին շնորհավորել չկա?   38:) Նշանվել է մարդը, էն էլ ապրիլի 7-ին  39:)
Արսեն ջաաաան, շնորհավորում ենք քեզ ու ապագա երեցկնոջդ  21:) 21:) 21:) Բարով խերով նաև պսակվես, ձեռնադրվես քահանա, լինես արժանի սպասավոր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու  37:) 37:) 37:) Լավագույն մաղթանքներս, եղբայր  18:) 18:) 18:)
Title: Re: Շնորհավորենք Արսեն սարկավագին
Post by: CHERRY on April 13, 2008, 10:32:00 PM
MONK, դիտողությունդ շատ տեղին էր 32:), սակայն մյուս կողմից լավ է. գոնե նման դեպքերում կգրես և կլինես տոնական լիմոնադ, ոչ թե Նոր տարվա: 21:)
Մեր շատ սիրելի Արսեն սարկավագ 21:) 21:), միանում եմ Մոնքի քեղեցիկ մաղթանքներին 30:),  18:)Շնորհավոր!!!,   Ցանկանում եմ քեզ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ...  37:) 37:) 37:)  21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 37:) 37:) 37:)
Title: Re: Շնորհավորենք Արսեն սարկավագին
Post by: Satenik on April 14, 2008, 06:34:36 AM
Միանում եմ բոլոր մաղթանքներին 21:) 21:) 21:), ու ցանկանում, որ շուտ ամուսնանաք: 21:) 21:) 21:)
Title: Re: Շնորհավորենք Արսեն սարկավագին
Post by: Ղուկաս Վահան on April 14, 2008, 11:10:00 AM
Թեև բանավոր շնորհավորել էի իրեն, բայց էստեղ էլ կրկին շնորահավորանքներս ու ջերմ բարեմաղթանքներս եմ փոխանցում 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:)  մաղթելով կանաչ ճանապարհ ու երջանիկ օրեր, Աստուծո օրհնության ներքո։
Title: Re: Շնորհավորենք Արսեն սարկավագին
Post by: Տ. Տաթև քհն. on April 27, 2008, 02:13:37 PM
Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, թեև բավականին ուշ, քանի որ վերջերս ժամանակ չի լինում ֆորում մտնելու համար, ինչի համար շատ ցավում եմ, այնուամենայնիվ... ժամանակ չլինելու պատճառներից մեկն էլ հենց այդ գեղեցիկ փոփոխությունն էր իմ կյանքում, ինչը կցանկանամ նաև նրանց, ովքեր դեռ այդպիսի գեղեցիկ ու երջանկաբեր փոփոխության որոնման ճանապարհին են
Title: Re: Շնորհավոր նորապսակներին
Post by: Ղուկաս Վահան on July 14, 2008, 03:26:42 PM
Թանկագին Արսեն սարկավագ ջան

Ի սրտե ցանկանում եմ քեզ և կնոջդ շնորհավորել ամուսնության կապակցությամբ և մաղթել երջանիկ, առողջ, երկար տարիների միասնական կյանք։
Թող Աստված Ձեզ զորավիգ լինի համատեղ կյանքի յուրաքանչյուր օրը կերտելիս։
Բարին և Սերը ձեզ ուղեկից  21:) 21:) 21:)


Հ.գ.
Ժողովուրդ, Արսեն սարկավագն երեկ ամուսնացել է։
Title: Ծնունդդ շնորհավոր
Post by: Ղուկաս Վահան on July 19, 2008, 03:47:59 PM
Արսեն սարկավագ, փաստորեն դեռ նոր ամուսնացած ծնունդդ էլ պետք է նշենք, բայց դու էդպես էլ անտարբեր մնացիր մեր գրածներին։
Այնուամենայնիվ սիրով շնորհավորում եմ ծնունդդ և ամենայն բարիք մաղթում։
Երջանիկ օրեր 24:)