Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Աստվածաշունչը մեր աչքերով => Topic started by: armush34 on March 12, 2008, 12:17:42 PM

Title: Աստվածաշնչի հրատարակությունները
Post by: armush34 on March 12, 2008, 12:17:42 PM
       
    Ինձ իմ զարմուհին, որ բնակվում է ԱՄՆ-ում, ցանկանում է նվիրել Աստվածաշունչ ռուսերեն և անգլերեն լեզվով: ՈՒզում եմ իմանալ ,հայերեն և ռուսերեն լեզունեպով Աստվածաշնչի տարբերակի բովանդաությունը նույնն է՞, կարող եմ ընդունել այդ նվերը և կարդալ նաև այլլեզուերով՞
   Շնորհակալ եմ
Title: Re: Ողջույն
Post by: Abegha on March 12, 2008, 12:53:34 PM
Անշուշտ կարելի է կարդալ այլ լեզուներով, բայց եթե դուք Հայաստանից դուրս եք ապրում, ապա ես կառաջարկեի կարդալ հայերեն։
Աստվածաշունչը այլ լեզուներով կարդալու խնդիր չկա, բայց պետք է իմանալ, թե ի՞նչ հրատարակություն է։ Ողջ տարբերությունը հրատարակությունների մեջ է։
Հայերեն տարբերակի համար նախընտրելի է, որ կարդաք Էջմիածնի հրատարակությունը, որտեղ նշված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը կամ պարզապես նշված է, որ հրատարակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կամ հրամանով։
Title: Re: Աստվածաշնչի հրատարակությունները
Post by: vahan on July 12, 2009, 11:45:45 AM
ՀԱե ն  հավանություն տալի՞ս է Ստոկհոլմի Աստվածաշնչի թարգմանության ինստիտուտի կողմից հրատարակված ՙՄանուկների Աստվածաշունչ՚ գրքին։
Title: Re: Աստվածաշնչի հրատարակությունները
Post by: BAREV on July 16, 2009, 10:41:49 AM
Հայ Առաքելական Եկեղեցին մանուկների համար հատուկ տպված ուղեցույց-դասագրքեր ունի, իսկ Ս. Գիրք, որքան որ տեղյակ եմ, չի հրատարակվել: Կարծում եմ, որևէ խնդիր չկա, եթե ստոկհոլմյան հրատարակությունը մատչելի կերպով է  մատուցում:
Title: Re: Աստվածաշնչի հրատարակությունները
Post by: vanan on December 02, 2009, 01:18:48 AM
Ես վերջերս եմ տեղեկացել, որ Աստվածաշնչի հրատարակություն կա բաղկացած 75գլխից և կա  66գլխից բաղկացած: Իմ ունեցածը 66գլխից է բաղկացած: Ի՞նչ էական տարբերություն կա երկու հրատարակությունների միջև:
Title: Re: Աստվածաշնչի հրատարակությունները
Post by: Gift on December 02, 2009, 09:32:13 PM
Quote from: vanan on December 02, 2009, 01:18:48 AM
Ես վերջերս եմ տեղեկացել, որ Աստվածաշնչի հրատարակություն կա բաղկացած 75գլխից և կա  66գլխից բաղկացած: Իմ ունեցածը 66գլխից է բաղկացած: Ի՞նչ էական տարբերություն կա երկու հրատարակությունների միջև:

66 գիրք պարունակող Աստվածաշունչը հրատարակվում է հիմնականում ավետարանական կազմակերպությունների կողմից: Հին կտակարանյան 9 գրքեր (Ա Եզրաս, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիների Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, հատվածներ Դանիելի մարգարեությունից և Եսթերի գրքից) այդ հրատարակությունից բացակայում են: Հայ առաքելական եկեղեցու հրատարակությունները բաղկացած են 75 գրքերից:

Ավետարանական կամ բողոքական եկեղեցին Սուրբ Գիրքը թարգմանելիս օգտվել է Հին Կտակարանի եբրայական տեքստից, որը պարունակում է 39 գիրք, իսկ Հայ Եկեղեցին հունարեն Յոթանասնից թարգմանությունից, որը պարունակում է 48 գիրք:
Այս 9 գրքերը, որոնք բացակայում են բողոքական հրատարակության մեջ, կոչվում են երկրորդականոն, քանի որ դրանք մարգարեների կողմից գրված չեն, և զերծ չեն որոշ պատմական անճշտություններից: Բայց քանի որ այս գրքերը հավատի շինության համար օգտակար գրվածքներ են, եկեղեցու հայրերը չեն հանել դրանք Սուրբ Գրքից:
Title: Re: Աստվածաշնչի հրատարակությունները
Post by: vanan on December 03, 2009, 06:07:46 PM
Շատ շնորհակալ եմ պատասխանի համար: