Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հերետիկոսություն, աղանդ, սնապաշտություն => Topic started by: Abegha on February 05, 2008, 07:19:20 PM

Title: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Abegha on February 05, 2008, 07:19:20 PM
Վաղուց մտածում էի այս թեման բացել, բայց միշտ ինչ–որ պատճառով հետաձգվում էր։
Երկար ժամանակ է, ինչ հետևում եմ մեր շատ սրբավայրերում տեղ գտած որոշ երևույթների, որոնք բացարձակ չեն համապատասխանում այդ վայրերին։ Երևույթներ, որոնք կարելի է սնոտիապաշտական համարել։
Այս թեման հատկապես նրա համար եմ բացում, որ մենք կարողանանք ավելի լավ իմանալ, թե ինչպես մեր մոտեցումները կարող են սնոտիապաշտության վերածվել, որից բխյալ նաև պետք է գիտակցենք, թե ինչպե՞ս և ինչո՞ւ ենք այցելում այդ սրբավայրերը։
Հետևաբար, ուրեմն, եկեք միասին բացահայտենք այն երևույթները, որոնք կապված են վանքերի ու եկեղեցիների հետ, որոնք, սակայն, սնոտիապաշտական երևույթներ են։
Ցանկանում եմ նշել դրանցից մի քանիսը.
Օրինակ Գեղարդավանքում և Խոր Վիրապի վանքում ես նկատել եմ, թե ինչպես են մարդիկ ծառերի ճյուղերին իրենց թաշկինակները կամ ինչ որ շորի կտոր կապում։
Ինչքան կարողացել եմ հասկանալ. ոմանք դա անում են այսպես ասած «ցավն ու չոռը» ծառին տալու միտումով։ Ոմանք երազանք են պահում և մտածում են, թե այդպես իրենց երազանքը կիրականանա։ Չգիտեմ, այս պահին այլ սկզբունք չեմ հիշում։
Սա առաջին։ Ավելացումներ կլինեն։ Եթե դուք էլ որոշ բաներ նկատել եք, գրե՛ք։

Հ.գ.
Հիշեցնեմ, որ թեման լուրջ է և կատակի չտաք։
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Mard on February 05, 2008, 08:38:12 PM
Կարդացի ձեր գրածը և որոշեցի խոստովոնել , որ ինքս  թաշկինակ կապելու պես բան եմ արել:  :(
Տարիներ առաջ, Գեղարդում շատերը խաչքարիների վրա քար էին գցում` կարծելով, որ եթե քարը չնկնի խաչի վրայից, ապա իրենց երազանքը կկատարվի...ինքս էլ եմ արել և զղջում եմ
Չեմ կարող ասել ,թե ինչու են այլոք սնոտիապաշտությանը տեղ տալ, կփորձեմ միայն իմ արածը քննել:
Ես այն ժամանակ էլ  գիտեի ինչ է հավատքը, եկեղեցին և վերջապես Ով էր Քրիստոս, սակայն քարը նետեցի:
Հետո հասկացա, որ արածս առնվազն հիմարություն է, եթե ոչ ավելի վատ բան:
Պարզ է, որ Աստված գիտի մեր մասին ամենը` ի'նչ ենք ցանկանում , ի'նչ խնդիրներ  ու հգսեր ունենք ու դրանք  լուծեկու համար, կարծում եմ, Աստաված թաշկինակի կամ քարի կարիք չունի: :)
Եվ երևի թե սնոտիապաշտությունը  առաջ է գալիս այն ժամանակ, երբ մոռանում ենք հավտենական կյանքի, Հարության մասին: :)
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Hasik on February 05, 2008, 09:53:49 PM
Հետաքրքիրը գիտեք որն է, որ այդ սնոտիապաշտական բաները հենց ծագել են եկեղեցիներին ու վանքերին կից, ինչու՞, ինձ համար անհասկանալի է, միթե այդ վայրերի հոգեվորականները չեն կարող ինչ որ ձ?ով վերջ դնել այդ երեվույթին:
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Abegha on February 05, 2008, 10:03:59 PM
Գիտեի, որ Գեղարդավանքում պատերի փորվածքների մեջ քարեր գցում են, որ իրենց «երազանքը կատարվի», բայց Էս մեկը ես չգիտեի։
Իմիջիայլոց, եթե չեմ սխալվում, Հառիճավանքում մի փոքրիկ մատուռ կա, ժայռի վրա, այնտեղ մարդիկ այնքան քարեր են գցել, որ մատուռը պահող ժայռակտորը թեքվել է։
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Abegha on February 05, 2008, 10:06:12 PM
Հասիկ ջան, գրեթե անվերահսկելի է։ Մնում է 24 ժամ այնտեղ կանգնելը։
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Mard on February 06, 2008, 11:08:12 AM
Ուզում եմ ավելացնել, որ քար գցելու ժամանակ մոտ 17 տարեկան լինեյի և մյուս գցողներն էլ իմ հասակակիցներն էին, իսկ այդ տարիքում շատերը իրենց երազանքների հետևից են վազում...
   Ցավոք այս տարի ավելի վատն էլ եմ տեսել , Սևանի կղզում , Դեպի վանք տանող Աստիճանների մոտ գտնվող Խաչքարերը սարսափելի վնասված էին`  ԽԱՉԵՐԸ ՓՈՐԱԾ ԷԻՆ: Էնպես էի բարկացել, Էնտեղ մի պապ կա, ով եղել է կիմանա ում նկատի ունեմ, տարօրինակ երգեր է երգում` ադրբեջանական երանգներով, նրան ու նրա կողքի վաճառականներին հարցրեցի, թե  ո՞վ է փորել , Ինչու՞ են թողել: Նրանք խուսափեցին պատասխանել, մեկը  ասաց.
_ Թե ինչպես չթողենք և որ Խաչքրերի փոշին տանում բուժման համար:
Հարց է ծագում, ինչպե՞ս էին Բուժվում մեր նախնիները, որ խաչքարերը անվնաս մեզ էն ժառանգել:Եթե մենք մեր ունեցածին Էսպես են վերաբերում, ուրիշներից ին՞չ պահանջենք:
Ուրիշ տխրեցնող փաստ էլ կա` կախարդները, գուշակները սարսափելի շատ են և ցավոք նրանց դիմողներն էլ շատ-շատ են:Եվ հենց կախարդներն էլ սնոտիապաշտություն տարածողներն են ու  ջանք չեն խնայում հոգևորականներին վարկաբեկելու, եկեղեցին թուլացնելու 6:):
Հ.Գ. Հուսով   եմ,   իմ քար նետելը կներեք...
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Abegha on February 06, 2008, 11:22:37 AM
Հաջորդը, որ ցանկանում եմ նշել, մի խաչքարի մասին է, որ գտնվում է Մայր Աթոռ Սբ Էջմիածնում։
Ես այդ խաչքարը կոչում եմ «աղջիկների խաչքար»։
Խաչքարի ետևում արձանագրություն կա, սակայն աղջիկներին արձանագրությունը չի հետաքրքրում։ Նրանք գալիս են, փակում իրենց աչքերն ու մատով նշում են արձանագրության տառերի վրա։ Որ տառը որ նշեցին, ուրեմն իրենց ապագա ամուսնու անվան առաջին տառն է։
Էխ, ո՞վ կարող էր մտածել, որ խաչքարերն էլ կարող են աղջիկների ապագա հույզերի գաղտնիքները բացահայտել  43:)
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Abegha on February 06, 2008, 11:27:50 AM
Մարդ, անշուշտ այս երևույթներից շատերը պարզ երիտասարդական խաղ է լինում, թեև հաճախ էլ ոմանք լրջորեն կառչում են այսպիսի բաներից, բայց կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է իրեն շրջապատող մարդկանց բացատրի այստեսակ արարքների անիմաստությունը։
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Nane on February 07, 2008, 01:33:14 AM
Նման երևույթները շատ տարածված են և ցավալին այն է, որ երբեմն ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ ամենին` մոռանալով ԷԱԿԱՆԸ:
Բայց ինձ ավելի է տխրեցնում այն, երբ միջնադարյան եկեղեցիների քարերին հայտնվում են ժամանակակից «արձանագրություններ», ինչ-որ անիմաստ գրություններ:/Բայց սա երևի այլ թեմա է/:
Իսկ ինչ եք կարծում, արդյոք «սնոտիապաշտական» նման երևույթներն անխուսափելի են???
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Տ. Տաթև քհն. on February 07, 2008, 08:09:27 PM
Մի այդպիսի երևույթ էլ ես բերեմ որպես օրինակ. սբ Գայանե վանքում Ավագ Խորանի տակ գտնվող սբ կույսի նշխարներն ամփոփող փոքրիկ սրբավայրում կա մի տապանաքար, որի փոքրիկ ճեղքերում հիմնականում աղջիկները / երևի սա էլ անվանենք աղիկների տապանաքար/ խցկում են ինչ_որ գրություններ,որոնք պարունակում են երազանքներ ու խնդրանքներ  27:)ուղղված սբ կույսին: Թեև ի տարբերություն թաշկինակների  34:) սա ունի քրիստոնեական բնույթ, քանզի խնդրանքներն ուղղված են մեր Եկեղղեցու բարեխոս համարվող սբ Գայանեին, սակայն այնուամենայնիվ դա էլ իր մեջ բովանդակում է հեթանոսական ''մոտիվներ''
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Տ. Տաթև քհն. on February 07, 2008, 08:24:22 PM
իսկ ինչ վերաբերում է Մայր Աթոռում գտնվող խաչքարին /ներողություն եմ խնդրում Աբեղայից որ մի քիչ պիտի անլրջանամ/, ապա մեծ հաճույքով այդ խաչքարի հետևիարձանագրության բոլոր տառերը կփոխարինեի Ճ_ով, իսկ եթե ավելի լուրջ, ապա կասեմ, որ դրանում մեղավոր ենք նաև մենք` Մայր Աթոռի հոգևորականներս...
Quote from: Abegha on February 05, 2008, 10:06:12 PM
Հասիկ ջան, գրեթե անվերահսկելի է։ Մնում է 24 ժամ այնտեղ կանգնելը։
Համամիտ եմ, որ օրինակ Գեղարդավանքում կամ Հառիճավանքում անվերահսկելի է, ինչ_որ տեղ, բայց ոչ` Մայր Աթոռում: Օրական բազում հեգևորականներ են անցնում /որոնց թվում և ես/ այդ խաչքարն իրենց սուր մատների ծայրերով անխնա փորող աղջիկների կողքից և գրեթե համոզված եմ, ավելի ճիշտ չեմ տեսել, որ մեկը մոտենա և զգուշացնի նրանց /որոնց թվում և ես/:Միայն մեկ հոգու եմ ճանաչում այդ հարցում նախանձախնդիր` Հայր Միքայելին, որ այժմ Տաթևի վանքի հոգևոր հովիվն է, թող ինձ ներեն մյուս հոգևորականները, եթե կան այդպիսիք, որոնց բացառեցի չիմանալով:Անձամբ ես ընդամենը մեկ անգամ եմ զգուշացում արել` իհակադրություն բազում անգամներ անտարբերությամբ նրանց կողքով անցնելուս
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Dhani on February 07, 2008, 08:28:06 PM
Արսեն ջան -  21:) 21:) 21:) Համամիտ եմ միանշանակ Ձեզ հետ:

Սակայն իմ կողմից ցանկանում եմ ավելացնել, որ այդ խնդիրները չեն պակասի, մինչ ժողովուրդը մի քիչ հոգևոր գրագետ չդառնան: Դա իրեն գիտության պակասից է, որ ընկնում են անիմիզմի հետևից:
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Տ. Տաթև քհն. on February 07, 2008, 08:35:36 PM
Ողջույն Մարո ջան 13:), անշուշտ, այդ խնդիրները կլուծեն միայն երկկողմանի փոխհարաբերության արդյունքում, քանզի ես նշելով մեր մեղավորության չափաբաժինն այդ հարցում, ուղղակի չուզեցա անդրադառնալ ժողովրդի պարագային 26:)
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: MONK on February 07, 2008, 09:08:52 PM
Արսեն, բա դու ինչի չես նախազգուշացրել?
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Dhani on February 07, 2008, 09:11:11 PM
Մի հարց է այստեղ առաջանում: Ինչը կարող է սարքել մարդկան հոգևոր գրագետ? 21:)
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Տ. Տաթև քհն. on February 07, 2008, 09:22:28 PM
Կներես Մարո ջան, բայց կարծում եմ որ արդեն շեղվում ենք թեմայից...
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Hasik on February 07, 2008, 09:32:07 PM
Ուզում եմ ցավով խոստովանել ու ասել, որ ես էլ եմ այն աղջիկների շարքում եղել ու փորձել եմ խաչքարի, այդ սրբության միջոցով գուշակել իմ ապագա կողակցի անունը: ես դա լրիվ անգիտակցաբար եմ արել ու հիմա երբ, գիտեմ, փորձում եմ իմ շրջապատու ասել, որ դա սնահավատություն է:
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Hasik on February 07, 2008, 09:36:37 PM
կուզեի սնոտիապաշտության մի դեպք էլ հիշել, որ մարդիկ խուսափում են մայիս ամսին ամուսնանալով, առաջնորդվելով մայիս-վայիս սկզբունքով, մինչդեռ չեն մտածում, որ պահքի շրջանում չի կարելի ամուսնանալ, բայց ամուսնանում են:
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Nane on February 08, 2008, 12:55:26 AM
Quote from: Margota on February 07, 2008, 08:28:06 PM
այդ խնդիրները չեն պակասի, մինչ ժողովուրդը մի քիչ հոգևոր գրագետ չդառնան: Դա իրեն գիտության պակասից է, որ ընկնում են անիմիզմի հետևից:
Համամիտ եմ, բայց այնուամենայնիվ նման երևույթները կարծում եմ անպակաս կլինեն, իհարկե փոխելով իրենց արտահայտության ձևերը: Օրինակ իմ կարծիքով աղի բլիթ ուտելը «գրագետ սնոտիապաշտություն է»: Մարդիկ ամեն ինչ առարկայացնելու, հոգևորը նյութականացնելու, իրենց ցանկություններին համադրելու, միգուցե նման ձևով բարձր արժեքները ավելի ընկալելի դարձնելու  «ներքին միտում ունեն»: Երևի սխալ կհնչի ասածս, բայց միգուցե այս ամենը հավատքի արտահայտման տարբեր «ձևեր են»: 14:)
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Abegha on February 08, 2008, 01:05:46 AM
Ամենից «Գրագետ ձևերից» մեկը, որ հանդիպել եմ Գեղարդավանքում և Էջմիածնում.
Կոպեկները գցում են ավազանի մեջ, որ հետո ետ վերադառնան նույն տեղը։
Երբեմն էլ գցում են, որովհետև պարզապես արդեն կոպեկներ կան գցված։
Title: Re: Եկեղեցիներում և վանքերում
Post by: Hasik on February 08, 2008, 10:18:55 PM
Մի սնոտիապաշտության օրինակ էլ հիշեցի, Նորավանքում էր դա, այնտեղ ժամանակին ինչ-որ գաղտնի ճանապարհ է եղել, որը ահեղ երկրաշարժի ժամանակ քանդվել էր, ու այդտեղ մնացել է մի ոչ այդքա խոր ջրհոր, այն կլոր ցանցապատվել է զգուշության համար, կարծում եմ: մարդիկ այդ Ջրհորում գնում-գալիս փող էին գցում, ու երբ ես այնտեի քահանային հարցրեցի, թե դա ինչ ջրհոր է, պատմեց ինձ դրա պատմությունը, ինչ-որ ես վերեվում հակիրճ գրեցի,բայց նա որեվե ձեվ չէր խոչընդոտում կա բացատրում մարդկանց, որ դա չանեն, երեվի արդեն հոգնել էր, այնքան էր ասել, միեվնույնն է դրանից օգուտ չկա: