Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առ ի տեղեկություն => Topic started by: Ղուկաս Վահան on January 22, 2008, 10:59:32 AM

Title: «Սբ Ծնունդ» մրցույթի քվեարկության սկիզբը
Post by: Ղուկաս Վահան on January 22, 2008, 10:59:32 AM
Պատանեկանի «Սբ Ծնունդ» մրցույթի նյութերն, ինչպես տեղեկացրին քավորները, արդեն տեղադրվել են։
Այսու փակել եմ այդ թեման և հայտարարում եմ քվեարկության սկիզբը, որը կավարտվի Հայաստանի ժամանակով հունվարի 31–ի երեկոյան 10-ին։ Թեման փակելուց մեկ ժամ հետո կհայտարարվեն մրցանակակիրները։
Քվեարկության ժամանակ մեկնաբանությունները արգելվում են, որպեսզի մասնակիցները ինքնուրույն քվեարկեն։
Քննարկումները կլինեն մրցանակակիրների անունների հրապարակումից հետո միայն։
Խնդրում ենք ակտիվ լինել  21:)
Title: Re: «Սբ Ծնունդ» մրցույթի քվեարկության սկիզբը
Post by: Ղուկաս Վահան on January 31, 2008, 09:29:49 AM
Նկատի ունենալով, որ այս երկու օրվա ընթացքում դժվարություններ ունեցանք ֆորում մուտք գործելու, ուստի երկարաձգում ենք քվեարկության ավարտը մինչև փետրվարի 3-ը, երեկոյան նույն ժամը։