Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Dhani on December 26, 2007, 10:21:33 PM

Title: Պատարագին չմասնակցելու դեպքում
Post by: Dhani on December 26, 2007, 10:21:33 PM
Մոնկ, մի հարց ունեմ: Ինչու է ՀԱԵ-ի կանոնադրությամբ, մարդ որ երեք անգամ իրար հետևից չի մասնակցում Պատարագին ավտոմատ Եկեղեցուց îòëó÷àåòñÿ?
Եւ այդ կանոնադրությունը ինչի հիման վրա է առաջացել?
Շնորհակալություն: 21:)
Title: Re: Հարց
Post by: MONK on February 10, 2008, 09:39:15 PM
Մարգոտա, ես քո հարցի մասին մոռացել էի, ինչի համար կներես  20:), բայց քո հիշեցումից հետո փորձեցի որևէ կերպ նման կանոն գտնել, բայց չգտա: Երբ հարցը կարդացի, առաջին բանը, որ մտքովս անցավ, այն էր, որ նման կանոն գոյություն չունի և ինչ-որ բան քեզ կամ սխալ են ասել կամ սխալ ես ընկալել: Բայց համենայնդեպս որոշեցի ճշտել, և քո ասածը ոչ մի տեղ չտեսա կամ չլսեցի: Երևի փորձես ավելի հստակ ճշտել այդ ինֆորմացիան և դրա աղբյուրը:
Բայց եթե նման կանոն գոյություն էլ ունի, դրա կիրառությանը ես երբեք չեմ հանդիպել: