Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Բարև => Topic started by: Marie on December 24, 2007, 05:28:31 PM

Title: Բարև Զեզ
Post by: Marie on December 24, 2007, 05:28:31 PM
Չեմ ցանկացել բանալ մի հատուկ թեմա, բայց միայն՝ Զեզ բոլորիդ բարևել և խնդրել ձեր ներողամտությունը բոլոր ուղղագրական, շարահյուսական և ամեն տեսակի վրիպումների համար: Նաև  ֆորումի համար տրամադրելիք իմ ժամանակի սղության պատճառով: Բայց և այնպես, ձեր ունեցած գաղափարների հետաքրքիր փոխանակությանն անմասն չեմ կարողացել մնալ:

Արդեն բազմաթիւ սխալներ եմ սրբագրել ու չեմ ցանկանում չարաշահել Զեր բոլորիդ համբերությունը: Ավելի լավ է սահմանափակեմ իմ նամակների թիվը, քան ՝բազմապատկեմ սխալներն ու գլխացավ պատճառեմ մեր հարգելի ֆորումցիներին: