Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հարցեր հոգևորականներին => Topic started by: Nona on December 14, 2007, 12:50:58 AM

Title: Խանդ
Post by: Nona on December 14, 2007, 12:50:58 AM


Barev Dzez
Inchpes linem kam inch anem im koxmic anhimn xandi dem? Ardyoq kan axotqner xandi dem?
Shnorhakalutyun
Title: Re: XAND
Post by: Տ. Տաթև քհն. on December 22, 2007, 08:12:55 PM
ԲարևՆՈՆԱ,եթե ասեմ, որ հատուկ աղոթք կա գրված խանդի դեմ, թերևս սխալված կլինեմ, բայց եթե հոգեվիճակդ այդ առումով չես կարոողանում կառավաարել, իհաարկե աղոթքը քեզ կօգնի:
Title: Re: XAND
Post by: CHERRY on February 09, 2008, 01:49:42 AM
Իսկ ի՞նչ է խանդը:  Ես ընդհանուր նկատի ունեմ` խանդ եղբոր, ընկերոջ, ամուսնու...նկատմամբ: Կարելի է ասել, որ այն նախանձի քույրն է ???:
Title: Re: XAND
Post by: Տ. Տաթև քհն. on February 25, 2008, 02:07:24 PM
Քո հարցին,Չերրի ջան, կպատասխանի Մայր Աթոռի միաբաններից Գեղամ սարկավագ. ստորև տեղադրում եմ նրա հոդվածն այդ մասին. 21:)
Title: Re: XAND
Post by: Տ. Տաթև քհն. on February 25, 2008, 02:15:13 PM
Խանդը մարդու էության անբաժանելի մասն է կազմում:
Խանդի զգացումն արտահայտվում է մարդկային փոխհարաբերությունների գրեթե բոլոր բնագավառներում, որը մի տեսակ տարիքային և սեռային խտրականություն չի տեսնում: Խանդի դրսևորումը մենք կարող ենք տեսնել մանուկների մոտ, որոնք դեռևս գիտակցություն չունեն և որևէ մեկը նրանց չի մղում, չի հուշում, չի սովորեցնում այդ զգացումը արտահայտել խոսքի կամ գործի միջոցով: Ճիշտ է,  հանգամանքների սխալ ընթացքը, ոչ ճիշտ դաստիարակությունը կարող է փոքրիկի մոտ խորացնել կամ վերարթնացնել այդ զգացումը, բայց այն հիմնականում ժառանգական է:
Խանդի դրսևուրումն, ինչպես դուք նշել էիք, մենք կարող ենք տեսնել նաև  ընտանիքի անդամների,   ընկերային, բայց ավելի շատ այն մեզանում զույգերի փոխհարաբերությունների շրջանակում է նկատելի դառնում:
Խանդն ըստ իս մեղք չի, այլ թուլություն, որը կարող է նախանձի, չարության, սպանության, ինքնասպանության` մի խոսքով մեղքի տանել: Մենք առաքյալի խոսքի համաձայն ամեն բան աղոթքով պետք է սկսենք ու կյանքի կոչենք ` Աստծուն մեզ օգնական և ապավեն ունենալով: Մենք պետք  է ձգտենք այդ զգացողությունը չառաջացնենք մեր դիմացինի` մեր ընկերոջ, մեր եղբոր կամ քրոջ, ինչպես նաև մեր սիրած էակի մոտ, նաև մենք էլ այդ զգացողությունն ունենալով, չփորձենք մեղադրել ու չարությամբ լցվենք որևէ մեկի հանդեպ, այլ փորձենք լինել ավելի շրջահայաց, խոհեմ, համբերատար ու նրբանկատ:
Թե' ընտանիքի անդամների, թե' ընկերային և թե սիրող զույգերի փոխհարաբերություններում կցանկանայի նշել, որ ճշմարիտ սիրո, հարգանքի, զիջողության, փոխհասկացողության, վստահության ու հավատարմության դեպքում, խանդն այնտեղ գործ ունենալ չի կարող: Կարող է այն մի պահ այցի գալ, բայց նման ամուր կամք ու պատրաստակամություն դրսևորելու դեպքում այն հաղթահարելի կլինի:

                                                                    Գեղամ սարկավագ Ավետիսյան
Title: Re: XAND
Post by: CHERRY on February 26, 2008, 09:43:47 PM
Quote from: arsensrk on February 25, 2008, 02:15:13 PM
Ճիշտ է,  հանգամանքների սխալ ընթացքը, ոչ ճիշտ դաստիարակությունը կարող է փոքրիկի մոտ խորացնել կամ վերարթնացնել այդ զգացումը, բայց այն հիմնականում ժառանգական է:
Շնորհակալություն Գեղամ և Արսեն սարկավագներ: Շատ հետաքրքիր էր: Փաստորեն խանդը ժառանգական է:
Title: Re: XAND
Post by: Abegha on February 28, 2008, 09:44:04 PM
Ինձ թվում է էստեղ շփոթում ենք խանդն ու նախանձը։ Հոգեբանների համար գուցե գոյություն ունի մանկական խանդ, բայց եթե լավ հասկանանք բառի և երևույթի բովանդակությունը, թերևս հրաժարվենք այդ ընկալումից։ Խանդի մեջ կիրք կա, հետևաբար այն մանկական չի կարող լինել։ Խանդել – խանձվել, այրվել կրքից։
Եթե խանդը մանկական էլ լիներ, ուրեմն Կայենը խանդեց իր եղբորը։

Ժառանգական կոչել, չի նշանակում արդարացնել։ Մեղքն էլ է լինում ժառանգական։
Title: Re: Խանդ
Post by: Abegha on February 28, 2008, 10:03:53 PM
Quote from: Nona on December 14, 2007, 12:50:58 AM


Barev Dzez
Inchpes linem kam inch anem im koxmic anhimn xandi dem? Ardyoq kan axotqner xandi dem?
Shnorhakalutyun


Խանդի դեմ աղոթքներ չկան։
Անհիմն խանդ կարող է լինել զուգընկերոջ հանդեպ վստահության պակասից, որը և ապացուցում է սիրո ոչ ամբողջական փոխադարձ լինելը։ Առանց փոխադարձ վստահության սեր չի լինում, կամ կարելի է ասել՝ կասկածամտությունը սպանում է սերը։
Title: Re: XAND
Post by: Hasik on February 28, 2008, 10:59:45 PM
Այսինքն՝ կարելի է ասել, որ խանդը նույնպես մեղք է ու դրանից ազատվելու համար չկան հատուկ աոթքներ, այլ պետք է ուղղակիորեն խնդրել Տիրոջից մեզ ուժ ու իմաստություն տա մեր մեջից վերացնելու այդ մեղքի արմատները, այո՞:
Title: Re: XAND
Post by: Abegha on February 28, 2008, 11:14:21 PM
Հասիկ ջան, ես կուսակրոն եմ ու այսքան տարիների ընթացքում առաջին անգամ էին ինձ հարցնում խանդի մասին 20:)  էնպես որ շատ բան չեմ կարող ասել, չեմ էլ հետաքրքրվել այս հարցով, բայց ինձ թվում է նախ պետք է մտածել պատճառների մասին։
Title: Re: XAND
Post by: Hasik on February 28, 2008, 11:19:37 PM
Հարգելի աբեղա բայց միթե խանդը կարող է դրսեվորվել միայն հակառակ սեռի հանդեպ, դա կարծում եմ սկսած ծնողից մինչեվ ընկերը կարող է լինել, սակայն ցավոք:
Title: Re: XAND
Post by: Abegha on February 28, 2008, 11:22:54 PM
Որևէ նմանատիպ օրինակ կարո՞ղ ես նշել /չեզոք օրինակ/։
Title: Re: XAND
Post by: Hasik on February 28, 2008, 11:30:15 PM
Օրինակ իմ ծանոթներից մեկը պատմում է, որ ինքը միշտ խանդով է վերաբերում, երբ իր հորն ու մորը տեսնում է միասին նստած, նա մոտ 27 տարեկան է, ինչ կասեք?????????
Title: Re: XAND
Post by: Abegha on February 28, 2008, 11:34:33 PM
Խանդո՞վ, թե նախանձով։
Title: Re: XAND
Post by: Hasik on February 28, 2008, 11:38:46 PM
ինքն ասում է, որ դա խանդ է, ինչու՞ պետք է նախանձի իր ծնողներին, ինքն էլ իր շրջապատն ու ընկերներն ունի
Title: Re: XAND
Post by: Abegha on February 28, 2008, 11:48:39 PM
Ես մի քիչ չեմ հասկանում 14:)
Թերևս պետք է լավ քննել ու հասկանալ, հավանական է, որ բնավ խանդի հետ կապ չունենա։