Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: HELEN on October 19, 2007, 01:35:49 PM

Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: HELEN on October 19, 2007, 01:35:49 PM
Ողջույն, ես ուրախ կլինեմ մասնակցել այս ծրագրին և քավորություն անել 13:)
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Ղուկաս Վահան on October 19, 2007, 01:52:37 PM
Բարի գալուստ Հելեն  29:)
Ուրախ եմ, որ արձագանքեցիր  21:) 21:) 21:)
Նշեմ, որ այս ծրագրի պատասխանատուն է arsensrk–ն։ Այս պահի դրությամբ ծրագրին իրենց մասնակցությունն են բերելու նաև հինգ սարկավագներ, Արսեն սարկավագն էլ իրենց հետ՝ վեց հոգի։
Սպասենք քավորներին 13:)
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: TILIL on October 19, 2007, 02:01:04 PM
Ողջույն,ես Թիլիլն եմ և մեծ ուրախությամբ կմասնակցեմ <Միտք >ակումբի պատանեկան ծրագրին և ստանձնել քավորության պատասխանատվությունը 39:)
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Ղուկաս Վահան on October 21, 2007, 08:30:37 PM
Ուրեմն տեղեկատվությունը թարմացնեմ, քանի դեռ մեր ծրագրի պատասխանատուն հարգելի պատճառներով բացակայում է։
Փաստորեն այս պահի դրությամբ ծրագրին մասնակցության պատրաստ են 31:) վեց սարկավագներ՝ Մայր Աթոռի ՔԴԿ–ի կողմից ընդգրկված այս ծրագրում։ Էստեղ, ուրեմն, Թիլիլը, Հելենը, Սոֆիան և Չերրին իրենց պատրաստակամությունն են հայտնել 37:)։ Այս շաբաթվա ընթացքում կփորձենք գտնել ծրագրի իրականացմանը խոչընդոտող նյութական դժվարությունների լուծումները և կճշտենք ժամանակացույցը։ Առաջիկա օրերին կներկայացնենք մանկատներ այցելող անձանց ցանկը, բայց ասեմ, որ այս պահի դրությամբ նախնական ցանկում բաց է մնացել Վանաձորի մանկատուն այցելող քավորի տեղը և դատարկ է մեր մրցանակային ֆոնդը 20:)։
Այսօրվա համար այսքանը։
Հուսանք այս սկսվող շաբաթը մեկնարկային լինի :D
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Տ. Տաթև քհն. on October 23, 2007, 07:17:45 PM
Ողջույն հարգելի քավորներ` Չերրի, Հելեն, Թիլիլ և Սոֆիա  13:), անչափ ուրախ եմ ու ոգեշնչված ձեր պատրաստակամության համար, սակայն ձեզ մի խնդրանք ունեմ, քանի որ ծրագիրը մոտ օրերս արդեն պիտի մեկնարկի, այնուամենայնիվ կուզենայի տեսնել ձեր դիտողություններն ու առաջարկները, եթե իհարկե ունեք:
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Ղուկաս Վահան on October 26, 2007, 03:42:57 PM
Ինչպես տեղեկացանք, եկող երկուշաբթի տեղի է ունենալու քավորների հետ հանդիպում, որի արդյունքում կայացված որոշումների մասին կտեղեկացվի այստեղ։
Նախատեսվում է, որ նոյեմբերից ծրագրի առաջին փուլը կմեկնարկի։
Այս պահի համար այսքանը։
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: CHERRY on October 26, 2007, 06:39:46 PM
Quote from: arsensrk on October 23, 2007, 07:17:45 PM
Ողջույն հարգելի քավորներ` Չերրի, Հելեն, Թիլիլ և Սոֆիա  13:), անչափ ուրախ եմ ու ոգեշնչված ձեր պատրաստակամության համար, սակայն ձեզ մի խնդրանք ունեմ, քանի որ ծրագիրը մոտ օրերս արդեն պիտի մեկնարկի, այնուամենայնիվ կուզենայի տեսնել ձեր դիտողություններն ու առաջարկները, եթե իհարկե ունեք:

Ողջույն, Arsensrk, 21:)  ես չունեմ դիտողություն , ոչ էլ առաջարկ: Կարծում եմ ծրագրի ընթացքում կառաջանան:
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Ղուկաս Վահան on October 31, 2007, 11:08:57 PM
Այս պահին Arsensrk–ի հետ նստած քննարկում ենք մեր ծրագիրը և ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ ս.թ. հոկտ. 29-ին տեղի ունեցավ մեր հանդիպումը քավորների հետ։ Ներկա էին Թիլիլը, Հելենը, Չերին, Arsensrk–ն, քավորների հետ նախատեսված այցելող սարկավագները՝ Վահագնը, որ ընդամենը մեկ շաբաթ է, ինչ ամուսնացել է, բայց եկավ հանդիպմանը 19:), Սեյրանը և Թաթուլ սարկավագները։ Ցավոք բացակայում էր Գյումրիի մեր թիմը՝ Արթուր սարկավագը և Լուսերեսը։ Մենք հուսով ենք, որ կկարողանանք Լուսերեսին ավելի լավ ճանաչել ֆորումի միջոցով։
Հանդիպման ընթացքում քննարվեցին նախապատրաստական վերջին քայլերը, այցելությունների տեխնիկական կողմերը, քավորները ծանոթացան սարկավագների և ծրագրի պատասխանատուի հետ, ինչպես և Լուսամուտի ադմինիստրատիվ կազմից իմ  31:) և Մանդարինկայի հետ։
Առավել հստակեցնելու համար նորից նշեմ, թե ովքեր են մեր քավորները։
Ուրեմն. Թիլիլն ու Հելեն Զատիկի քավորներն են, Չերրիին և Սոֆյան՝ Գավառի, Լուսերեսը՝ Գյումրիի երկու մանկատների, Արաքսը՝ «ՍՈՍ» մանկական գյուղի։
Ցավոք մեր քավորները այս պահի դրությամբ շատ պասիվ են 40:) սակայն անհույ չենք 9:)
Տեղեկացնենք, որ մեզ օգնել են ճանապարհածախսի խնդրում։
Տեղեկացնենք նաև, որ առայժմ քավոր չունենք Վանաձորի մանկատան համար։ Ժողովուրդ, ակտիվ եղե՛ք  4:)
Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև մրցութային առաջին թեմայի հարցը, որի մասին կգրենք առանձին։
Հուսով ենք, թեմայի քննարկումը արագ կավարտվի և առաջիկա շաբաթվանիկ կսկսվեն այցերը  21:) 21:) 21:)

Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Mandarinka on November 01, 2007, 04:23:48 PM
Հարգելի Ադմին, այսօր Վանաձորից հյուր եմ ունենալու: Ես ամեն բան կփորձեմ, որ քաոր գտնեմ:
Title: Պատանեկան ծրագրի մասին
Post by: Ղուկաս Վահան on November 02, 2007, 06:00:53 PM
 21:) 21:) 21:)