Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Հերետիկոսություն, աղանդ, սնապաշտություն => Topic started by: Maro on November 17, 2007, 12:24:20 PM

Title: Պենզայի դրաման
Post by: Maro on November 17, 2007, 12:24:20 PM
Ռուսաստանի Պենզա քաղաքի մոտերը իսկական դրամա է: 30 աղանդավոր մտել են գետնի տակ մի "ուբեժիշյե"  և սպասում են "աշխարհի վերջին": 28:) Իրենց հետ երեխաներ էլ կան, ամենա փոքրը մեկ տարեկան: 33:) 33:)
Ասում են եթե մեր դեմ ինչ-որ բան անեք, ապա մենք մեզ կվառենք: Միակ բանը, որ ցանկանում ենք, որ մեզ հանգիստ թողնեք:
Թունեկ խոհանացով և խուցերով իրենք փորել են դեռ ամառը:  Այդտեղ շատ ցուրտ է: Միլիցիան և մնացածը վախենում են, որ սառեն: Նույնիսկ Ռուս Եկեղեցու ներկայացուցիչները գնացել են փորձեն խոսել`զուր է ամեն բան:
Դրանց լիդերը արգելել է այդ մարդկանց նաել հեռուստացույց,ռադիո լսել, փողի կպչել: Իսկ իրեն ձերբակալել են իր տանը: Եւ տարել հոգեբուժարան եկսպերտիզաի: Հարուցված է քրեական գործ:
Այս "օտեց Պյոտռը" սկզբում եղել է Եկեղեցու "հավատարիմ զավակ": Նույնիսկ ժամ է կառուցելուց եղել:
Բա... 28:) 28:) 28:) 28:)
Title: Re: Պենզայի դրաման
Post by: MONK on November 17, 2007, 09:04:08 PM
Կարծում եմ` չէր խանգարի, եթե մեր հասարակության որոշ անդամներ, որ ինչ-ինչ դրդապատճառներով իրենց տարբեր փոքրամասնությունների պաշտպան են ներկայացնում և տարբեր աստիճանների ելույթներ ունենում խղճի ու դավանանքի ազատության և մարդու իրավունքների մասին, մի քիչ իրոք մտածեին իրենց պաշտպանյալների իրավունքների մասին և հաշիվ տային իրենց, թե իրականում ոնց են ճնշվում մարդու իրավունքները: Հենց աղանդների հասցեին մի թթու խոսք է ասվում, որոշ անձինք (անուններ չեմ ուզում տալ) անմիջապես վայնասուն են դնում, թե փոքրամասնություններին ճնշում են, մինչդեռ նրանք հավասար իրավունքներ պիտի ունենան և այլն և այլն: Այդ վայնասունը նույնիսկ մինչև միջազգային ասպարեզներ են հանվում` եվրոպացիների կամ ամերիկացիների աչքին ավելի եվրոպացի կամ ամերիկացի երևալու և արտասահմանյան գրանտներ մուրալու համար: Իսկ այն բանի վրա, որ աղանդներում մարդկանց ամենածայրահեղ ստորացուցիչ հոգեվիճակների են հասցնում և բարոյական, հոգեկան ու նյութական կողոպուտի ենթարկում, թքած: Կարևորը սեփական շահն է: Ես կարծում եմ, որ աղանդների պարագլուխների և նրանց կատարածուների հետ հավասար հանցագործներ են նրանց ջրաղացին ջուր լցնողները...
Ես չեմ ցանկանում փակագծերը շատ բացել: Միայն կասեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Պենզայում, բոլորովին էլ Հայաստանի իրականությունից հեռու և մեզ չվերաբերող խնդիր չէ: Սա համամարդկային և համաքրիստոնեական խնդիր է, և ոչ մի հասարակություն զերծ կամ ապահովագրված չէ այդ երևույթներից ու վտանգներից: Կարող է զարմանալի թվալ, որ ես այս փոքր դեպքն ուռցնում են և չգիտես որտեղից որտեղ զուգահեռներ տանում: Բայց ասեմ, որ տվյալ դեպքը մի դետալ է այն ահավոր պատկերի, որ ներկայացնում է բազմաթիվ կրոնախևների ու խաբեբաների ձեռքով խաբված և գերված ու տարբեր կրոնական-աղանդավորական  սարդոստայնների մեջ հայտնված բազմաթիվ մարդկանց իրական վիճակի: Մարդիկ, որ ինչպես կործանման են դատապարտվում  այս կյանքում, այնպես էլ զրկվում են հավիտենական կյանքից ու փրկությունից:
Եվ սա իրականում ոչ թե դրամա է, այլ իսկական ողբերգություն:
Title: Re: Պենզայի դրաման
Post by: Maro on November 21, 2007, 08:31:57 PM
Բրավո Մոնք, շնորհակալություն այս գրառումիդ համար: 13:)Եւ ցավոք, Հայաստանի իրականությանը ավելի մոտիկ է, քանց մենք կարող ենք պատկերացնել: 8:) 8:)
Title: Re: Պենզայի դրաման
Post by: MONK on November 22, 2007, 10:46:46 AM
Quote from: Maro on November 21, 2007, 08:31:57 PM
Բրավո Մոնք, շնորհակալություն այս գրառումիդ համար: 13:)Եւ ցավոք, Հայաստանի իրականությանը ավելի մոտիկ է, քանց մենք կարող ենք պատկերացնել: 8:) 8:)
13:)