Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Mariam on June 21, 2005, 10:25:44 AM

Title: Քաղաքական դաշտ
Post by: Mariam on June 21, 2005, 10:25:44 AM
Բոլոր քրստոնյաներս կիսում ենք նույն մտահոգությունները բարքերի ապականման, ժողովրդավարություններում բույն դրված թույլատվության վտանգավոր սանձարձակության մասին:
Ու բոլորովին համաձայն եմ լսված վերլուծությունների մասին, բացի բավական հապճեպ եզրակացությունից, որն է թագավորության հաստատման անհրաժեշտությունը հայրենիքում: Եթե քահանան արտահայտվի այս խնդիրների շուրջ, այն էլ քարոզի ժամանակ, երբ խաչակնքում ենք, դա շփոթություն է առաջացնում իմ մոտ: Եկեղեցում կան հավատացյալներ ովքեր նույն համոզում կամ կարծիք չունեն: Քրիստոսի' համար ենք հավաքվել Եկեղեցում: Ավելի լա՞վ չէ քահանան քարոզի հոգևոր կյանքի մասին:
Դեմ չենք մեր քահանաներին, բայց պետք է ճշգրտորեն մի սահման որոշենք, ասենք քահանայի խոնարհությունը ու ճշմարիտ սերը համայնքի բոլոր զավակների նկատմամբ թող այս սահմանը դրոշմի իր իսկ սրտում, որպեսզի չսահի ու չանցնի լոկ իշխանության համար տարված աշխարհական պայքարների այն կողմը:
Title: Re: Քաղաքական դաշտ
Post by: Abegha on June 21, 2005, 05:51:00 PM
Պատարագի ժամանակ, Ավետարանն ընթերցելուց առաջ սարկավագն ասում է՝ ասէ Աստուած, այսինքն՝ Աստված է խոսում, ասում։Ըստ Ճաշոց գրքի, Պատարագի մյուս ընթերցվածները պտտվում է Ավետարանում արտահայտված գաղափարի շուրջ, ուստի և հետո քարոզը պետք է հետևի և հավատացյալներին բացատրի ավետարանական հատվածը, այսինքն այն, ինչ Աստված մեզ ասաց Ավետարանով։Երբեմն, որոշ հանդիսավոր առիթներով այս ընդհանուր մոտեցումից շեղումներ կարող են լինել, բայց ոչ քաղաքական։Եկեղեցու խորանը քաղաքական ամբիոն չէ։