Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Mandarinka on February 09, 2007, 09:08:51 AM

Title: Բամբասող մարդ
Post by: Mandarinka on February 09, 2007, 09:08:51 AM
Սիրելի համաֆորումցիներ: 12:)
Ինչպե՞ս վերաբերվել և վարվել քեզ վրա բամբասող և քեզ զրպարտող մարդկանց հետ:
Ինչպե՞ս դա կանգնացնել:
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Satenik on February 09, 2007, 09:25:06 AM
Բամբասանքին պետք է արհամարել:
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Mandarinka on February 09, 2007, 09:32:15 AM
Սաթենիկ ջան, համամիտ եմ քեզ հետ միանգամայն: 12:) Իհարկե դա շատ ծանր է, երբ կատարվում է աջքիդ առաջ:
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Satenik on February 09, 2007, 09:55:23 AM
Մարո ջան, հայերն այսպես են արհամարում բամբասանքին, ասում են.
Ամեն բերան տոպրակ չի, որ կարես:
Արագ ման գամ, կասեն՝ ծուռ ա, կամաց ման գամ՝ կասեն քոռ ա:
Բամբասողը ընկուզի տոպրակ ա, ինչքան շարժես՝ ձեն կը հանի:

Title: Re: Բամբասող մարդ
Post by: Mandarinka on February 09, 2007, 10:02:04 AM
 38:) 38:) 38:) 38:)

Վախ, Սաթենիկ: Բայց ոնց եմ քեզ սիրում: 32:)

Իսկ հայ ֆոլկլյոռը ամենախորը և գեղեցիկն է: Շնորհակալություն:
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Mandarinka on February 09, 2007, 10:03:12 AM
Բայց որպեսզի մարդ սովորի արհամարել, պետք է շատ աշխատանք տանի իր վրա:
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Mandarinka on February 25, 2007, 08:26:49 PM
Che, haskaca vor urishi vra bambasoxe ev charaxosoxe iran e vatutun anum....inqe iren e korcnum!
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Satenik on February 25, 2007, 08:37:17 PM
Հասկացար, չէ՞, ջանս: 30:)
Բայց որ դժվար է արհամարելը և դրա համար պետք է աշխատել սեփական անձի վրա՝ ճիշտ ես:
Ես հաճախ հազիվ եմ դիմանում, որ բամբասողին չհայհոյեմ: 11:)
Հատկապես Պահքի շրջանում....
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Abegha on February 25, 2007, 11:30:32 PM
Արհամարհել բամբասողին, թե՞ բամբասանքը։
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Mandarinka on February 26, 2007, 12:20:51 AM
Իհարկե բամբասանքը: Իսկ բամբասողին իր մոտ շրջապատի հետ`նրանց ում մոտ որ բամբասանքը հնչում է, դուրս հրավիրել կյանքիցդ: 11:)
Title: Re: Բամբասող մարդ
Post by: Abegha on February 26, 2007, 12:35:04 AM
Quote from: Mandarinka on February 26, 2007, 12:20:51 AM
Իսկ բամբասողին իր մոտ շրջապատի հետ`նրանց ում մոտ որ բամբասանքը հնչում է, դուրս հրավիրել կյանքիցդ: 11:)

Այսինքն՝ նաև բամբասողի՞ն արհամարհել։
Title: Re: Բամբասող մարդ
Post by: TILIL on December 28, 2007, 12:22:27 AM
Ողջույն բամբասկոտ մարդկանց և բամբասանքը քննարկող մարդիկ 29:)
Ասեմ,որ համաձայն եմ  բամբասանքն արհամարհելու կարծիքի հետ,բայց կարծում եմ պետք է փորձենք բամբասողին չարհամարհել 30:),չնայած շաաաաաատ դժվար է 27:),երբեմն անգամ չարանում ես նրա հանդեպ,էլ ուր մնաց չարհամարհես,բայց կարծում եմ պետք է փորձենք չարհամարհել բամբասողին,այլ ուղղակի ստիպենք մեզ մտածել,որ այնքան է մեզ սիրում,որ առանց մեզնից բամբասելու չի կարող ապրել 38:):Չէի ասի դա ամենաճիշտ ելքն է,բայց գոնե այդպես կփորձենք խաղաղ լինել և մեր խաղաղությունից միգուցե բամբասողն էլ խաղաղվի ու էլ չբամբասի: