Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Mariam on February 08, 2007, 10:07:27 PM

Title: Բարեգործություն
Post by: Mariam on February 08, 2007, 10:07:27 PM
Ի՞նչ է Ձեր կարծիքով մեծագույն բարեգործությունը:
Title: Re: Բարեգործություն
Post by: Mariam on February 09, 2007, 10:12:17 PM
Ըստ Սուրբ Պողոսին. «Եթե ամբողջ ունեցվածքը բաժանեմ աղքատներին, բայց Սեր չունենամ, ի զուր եմ չարչարվել, և ոչինչ եմ»
Անծանոթներին նյութական օգնություն ցուցաբերելը լավ է, ըստ իս, բայց մեծ արժեք չունի Աստծու առաջ: Իսկ չանտեսել այն չքավորը, որը իմ տան մոտիկ է ապրում, անխնամ ու բոլորից լքված տատիկը, որը ամեն ինչի կարիք ունի, ու մանավանդ՝ մեր ներկայության, հոգսերից դառնացած մայրը, որը ինձանից խնդրում է իր չունեցածն ու երազածը՝ իմ կարելամեքենան...
Մեծագույն «բարեգործությունը» իմ տան դռները բացելն է ուրիշների առաջ: Բայց սա, ամենադժվարն է:
Վերջապես, կանե՞մ այն, ինչ իմ սիրտը ինձ հուշում է, թե սա' է իրական բարեգործությունը: Մեծ Պահքի անհրաժեշտությունը...