Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Mandarinka on February 04, 2007, 01:30:20 AM

Title: Մեր նախասիրությունները
Post by: Mandarinka on February 04, 2007, 01:30:20 AM
Սիրելի համաֆորումցիներ: Այսպիսի մի հարց ունեմ: Իսկ դուք սպորտ սիրում եք:
Օրինակ տեղյակ եմ, որ մեր հայր սուրբերից մեկը ժամանակին պրոֆոսսիոնալ հոկեյիստ է եղել: Ֆուտբոլ էլ է խաղացել:
Ես անձամբ ահավոր շատ եմ սիրում ֆուտբոլ: Չեմ կարող ասել, որ ունեմ սիրած ակումբային թիմ, բայց ազգային հավաքականների մեջ իմ սիրտը մեկ և ընդմիշտ նվիրված է Բրազիլյաին: Նրանք են, որ սպորտից մշակույթ են սարքում:
Շատ եմ սիրում ֆիգուռնոյե կատանիյե ( 32:) 32:) 28:) 28:) 28:) ամոթ ինձ, ես չեմ հիշում թե հայերեն ինչպես է):

Մի խոսքով, կիսվեք մեզ հետ ձեր նախասիրություններից: Եթե սպորտ չեք սիրում, ապա ինչո՞ւ:
Title: Re: Մեր նախասիրությունները
Post by: MONK on February 04, 2007, 02:13:12 PM
Quote from: Mandarinka on February 04, 2007, 01:30:20 AM
Շատ եմ սիրում ֆիգուռնոյե կատանիյե ( 32:) 32:) 28:) 28:) 28:) ամոթ ինձ, ես չեմ հիշում թե հայերեն ինչպես է):
Եթե չեմ սխալվում, Մարո, հայերեն գեղասահք է կոչվում: 31:)
Իսկ սպորտից ես շատ սիրում եմ շախմատ, ֆուտբոլ և արևելյան մարտարվեստներ: 35:)
Title: Re: Մեր նախասիրությունները
Post by: Mariam on February 04, 2007, 10:22:09 PM
Սպո՞րտ է համարվում առանձին՝ դստեր հետ կատարված երկար պտույտները քաղաքից ու աղմուկից հեռու:
Title: Re: Մեր նախասիրությունները
Post by: Pantera on February 15, 2007, 03:01:54 PM
Դեռ 5 տարեկան հասակից սպորտով եմ զբաղվել ու այն իմ առօրյա կյանքում կարևորություն է զբաղեցրել:
Լողացատկ, գիմնաստիկա, դաշտային թենիս, արևելյան մարտարվեստ... զբաղվել եմ այս սպորտաձևերով ու սիրել եմ շատ:
Իսկ ուղղակիորեն՝ խաղացել ու նորից սիրել եմ ֆուտբոլը, ռեգբին ու պախկվոցին  ;D
Title: Re: Մեր նախասիրությունները
Post by: Mariam on February 16, 2007, 02:36:48 PM
ՀԻԱՆՈՒՄ եմ այս աշխուժությանդ վրա: ԵՎ հավանաբար, չես անտեսել արվեստներ՝ երաժշտություն, պար...
Իսկ դուստրդ մայրիկի նմա՞ն է:
Title: Re: Մեր նախասիրությունները
Post by: Pantera on February 17, 2007, 05:11:30 PM
Ամաչացրեցիր ինձ, Մարիամ ջան 32:)
Չէ, երբեք չեմ անտեսել պարը, քանի որ առանց դրա կյանք չունեմ  11:)
Շատ եմ սիրում, նաև նկարել ու ստեղծագործել /մուսաս գալիս է, երբ տրամադրություն չեմ ունենում/   12:)
Title: Re: Մեր նախասիրությունները
Post by: Mariam on February 20, 2007, 01:03:03 PM
Սպորտ, արվեստ, սիրել ու սիրվել, երեխայի վրա գուրգուրալ, ընտանեկան բոլոր հոգսերի կատարում...
Իսկ, ասա', վստահ եմ, թե չես մոռացել մեր կյանքի ամենահամեստ ընկերը, աննշմարելի ուղեկիցը՝ փոքրիկ աղո'թքը: