Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Mariam on November 27, 2006, 06:12:25 PM

Title: Ծերությունը
Post by: Mariam on November 27, 2006, 06:12:25 PM
Հեղինե, իչպիսի՞ հայացքով ես ակնկալում ծերությունը: Միայն՝ մարմնի առողջության ու գեղեցկության կորո՞ւստ է, թե երբեմն մի ուրիշ գեղեցկության բացահայտում:
Title: Re: Ծերությունը
Post by: Mariam on November 29, 2006, 10:24:51 AM
Ցանկանում եմ Հռիփսիմեի՝ իմ աղջկա հիացմունքն արտահայտել, ի տես գեղեցկության Արցախցի այն կանանց, որոնք Եվրոպայում իրենց նմանը ոչ միայն չունեն, այլև անցանկալի է:
Աղջիկս գուրգուրանքով է լցված ե'վ երեխաների, ե'վ նրանց՝ ծեր կանանց նկատմամբ: Փողոցում, կամ եկեղեցում նա միշտ  նշմարում է նրանց ներկայությունը, ու սիրով է լցվում ի տես նրանց գեղեցկության:
Ինչպիսի՞ գեղեցկությունն է այստեղ խնդրո առարկա: Հավանաբար, այն գեղեզկությունը, որ մեղքի բացակայությունից է գալիս: Նորածինը, փոքր երեխան, և այնպիսի կանայք – որոնց թիվը քչանում է, որովհետև այստե'ղ էլ արհամարհված է անմեղությունը – արթնացնում է իմ աղջկա սրտում նրանց պաշտպանելու ու շոյելու ցանկությունը իր կանացի ու մայրական բնազդով:
Նրանց գեղեցկությունը  անպաճույճ լինելուց. ընդունել են մարմնի առողջության նվազումն ու ծերության մարմնական ամեն նշան, ու ընդունելով տկարությունը դարձրել են գեղեցկություն: Տկարությունը փոխակերպվում է ուժի, երիտասարդության գեղեցկությունը չէ կորած, այլ հասել է իր հոգևոր գեղեցկության :
Խոնարհվում եմ այս կանանց առաջ, որին խոնարհությունը խոր է ու անկեղծ: Նրանք մոռացել են աշխարհական ամեն հրապուրանք ու կիրք, ու դարձել են անմեղ սիրո ծառա: Նրանց անձնվիրատվությունը անշահախնդիր է ու իսկական: Նրանք կարողացել են կյանքը անչափ սիրել, սիրել սեփական ու մտերիմների ու նվազ մտերիմների կյանքը, և անյքան սիրել, որ գերադասում են պարզապես սերը: Ուրիշների նկատմամբ լի են հարգանքով, ճանաչում են ամեն մեկի կյանքի արժեքն ու խոնարհվում են կյանքի ու կյանք պարգևողին՝ Աստուծո առաջ:
Այս սերն է, որ բխում է նրանցից, այս սերը ճանաչեց իմ աղջիկը, ու այս անմեղ սիրո առաջ արտահայտում է իր հիացմունքն ու ձգտումը:
Title: Re: Ծերությունը
Post by: Mariam on December 02, 2006, 02:56:38 PM
Հազվազգյուտ այս ծեր կանանց երեսը դարձել է բարության, հեզության ու մաքրության սրբապատկեր:
Նրանց հոգևոր գեղեցկությունն է մեզ մեծ հզորությամբ գրավում: