Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Ananun-Antuni on April 02, 2006, 01:22:44 AM

Title: XP
Post by: Ananun-Antuni on April 02, 2006, 01:22:44 AM
Xp, ինձ թվում է էստեղ քեզ ոչ ոք չի ցանկանում պատասխանել, այն պարզ պատճառով, որ հայատառ չես գրում։ Թվում է թե դու Հայ Եկեղեցու խիստ ջատագովն ես, բայց քո տառերով և ծուլությամբդ հակառակն ես ապացուցում՝ արհամարհելով Հայ Եկեղեցու մեծագույն սրբությունը՝ մաշտոցյան այբուբենը։
Բացի այդ կարծում եմ պետք է վերանայես նաև գրելաոճդ, հատկապես երբ մարդկանց չես ճանաչում։
Title: Re: XP
Post by: Petros on April 03, 2006, 04:55:44 AM
Quote from: Ananun-Antuni on April 02, 2006, 01:22:44 AM
Թվում է թե դու Հայ Եկեղեցու խիստ ջատագովն ես, բայց քո տառերով և ծուլությամբդ հակառակն ես ապացուցում՝ արհամարհելով Հայ Եկեղեցու մեծագույն սրբությունը՝ մաշտոցյան այբուբենը։
Բացի այդ կարծում եմ պետք է վերանայես նաև գրելաոճդ, հատկապես երբ մարդկանց չես ճանաչում։

2:)
Title: Re: XP
Post by: Petros on April 03, 2006, 04:56:09 AM
Quote from: Ananun-Antuni on April 02, 2006, 01:22:44 AM
Թվում է թե դու Հայ Եկեղեցու խիստ ջատագովն ես, բայց քո տառերով և ծուլությամբդ հակառակն ես ապացուցում՝ արհամարհելով Հայ Եկեղեցու մեծագույն սրբությունը՝ մաշտոցյան այբուբենը։
Բացի այդ կարծում եմ պետք է վերանայես նաև գրելաոճդ, հատկապես երբ մարդկանց չես ճանաչում։

 19:)
Title: Re: XP
Post by: Mariam on April 14, 2006, 09:52:59 AM
Անձնապես, չէի ցանկանում, որ xrը նեղանա ու հեռանա: Կցանկանայի, որ նա՝ մեր հավատակիցը իր տեսակետը մեզ բացատրի:
Ինձ անհնարին է թվում, որ երկու անկեղծ հավատացյալների միջև, մի փոս կայանա, որը արգիլի մտքերի ու հավատի փորձառության իսկական փոխտվությունը: Չեմ կարող հավատալ, որ երկու անձ, որոնք ընտրել են Քրիստոսին, չկարողանան խոսակցել իրար հեր իրենց ունեցած հավատի մասին, ու փոխադարձաբար չհարստանալ այս հանդիպումով: Նամանավանդ, ես կարիք ունեմ xrի բացատրություններին: Նոր եմ մտել Հայ Եկեղեցում, ու անկեղծորեն և մարդկային բոլոր կարողություններովս ջանում եմ հասկանալ – ու ավելի սիրել – նրան:
Title: Re: XP
Post by: Satenik on April 14, 2006, 08:20:37 PM
Մարիամ ջան, չեմ կարծում որ նեղացել է: Նեղանալու բան չկա, որովհետև ճմշմարտություն է: Հավանաբար մեկ այլ պատճառ կա, կարող է մարդը զբաղված է: 30:)

Պետրոս, Ձեր արձագանքն այստեղ ինչպե՞ս հասկանալ: