Մի քիչ անհանգիս եմ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների համար: Ի՞նչ են ուզում էլի: Էս անգամ ինչնե՞րն է պակաս: Ինչպիսի՞ խոսակցություններ են ընթանում երկու հանրապետությունների միջև: Մի քիչ կտեղեկացնե՞ք:
Ա՜խ, իմ ՀայաստանԻնչքա՜ն ես Դու տանջանք կրել
Ու անհամար զոհեր տվել:
* * *
Մի՞թե դու դեռ չես հագեցել
Լծի տակ միշտ հային պահել:
Դե հերի՛ք է փորձես անվերջ
Գցել հային տրտունջի մեջ:
Չե՞ս մոռացել, թե ինչ արեց.
Աստված հային սիրեց, պահեց:
Մի՛ հանդգնիր ընդդեմ նրան,
Ով ունի միշտ մեծ Օգնական:
Մի՛ բարկացրու քո Արարչին
Եվ մի՛ դարձիր ծառա չարին:
Սրտիդ մեջ թող ԽԱՉը փայլի,
Որ եղել է հույսը ՀԱՅի:
* * *
Քանի՜ դարեր ես մարտնչել՝
Պահպանելով ոգին հայի,
Քանի՜ զոհեր ես դու տվել,
Որ Տեր Աստված մեր մեջ ապրի:
Ինչ էլ լինի ու պատահի
Հայը միշտ Քեզ հետ կլինի,
Ինչ էլ լինի ու կատարվի
Քոնն է հոգին ամեն հայի:
Սիմոնյան Ս. Գ.
Մոսկվա
30/03/2006
12:)
Quote from: Petros on March 30, 2006, 04:08:37 PM
Սրտիդ մեջ թող ԽԱՉը փայլի
Պետրոս ջան 21:) 21:) 21:)
Ինչ վերաբերվում է հարցիդ՝ ապա նրանք մեր մահն են ուզում, որ տիրանան Հայաստանին: Ոչինչ չի փոխվել, ոչ թուրքը, ոչ էլ նրա մանիակալ ցանկությունները:
Հավատա Հայաստանի լուսավոր ապագային: 30:)
Եթե պատերազմ վերսկսվի՝ դա կլինի Ադրբեջանի խայտառակ պատմության խայտառակ վերջակետը: Բայց քանի որ դրանք այդքանը հասկանում են, հուշող է եղել ;), ուստի եզրափակվում են միայն դատարկ խոսակցություններով:
Այո՛, Սաթենիկ ջան, միայն մնում է հույսով ապրել: 30:)
Շատ շնորհակալ եմ արձագանքի համար: 21:)
Այո, Պետրոս ջան: Սակայն հույսով ապրելը քիչ է, դրա համար ասացի հավատով: Այ ո՞նց ենք հավատում որ Աստված կա, այ այդպես էլ պետք է հավատանք որ պատմական Հայաստանը վերականգնվելու է: Երբ հավատում ես Աստծոն՝ քրիստոնյա ես, երբ հավատում ես պատմական Հայաստանին՝ հայ ես: Երբ Երկուսին էլ հավատում ես՝ հայ-քրիստոնյա ես: 30:) Ինչո՞ւ հատուկ նշեցի հավատի մասին, որովհետև հույսը շա՜տ քիչ է: Միայն հույսով եթե ապրենք՝ կկանգնենք նոր ցեղասպանության առաջ:
Լավագույն ցանկություններս: 21:) 21:) 21:)
QuoteԱյո, Պետրոս ջան: Սակայն հույսով ապրելը քիչ է, դրա համար ասացի հավատով: Այ ո՞նց ենք հավատում որ Աստված կա, այ այդպես էլ պետք է հավատանք որ պատմական Հայաստանը վերականգնվելու է: Երբ հավատում ես Աստծոն՝ քրիստոնյա ես, երբ հավատում ես պատմական Հայաստանին՝ հայ ես: Երբ Երկուսին էլ հավատում ես՝ հայ-քրիստոնյա ես: Ինչո՞ւ հատուկ նշեցի հավատի մասին, որովհետև հույսը շա՜տ քիչ է: Միայն հույսով եթե ապրենք՝ կկանգնենք նոր ցեղասպանության առաջ:
Լավագույն ցանկություններս:
Նայեք այստեղ: 30:)
http://lusamut.net/forums/index.php?topic=257.0
13:)