Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Petros on February 20, 2006, 02:48:59 AM

Title: Re: Հովհաննես
Post by: Petros on February 20, 2006, 02:48:59 AM
«Նրա լիառատ շնորհից է, որ մենք բոլորս շնորհի վրա շնորհ ստացանք. որովհետև Օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, մինչ շնորհն ու ճշմարտությունը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:» (Հովհ. 1.16-17)

Բացատրեք, խնդրում եմ:
Title: Re: Հովհաննես
Post by: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 03:30:46 AM
Իսկ ինչ է, Պետրոս հասկանալի չէ՞. քանի որ գրված է հստակ: Բանը Աստված է: Իսկ երկրորդի մե՞ջ: Ինձ թվում է, թե դուք սա գրում եք, այնքան որ գրեք: Չէ՞:

Հ.Գ. Երևի ֆորու՞մն եք ուզում զարգացնել:
Title: Re: Հովհաննես
Post by: Petros on February 20, 2006, 03:59:48 AM
Quote from: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 03:30:46 AM
Իսկ ինչ է, Պետրոս հասկանալի չէ՞. քանի որ գրված է հստակ: Բանը Աստված է: Իսկ երկրորդի մե՞ջ: Ինձ թվում է, թե դուք սա գրում եք, այնքան որ գրեք: Չէ՞:

Հ.Գ. Երևի ֆորու՞մն եք ուզում զարգացնել:

Եթե հարցեր չունեք հոգևորականներին ուղղված, ապա մի ապականեք Հովհաննեսի Ավետարանը: Այստեղ պատասխանում են միմիայն հոգևորականները: Մի խլեք իրենց իրավունքը:

Աստված Ձեզ ողորմի:
Title: Re: Հովհաննես
Post by: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 04:11:56 AM
Իսկ ձեզ թող ավելի ողորմի, որովհետև դուք չար եք, Պետրոս: Դա՞ են սովորեցնում ձեր հոգևորականները:
Հետո չգիտեի, որ այս ֆորումի թեման է Հովհաննեսի Ավետարանը, ես էլ ուրիշ Հովհաննեսի Ավետարան էի մինչև հիմա կարդում:
Title: Re: Հովհաննես
Post by: Petros on February 20, 2006, 04:21:32 AM
QuoteԻսկ ձեզ թող ավելի ողորմի, որովհետև դուք չար եք, Պետրոս:

Խորին շնորհակալություն, առաջին հայաքից կարծեցի իմ վատն եք ցանկանում, բայց բանից պարզվում է աղոթում եք ինձ համար: 

Համել  29:)

13:)



Title: Re: Հովհաննես
Post by: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 04:33:46 AM
Իրոք որ, Պետրոս, խոստանում եմ վաղը երեկոյան անպայման աղոթել ձեզ համար ժամը 17-40-ին: Կխնդրեմ նաև իմ քույր և եղբայրներին:
Անպայման կխնդրեմ  նաև իմ հովիվին ամբողջ շաբաթ ձեզ համար աղոթել:
27:) 26:)
Title: Re: Հովհաննես
Post by: Petros on February 20, 2006, 04:38:26 AM
Quote from: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 04:33:46 AM
Իրոք որ, Պետրոս, խոստանում եմ վաղը երեկոյան անպայման աղոթել ձեզ համար ժամը 17-40-ին: Կխնդրեմ նաև իմ քույր և եղբայրներին:
Անպայման կխնդրեմ  նաև իմ հովիվին ամբողջ շաբաթ ձեզ համար աղոթել:
27:) 26:)

2:)




Համարձակվում եմ ենթադրել, որ դուք բողոքական եք: 30:)
Title: Re: Հովհաննես
Post by: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 04:46:21 AM
Պետրոս ջան, այո: Բայց ես դարձա բողոքական մի ամիս առաջ, չնայած արդեն հինգ ամիս է կաց և կամի մեջ էի: Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ էի:  17:)
Title: Re: Հովհաննես
Post by: Petros on February 20, 2006, 04:49:27 AM
Շատ հետաքրքիր է իմանալ ձեր՝ այստեղ լինելու նպատակը:

Ինչպե՞ս է ձեր անունը:
Title: Re: Հովհաննես
Post by: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 04:54:00 AM
Պետրոս ջան, կայքի մասին ինձ պատմեց Մարո անունով մասնակիցը: Իհարկե իրա ծածկանունը չեմ տեսնում:
Մենք երեկ Ռուբեն Հախվերդյանի համերգից հետո ծանոթացանք: 29:)
Title: Re: Հովհաննես
Post by: Petros on February 20, 2006, 05:07:31 AM
Ես Մարոին շատ շատ լավ գիտեմ: Ուրախ եմ, որ այստեղ եք: Ինչպե՞ս է ձեր անունը: ինչո՞վ եք զբաղվում:  29:)
Title: Re: Հովհաննես
Post by: Gisherva Mxjavanj on February 20, 2006, 05:13:35 AM
Ես գիտեմ որ դուք Մարոնին շատ լավ գիտեք:
Սիմոն ջան, իրականում դա ես եմ, Մարոն: Ուղղակի հին ծածկանունս ստիպված էի ջնջել, մոռացա քեզ պատմեմ, հիմա էլ հարմար պահ եղավ` նոր ծածկանուն գրանցեցի, և որոշեցի մի քիչ «զրուցել» քեզ հետ, բողոքականի տեսքով: Բայց ու հյուրընկալ չես, հա: Եթե ուշ չլիներ, մի քիչ էլ կշարունակեի: Իսկ հիմա` ցտեսություն:


Հ.Գ. ես բողոքական չեմ 15:) 27:)