Լուսամուտ երկխոսության

ԹԵՅԱՍՐԱՀ => Մտերմիկ => Topic started by: Satenik on February 15, 2006, 07:17:17 AM

Title: Երկու երանի
Post by: Satenik on February 15, 2006, 07:17:17 AM
Ասում են երկու երանի մի տեղ չի լինում: Համամի՞տ  եք:  :)
Title: Re: Երկու երանի
Post by: Petros on February 17, 2006, 05:07:47 AM
Նայած ինչ երանի: Չէ՞ որ չենք կարող ծառայել հա՛մ մամոնային, հա՛մ Աստծուն: Այսինքն, մեր երանիները պիտի Տիրոջ Կամքի հետ համընկնեն:

13:)

Title: Re: Երկու երանի
Post by: Zatik on February 22, 2006, 12:20:17 PM
Quote from: Satenik on February 15, 2006, 07:17:17 AM
Ասում են երկու երանի մի տեղ չի լինում: Համամի՞տ  եք:  :)

Սաթենիկ ջան իհարկե ճիշտ արտահայտությունա:Այդ  որտեղ ես տեսել որ համ սիրուն լինի համ խելոք, համ լավն լինի համ եժան լինի,համ պաշտոնավոր լինի համ էլ կաշառակեր չլինի, համ ազնիվ լինի համ էլ միամիտ չլինի, համ երդվի համ էլ երդումը չմոռանա 14:)...համ համ համ  28:)դու էլ կարաս շարունակես:


Հարցիդ նախօրոք եմ պատասխանում-այսօր  "պերեկուրիս " օրնա 12:) 13:)
Title: Re: Երկու երանի
Post by: Satenik on February 22, 2006, 04:54:25 PM
Զատիկ ;D
որ համ սիրուն համ էլ խելոք լինի, շատ եմ տեսել: Նույնիսկ համ լավը համ էժանը, սա էլ եմ տեսել: Անկաշառ պաշտոնյա՝ տեսել եմ: 30:)

Պետրոս ջան :), "մամոնա"-ն երբվանի՞ց դարձավ երանելի:  14:)


Title: Re: Երկու երանի
Post by: Zatik on February 23, 2006, 08:36:44 AM
uremn imaci harcid patasxany unes.... :) 14:)
Title: Re: Երկու երանի
Post by: Petros on February 24, 2006, 03:07:56 AM
QuoteՊետրոս ջան :), "մամոնա"-ն երբվանի՞ց դարձավ երանելի:  14:)

11:)Դրա համար էլ ասում եմ էլի. «Նայած՝ ինչ երանի»: Մամոնան որպես օրինակ բերեցի, որը չի համընկնում Աստվածային երանելության հետշ Սաթենիկ ջան: Սպասում եմ հանդուրժումիտ, Սաթենիկ ջան: 12:)

հարգանքներով՝ Սիմոն:  13:)
Title: Re: Երկու երանի
Post by: Satenik on February 24, 2006, 06:35:30 AM
Է՜հ, սիրելիներս...

Հիմա մի պահ վերանանք սիրուններից ու մամոնաներից ու կենտրոնանաք շատ ավելի լուրջ և մեծ հարցին:  Մեր հայրենիքին:
Երբ մեր հայրենիքը վայրենի սովետի կազմում էր, մենք այդ երկրում որպես հայեր ստրուկներ էինք: Մեր հողերը ցաք ու ցրիվ արին վայրի ցեղերի միջև, այդ հողերի հայ բնակչությանը տեղահանեցին,  հարյուր հազարավոր լավագույն հայեր կոտորվեցին տարբեր "սովետական" առիթներով և այլն: Բայց այս բոլոր անօրինությունների հետ մեկտեղ կար և գործում էր օրենքը կենցաղային մակարդակով:
Հիմա, հազար փառք Աստծոն, պետություն ենք, Հայոց Պետություն: Անկախ ու ազատ մարդիկ ենք մեր երկրում, ինձ ոչ ոք չի տանի մտցնի բանտ ու այնտեղ ծեծի ու հայհոյի, հետո էլ սպանի միայն այն բանի համար, որ ես բարձրաձայն կասեմ որ հայությունն ու իր շահերը ինձ համար առավել են ամենից ու ամենասիրելին են: Մենք հողեր ազատագրեցինք: Հայոց բանակ ունենք:  Մենք այլևս ռուսերեն հիմն չենք երգում (որքա՜ն ստորացուցիչ բան էր դա):  Եվ այլն: ՈՒ փառք Աստծո:
Բայց տարրական կենցաղային օրենք, ինչպես սովետի ժամանակ էր՝ հիմա չի աշխատում:
Աղբի մեջ խեղդվեցինք՝ աղբը տանող չկա: ՈՒր ուզում ես բողոքիր, ինչքան ուզում ես բողոքիր, ուզում ես՝ մեռիր այդ դարդից՝ չեն հավաքի:  Քաղաքային տրանսպորտը անսարգ խուժան վիճակում է,  բնակչություն են տեղափոխում, վթարներ են լինում այդ անսարգություններից, մահեր՝ էլի ոչինչ չի փոխվում: Միլիոնավոր դոլարներ տրամադրեցին ասվալտաշինությանը՝ բայց այդպես էլ ասվալտ չհայտնվեց մայրաքաղաքում:  Աշխատում եմ պետական հիմնարկում, մեր սենյակի "լապմոչկան" երեք տարի է վառվել է, մթության մեջ քոռանում ենք, հնարավոր չէ աշխատել, մեռանք աղաչելով ղեկավարությանը, որ փոխեն, լամպոչկան էլ բերինք տվինք՝ փոխող չկա: Ամբողջ մեր հիմնարկում ինչ որ փչանում է սարգում ենք մեր գրպանից հավաքած փողերով:  Բայց հաշվապահի կաբինետում տեսել ենք, որ այս բոլոր ծառայությունների համար դրամ է հատկացվում բյուջեից:  Մեր հսկա հիմնարկի ղեկավարը Հայաստանի բարձրաստիճան ղեկավարներից մեկի հարազատն է, այնպես որ եթե նրա վրա էլ բողոքենք մեզ բանի տեղ դնող չկա:
Սովետի ժամանակվա երանին՝ այս տարրական կենցաղային պայմաններն էին, որոնք հսկվում ու կարգավորվում էին: Համաձայնեք, կենցաղը քիչ բան չէ:
Իմ հարցը երկու երանիի մասին վերաբերվում էր սրան:  Մի՞թե հնարավոր չէ որ  ոչ ազգային առումով քեզ ստորացնեն (ինչպես սովետի ժամանակ), ոչ էլ մարդկային (ինչպես հիմա): Էս ստորացումներից մեկը անպայման պիտի լինի՞:

Ազնիվ խոսք, երբեմն հուսահատությունից խեղդվում եմ... 6:) 6:) 6:)
Title: Re: Երկու երանի
Post by: Zatik on February 24, 2006, 01:24:31 PM
Այ հիմա պարզա,թ ե չէ հարցդ տվիր ու գնացիր, առանց բացատրելու մտահոգությանդ պատճառը:
Շատ կուզեի այս թեմայով խոսալ, ես նույն հարցերի շուրջ էի մտածում ,երբ վերադարձա Հայաստանից,բայց հիմա ժամանակ էլ չունեմ:Կարճ կապեմ:
Ինչպես ասում էր մեր ծանոթներից մեկը "ինստանցիյա " չկա Հայաստանում, չես իմանում տվյալ հարցով ու՞մ դիմես:
Այո,Հայաստանում շատ բան է փոխվել բայց իմ կարծիքով ղեկավարը նույն առաջվա կոմերիտականնա,նույն առաջվա կոմերիտական մտածելակերպով,նույն ստրկամտությունով Ռուսաստանի հանդեպ...նա իրան չի զգում անկախ պետության ղեկավար:Սովետը կայացել էր որպես պետություն բռնութունով էր թե ուժով էր- կայացել էր, իսկ անկախ Հայաստանը դեռ պետք է կայանա , դեռ պետք է ստեղծի "ինստանցիաներ":Իսկ հին մտածելակերպով նոր պետություն չես կառուցի:
Շատ բանա փոխվել,մտածելակերպը չի փոխվել(ի դեպ շատ ժամանակ այս հարցերի շուրջ որ խոսում ենք ինձ ասում են թե միայն ղեկավարության վրա բողոքելը հեշտա ,ժողովուրդն էլ պետքա սովետական մտածելակերպից հրաժարվի,բայց ինձ թվումա որ գոնե կենցաղայաին մակարդակը ապահովելը պետության պարտականությունների մեջա մտնում;հա թող ժողովուրդը բողոքի , բայց ու՞մ բողոքի -"ինստանցիյա " չկա):
Դե լավ գնամ, ցավոտ  թեմայա, ես ել ժամանակ չունեմ , նորից ինտերնետս պետք է անջատեմ:
Title: Re: Երկու երանի
Post by: Petros on February 25, 2006, 02:38:39 AM
QuoteԱզնիվ խոսք, երբեմն հուսահատությունից խեղդվում եմ...

Սաթենիկ ջան, քույրիկ ջան, ամեն ինչում համբերություն է պետք: Սիրով մոտեցիր այդ հարցին: Մտածիր, եթե դա քեզ վնասում է, արդյոք պե՞տք է, որ նյարդերդ խախտես:
Ամեն ժամանակաշրջան ունեցել է իր դժվարությունը, իսկ սա էլ մերն է, մեր խաչն է: Սիրով ու հեզությամբ եկ այն տանենք:

Հարգանքներս  13:)
Title: Re: Երկու երանի
Post by: Satenik on February 25, 2006, 06:38:32 AM
ՈՒզում եք ասել այս հարցում երկու երանի չկա՞: :)

Սիմոն ջան, սեր և հեզություն կարելի է ցուցաբերել լավ բանի նկատմամբ, բայց վատի նկատմամբ ի՞նչ սեր, ի՞նչ հեզություն:  :)
Title: Re: Երկու երանի
Post by: Petros on February 25, 2006, 02:52:07 PM
Սաթենիկ ջան, ի՞նչ զգացմունք ես դու տածում քեզ անարգողի, ատողի, անիծոշի հանդեպ, կարելի՞ է իմանալ:

13:)
Title: Re: Երկու երանի
Post by: Satenik on March 13, 2006, 11:54:30 AM
Խորը հարգանքի և պատկառանքի զգացումներ, Սիմոն ջան: :) Իսկ ինչո՞ւ հարցրեցիք:
Title: Re: Երկու երանի
Post by: Petros on March 13, 2006, 11:43:44 PM
Quote from: Petros on February 25, 2006, 02:52:07 PM
Սաթենիկ ջան, ի՞նչ զգացմունք ես դու տածում քեզ անարգողի, ատողի, անիծոշի հանդեպ, կարելի՞ է իմանալ:

13:)


Համեմատիր ընդհանուր զրույցի հետ: