Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Ընդհանուր => Topic started by: Mariam on February 05, 2006, 02:47:09 PM

Title: Զատիկի տոնը
Post by: Mariam on February 05, 2006, 02:47:09 PM
Մորս տված բացատրությունները գուգոհացուցիչ չեն. :-\    Ինչո՞ւ Սուրբ Զատիկի թվականը շարժուն է: Ինչո՞ւ հենվել լուսինի օրացույցի վրա: Ե՞րբ, ճիշտ ո՞ր թվականին է կատարվել Քրիստոսի Հարությունը:
Շնորհակալություն:
Հռիփսիմե :
Title: Re: Զատիկի տոնը
Post by: Hripsime on March 08, 2006, 11:14:17 AM
Բարև ձեզ: Ինչո՞ւ Զատիկի տոնի թվականը փոխվում է:
Title: Re: Զատիկի տոնը
Post by: Abegha on March 19, 2006, 06:50:47 PM
Թանկագին Հռիփսիմե, Եկեղեցում շատ տոներ տարբեր տարիների ընթացքում շարժվում են՝ տեղափոխվում տարբեր օրերի, որովհետև կախում ունեն Սբ. Զատկից՝ Հարության տոնից, իսկ այս վերջինը շարժվում է, որովհետև հաշվարկվում է լուսնային օրացուցով և ոչ թե՝ արեգակնային։ Լուսնային օրացույցով է հաշվվում, որովհետև համաձայն Նիկիայի տիեզերական ժողովում (325թ.) ընդունված սկզբունքի քրիստոնեական Զատիկը չպետք է համընկնի հրեական զատիկի հետ, և այն պետք է անպայման կիրակի օր լինի։ Որպեսզի այս սկզբունքները պահվեն, կամենանք, թե՝ ոչ, այն՝ Հարության տոնը, և իր հետ շատ տոներ, դառնում են շարժական։
Եթե պատասխանս չբավարարեց, գրի՛։