Ի՞նչ կասեք այս փոքրիկ պատմվածքի մասին, որ կցված է։
Կասենք շնորհակալություն հարգելի Ադմինին.նյութի տրամադրման համար։
Բավական սրտառուչ պատմություն էր։
եՎ թող որ այս ակնարկը օգնի մեզ. որ Աստվածային գիտությունը մեր մտքերից տեղափոխվի դեպի մեր սիրտն ու հոգին. և հոգի ու կյանք դառնա։
Quote from: Admin on May 08, 2009, 12:51:21 AM
Ի՞նչ կասեք այս փոքրիկ պատմվածքի մասին, որ կցված է։
Ես չկարողացա վերցնել. հավանաբար տեխնիկական խնդիր կար. խնդրում եմ, ինձ ուղարկեք masnaget@inbox.ru
հասցեով............. 13:)
Երեկ ուղարկել եմ։
Չգիտեմ ինչպես մտքերս արտահայտեմ, շատ հուզված եմ: Միայն կասեմ, լավ կլինի պղպջակի հետևից չընկնենք և միայն սիրենք Աստծուն և հաշվետու չլինենք մարդկանց առջև, այլ մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒ առաջ, քանզի ինչպես գրված էր «Իմ որդին մահացավ ձեզ համար և դեռ չեք կարողանում հասկանալ, թե որքա՞ն եմ ձեզ սիրում»։
Quote from: TILIL on May 09, 2009, 10:25:45 PM
Չգիտեմ ինչպես մտքերս արտահայտեմ, շատ հուզված եմ: Միայն կասեմ, լավ կլինի պղպջակի հետևից չընկնենք և միայն սիրենք Աստծուն և հաշվետու չլինենք մարդկանց առջև, այլ մեր ՏԵՐ ԱՍՏԾՈՒ առաջ, քանզի ինչպես գրված էր «Իմ որդին մահացավ ձեզ համար և դեռ չեք կարողանում հասկանալ, թե որքա՞ն եմ ձեզ սիրում»։
Շնորհակալություն ուղարկողներին. ստացա:
Քրիստոնեությունը հենց դա է....
Quote from: Admin on May 08, 2009, 12:51:21 AM
Ի՞նչ կասեք այս փոքրիկ պատմվածքի մասին, որ կցված է։
Իսկ ով է հեղինակը...
Հեղինակ նշված չէր։
Quote from: Admin on May 08, 2009, 12:51:21 AM
Ի՞նչ կասեք այս փոքրիկ պատմվածքի մասին, որ կցված է։
Մասնագետն ասում ե, որ քրիստոնեությունը հենց դա է:
Ես կասեի, որ դա - մտքի խաղ է: Ճշտեմ - մտքի մռայլ խաղ: Ավելի ճշտեմ - մռայլ մտքի խաղ:
Իսկ քրիստոնեությունը այն է, երբ Աբրահամի արդեն դանակով հարվածող ձեռքի տակ Աստված գառան վիզը դեմ տվեց նրա որդու վզի փոխարեն. - դա է քրիստոնեությունը և Նա է քրիստոնեական Աստվածը:
Սամվելի հետ այդքան էլ համաձայն չեմ:
Սիրտ ճմլող պատմություն է, որն ունի բողոքական բնույթ ու հիմք:
Ասվում է որ, եկեղեցում էին և մեկն եկավ ներս ու ասաց ռադին միացրեք: Իրենք իրենց "եկեղեցում" կունենան ռադիո:
Սրտաքրքիր պատմություն է, որ ավելի է ուզում մարդուն մոտեցնել Աստվածային սերը մեղավորներիս նկատմամբ:
Իսկ Սամվելի հետ բոլորովին համաձայն չեմ:
Quote from: Petros on August 28, 2009, 12:46:58 PM
Ասվում է որ, եկեղեցում էին և մեկն եկավ ներս ու ասաց ռադին միացրեք: Իրենք իրենց "եկեղեցում" կունենան ռադիո:
Գրվածից չի կարելի ենթադրել, որ եկեղեցում ռադիո կար, այլ՝ այստեղ կանգնելու տեղը ռադիոն միացրեք ու լուրերը լսեք։
Quote from: Samvel on August 28, 2009, 11:00:20 AM
Ես կասեի, որ դա - մտքի խաղ է: Ճշտեմ - մտքի մռայլ խաղ: Ավելի ճշտեմ - մռայլ մտքի խաղ:
Սա էլ է մտքի խաղ։
Quote from: Admin on August 28, 2009, 02:29:48 PM
Quote from: Petros on August 28, 2009, 12:46:58 PM
Ասվում է որ, եկեղեցում էին և մեկն եկավ ներս ու ասաց ռադին միացրեք: Իրենք իրենց "եկեղեցում" կունենան ռադիո:
Գրվածից չի կարելի ենթադրել, որ եկեղեցում ռադիո կար, այլ՝ այստեղ կանգնելու տեղը ռադիոն միացրեք ու լուրերը լսեք։
Տարբերա՞կ է, թե՞ հենց այդպես էլ կա:
Պատմվածքն ընդհանուր ուսուցողական է ու մատչելի է:
Կարող եմ հստակ ասել, որ աղբյուրը կաթոլիկական է։
Quote from: Samvel on August 28, 2009, 11:00:20 AM
Ես կասեի, որ դա - մտքի խաղ է: Ճշտեմ - մտքի մռայլ խաղ: Ավելի ճշտեմ - մռայլ մտքի խաղ:
Սա էլ է մտքի խաղ։
[/quote]
Անշուշտ, հարգելի Ադմին: Եվ հետաքրքիրն այն է, որ հենց այդպիսին լինելու հավակնություն էլ նա ունի: Ոչ ավելին:
Իսկ այդ, անշուշտ, գեղեցիկ գրված պատմվածքը, հավակնում է ավելի լուրջ բաների, միթե այդպես չէ?
Իսկ լուրջ բանը լուրջ վերաբերմունք է պահանջում: Եթե ուղղակի գեղեցկությանը նայելով, պետք է եղունգի ծայրով դեն նետեինք աչքից կախված արցունքը, - չեմ կարծում, որ Դուք այն կտեղադրեիք Լուսամուտի մեջ:
Ճիշտն ասած չհասկացա Ձեր ասելիքը։