Ադմինի պատասխանը՝իրեն ուղղված հարցերի բաժնում.բավական խորհելու առիթ տվեց ։ինձ մոտ միտք հղացավ. մի նոր թեմա բացել։ես դեռ չգիտեմ այս հարցի պատասխանը. բայց գուցե. առողջ բանեվեճի շնորհիվ գտնեմ այն։հարգելի մասնակիցներ. ի՞նչ կարծիքի եք .Աստվածային ՄԻ ԴԱՏԻՐԸ . կարո՞ղ է անդրադառնալ որևէ մեկի մասին լավ.կամ վատ. կարծիք կազմելու վրա։ 13:)
Այս հարցում հատկապես շեշտադրում եմ այն, որ եթե մարդու մասին լսելով, այսինքն՝ երրորդ կամ չորրորդ անձից իմանալով ես կարծիք կազմում, ապա ավելի ճիշտ է ձեռնպահ մնալ։ Չի բացառվում, որ մարդու հետ անձամբ շփվելիս բոլորովին այլ կարծիք ձևավորվի, հետևաբար ինչո՞ւ ըստ լսածների, որոնք հիմնականում շատ սուբյեկտիվ են լինում, մարդու նկատմամբ տրամադրվել։
Դեռ հարցի ամբողջ խորքերը չեմ մտնում։
ես երկու ձեռքով համաձայն եմ ձեզ հետ.հարգելի Ադմին։հաճախ էլ գործնականում համոզվել եմ դրանում։
ինձ մեկ այլ բան էլ էր հետաքրքիր։եթէ օրինակ որևե մեկին ասում ենք որ այսինչ բանը սխալ ես անում կամ խորհուրդ ենք տալիս որ չանի.՝ դրանով դատա՞ծ ենք լինում նրան։մի ֆորումում. որը պատահաբար մտա.ու ցավով նկատեցի որ քարոզվում է կռապաշտություն ու արևելյան կրոններ.՝տեսա ՙՎԱՆԱԿԱՆ՚ մի մարդու ։ցավոք ՎԱՆԱԿԱՆՆ էլ էր սկսել հետաքրքրություն ցուցաբերել միստիկ ոսմունքների հանդեպ։
իմ հորդորին. որ նա զգույշ մնա. եկավ պատասխան ՙմի՜ դատիր՚
արդյեոք ես դատե՞լ էի նրան։
Նախ միստիցիզմը մեծապես առկա է ուղղափառության մեջ, ես չգիտեմ, թե Դուք միստիկ ուսմունք ասելով ինչ նկատի ունեք, սակայն դա չէ հարցը։
Եթե հետևյալ տրամաբանությամբ առաջնորդվենք, որ զգուշացնելով Դուք իրեն արդեն տեսնում եք այդ «մոլորության» մեջ, ամեն դեպքում նա կարող էր այդպես մտածել, ապա ինքը իրեն թույլ է տվել Ձեզ զգուշացնել, որ իր հանդեպ վճիռ չկայացնեք՝ չդատեք։
Մի բանով հետաքրքրվելը դեռ չի նշանակում, որ մարդն արդեն դրա մեջ է, ուրեմն ինչո՞ւ մտածել, որ նա տարվել է դրանով։
Հարցն այն է, որ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։
Quote from: Admin on December 29, 2008, 06:34:31 PM
ես չգիտեմ, թե Դուք միստիկ ուսմունք ասելով ինչ նկատի ունեք,
խոսքը տարբեր թևանի աստղերի ՙէներգետիկ՚ու գերբնական. ուժերի մասին է։
Quote from: Admin on December 29, 2008, 06:34:31 PM
Հարցն այն է, որ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։
լավ.չեմ հակառակվում։ 30:)
բայց կարո՞ղ ենք. ասենք՝ մեր մեջ. կարծիք կազմել. թէ. այսինչ մարդը ճշմարիտ Քրիստոնյա է. թէ՞ չէ։ 14:)
Իմ աչքի գերանը թողած, ինչո՞ւ ուրիշի աչքերի շյուղերը հաշվեմ։
Quote from: Admin on December 29, 2008, 08:54:25 PM
Իմ աչքի գերանը թողած, ինչո՞ւ ուրիշի աչքերի շյուղերը հաշվեմ։
ո՞վ կհանի իմ աչքի գերանը։ 34:)
QuoteTopic Summary
Posted on: Yesterday at 09:14:21 PMPosted by: vahan
Insert Quote
Quote from: Admin on Yesterday at 08:54:25 PM
Իմ աչքի գերանը թողած, ինչո՞ւ ուրիշի աչքերի շյուղերը հաշվեմ։
ո՞վ կհանի իմ աչքի գերանը։
Սրտիդ դիմիր, Վահան ջան:
[quote
Սրտիդ դիմիր, Վահան ջան:
[/quote]
շնորհակալություն խորհուրդիդ համար. Սամվել ջան։սիրով կնդունեի այն։բայց կարծում եմ. այստեղ աչքը՝ հենց սիրտն է. որ կա։
Quote from: Admin on December 29, 2008, 06:34:31 PM։
Հարցն այն է, որ մենք չենք տեսնում, թե ինչ կա մարդու սրտում։
Ադմին ջան։անկեղծ եմ ասում. որ թեման բացելիս. չէի ենթադրել. որ կհանգեիք այսպիսի մի գեղեցիկ մտքի։
ԱՅՈ՜ ՄեՆՔ ՉԳԻՏեՆՔ. Թէ Ի՞ՆՉ ԿԱ ՄԱՐԴՈՒ ՍՐՏՈՒՄ
հիմա.՝ եթե այս բաժնում համաձայնվեմ ձեզ հետ. ապա կստացվի. որ ՙսրբապաշտություն՚թեմայում չեմ կարող համամիտ լինել ձեզ։չէ ՞ որ այնտեղ էլ ես էի ուզում. որ դուք ընդունեիք որ ՙչգիտենք թե ինչ կա մարդու սրտում՚ ուստի չենք էլ կարող որևէ մեկին ՍՈՒՐԲ կարգել։մանավանդ. երբ տվյալ սուրբին չենք էլ չանաչել։
(իհարկե՛սա ավետարանական սուրբերին չի վերաբերվում ) 13:)