Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: CHERRY on February 10, 2008, 10:54:48 PM

Title: Հարցազրույց Մարդու հետ
Post by: CHERRY on February 10, 2008, 10:54:48 PM
Ողջույն Մարդ ջան 13:):
Սովորաբար չգիտես թե ինչո՞ւ <մարդ> բառն օգտագործում են տղամարդուն դիմելիս: Վերջապես թող իմանան, որ կանայք նույնպես մարդ են` կինմարդ 10:) 15:): Ի՞նչ սկզբունքով ընտրեցիր նիկդ:

Ավատարդ նույնպես գեղեցիկ է: Հետաքրքրվու՞մ ես մանրանկարչությամբ:
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 10, 2008, 11:37:03 PM
Ողջույն Չերրի'
Դու ճիշտ ես, ես տղամարդ չեմ, բայց
ճիշտն ասած "կին" նիկը մտքովս էլ չանցավ 38:): նաև մեր լեզվամտածողությունը
այնպիսին է, որ մարդ ասելեվ երկուսն էլ կարելի է հասկանալ:
Երկար չեմ մտածել, էդպես ստացվեց:
Իսկ ինչ վերաբերում է մանրանկարչությանը, ապա շաաաաատ եմ սիրում մեր  ԾԱՂԿՈՂՆԵՐԻՄԱՆՐԱՆԿԱՐՆԵՐԸ, նույնիսկ, պատկերներ կան, որոնք դիտելիս  , իսկապես ՀՈՒԶՎՈՒՄԵՄ :)
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Nane on February 11, 2008, 01:25:51 AM
Իսկ դու ինքդ մանրանկարում ես?
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 11, 2008, 11:51:19 AM
Սիրելի Նանե
Առիթ եմ ունեցել արտանկարելու, բայց ոչ  նկարելու, նաև մի քիչ 12:)ծանոթ եմ խորհրդաբանությանը:
Համոզված եմ, որ ինքներդ գիտեք, թե ինչքան
լուրջ գործ է, դրա համար դպրոցներ են եղել, որտեղ հոգևրականներն են ծաղկող ու գրիչ եղել:
Իհարկե այսօր կան մանրանկարիչներ, բայց նրանք լուրջ պատրաստված են: 30:)


Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: MONK on February 11, 2008, 09:10:11 PM
Մարդ, մի հարց,եթե կարելի է  21:) Կբացատրեք Ձեր ավատարի ներքևի այս արտահայտությունը. «Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...»
Նախապես շնորհակալություն  13:)
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 12, 2008, 12:23:20 AM
Quote from: MONK on February 11, 2008, 09:10:11 PM
Մարդ, մի հարց,եթե կարելի է  21:) Կբացատրեք Ձեր ավատարի ներքևի այս արտահայտությունը. «Իմ սիրտը ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ Է...»



Հիշու՞մ եք Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում է»_ն... :) 12:)
Իմ սիրտն էլ Գանձասարում է: :)
Մեկ անգամ եմ եղել, բայց դա բավարար էր, որ սիրտս էնտեղ լինի :
Մեր բոլոր վանքերը սիրելի են , բայց Գանձասարը...
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: CHERRY on February 12, 2008, 12:34:29 AM
Quote from: Mard on February 10, 2008, 11:37:03 PM
Ողջույն Չերրի'
Դու ճիշտ ես, ես տղամարդ չեմ,
Մարդ ջան, ճիշտն ասած դժվար չէր կռահել, որ կին ես 1:): Գիտես ինչու 38:), «Եկեղեցիներում և վանքերում» թեմայում գրել էիր, որ քարերով ժամանակին խաղեր եք խաղացել, իսկ նման բաներով սովորաբար կանայք են զբաղվում 32:): Իսկ եթե տղամարդն այդպիսի բան էլ անի, ապա միայն ծածուկ, չի էլ խոստովանի, որ նման բանե արել 15:):  Հետո ներքին զգացումս հուշեց:

Ա՜խ, Գանձասարը, հիանալի նկար է, կարծում եմ արժե, որ մարդ իր սիրտն այնտեղ թողնի 37:):   
Սովորաբար մենք սովոր ենք մեր հին եկեղեցիներին, կարծես նրանց դարավոր քարերի մեջ իմաստություն ասեմ, թե զորություն կա, որ անմիջապես տրամադրում է աղոթքի: Մարդկանց եմ հանդիպել, որ ասում են նորակառույց եկեղեցում չեմ կարողանում աղոթել: Մարդ, ինչ կասես նորակառույց եկեղեցիների մասին, ինչպես ես քեզ զգում այնտեղ, եթե գնում ես?  13:)
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: MONK on February 12, 2008, 09:47:48 AM
Quote from: Mard on February 12, 2008, 12:23:20 AM

Հիշու՞մ եք Սարոյանի  «Իմ սիրտը լեռներում է»_ն... :) 12:)
Իմ սիրտն էլ Գանձասարում է: :)
Մեկ անգամ եմ եղել, բայց դա բավարար էր, որ սիրտս էնտեղ լինի :
Մեր բոլոր վանքերը սիրելի են , բայց Գանձասարը...


Պարզ է 12:) Շնորհակալություն  21:) 13:)
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 12, 2008, 04:19:16 PM

Ողջույն սիրելի Չերրի 21:) 13:)
Նախ ասեմ, որ  եղբայրներս առավել ոգևորված էին քարերը նետում: 30:)
Իսկ ինչ վերաբերում է Նորակառույց եկեղեցիներին` բավականին լուրջ հարց ես տվել:
Բոլոր օծված եկեղեցիները` հին, թե նորակառույց,Աստծո տունն են և այն տեղը, ուր հավատքը առավել հավաքական է դրսևորվում:
Եթե զննենք նորակառույց եկեղեցին , որպես շինություն, ցավոք ճարտարապետա-շինարարական թերություններ կգտնենքն: :-[
Ճիշտն ասած չեմ ուզում մեղադրել միայն ճարտարապետներին, որովհետև բոլոր բնագավառներում
ենք կորցրել կապը Ավանդականի հետ: Կորցրել ենք թե' հոգևորի, թե նյութականի դրսևորման ավանդույթները: 6:)
   Այսօր ասելով ավանդական, ինչ ասես կարող ենք հասկանալ: Բայց ավանդակը այն է, որը պարունակում է  հստակ  հոգևոր գիտելիքներ և , որի կիրառման դեպքում է, միայն, ստեղծվում մշակույթը: Եվ հենց ավանդության շնորհիվ է, որ մշակույթները տարբերվում են միմյանցից, օր.` հայկականը տարբերվում է կաթոլիկականից, ուղափառից և այլոցից:
   Մի խնդիր էլ կա: Շատերը չեն հասկանում, որ   տեխնոլոգյաների զարգացումը, դեռ մշակույթի զարգացում չի:

Հետ գրության
Երևանում` շաաաատ եմ  սիրում Սրբ.Կաթողիկե եկեղեցին, 37:) բայց պատարիգին մասնակցում եմ տարբեր եկեղեցիներում: :)

Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: CHERRY on February 13, 2008, 09:48:28 PM
Շնորհակալություն, Մարդ, պատասխանների համար 21:):
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 14, 2008, 12:05:54 PM
Շնորհակալություն հետաքրքիր  հարցերի համար 21:)
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Dhani on February 17, 2008, 10:48:10 AM
Մարդ, սովետական ֆիլմերից ամենաշատ սիրած ֆիլմը որն է?
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 18, 2008, 12:04:00 AM
Էս ինչ լավ հարց է 30:)
Շաաաատ են : Էս վերջերս, ընտրությունների ազդեցությունից անընդհատ հիշում եմ "Гараж"  ֆիլմը:
"Когда деревя
были большие" или большими, не помню, "Зайчик", "Добро пожаловать или вход запрещен"...."КИН ДЗА ДЗА" 38:)
Էլի կան , հիմա չեմ հիշում:
Եվ վերջապես սովետի ժամանակ նկարած հայկանկանը 21:)` "ՄԵՆՔ ԵՆՔ ՄԵՐ ՍԱՐԵՐԸ" 37:) ամենալավ ֆիլմ է ինձ համար:
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: CHERRY on February 22, 2008, 11:22:32 PM
Մարդ ջան, ողջույն:
Մարդկային, որ արարքը կարող է քեզ հունից հանել 28:) 4:) 4:) 4:)?:
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on February 23, 2008, 02:19:43 PM
Quote from: CHERRY on February 22, 2008, 11:22:32 PM
Մարդ ջան, ողջույն:
Մարդկային, որ արարքը կարող է քեզ հունից հանել 28:) 4:) 4:) 4:)?:


Եթե մարդ հունից դուրս եկող է, ապա ամեն արարք էլ կարող է հունից հանել: 10:)
Աշխատում եմ հունից դուրս չգալ ու ինքս ուրիշներին հունից չհանել:
Երբեմն ստացվում է, երբեմն... :-\
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: CHERRY on April 06, 2008, 08:36:00 PM
Ողջույն  37:)
Մարդ, գործ անելիս երգում ես, եթե այո, ապա ո՞ր երգն ես հաճախ երգում և ինչու՞:
Title: Re: Հարցազրույց Մարդու հետ
Post by: Mard on April 23, 2008, 03:52:55 PM
Բարև Չերրի ջան 21:)
Գործ անելիս երգում եմ, եթե տրամադրությունս բարձր է ու նայած, թե որտեղ եմ` տանը , թե աշխատավայրում: Երգում եմ ամենատարբեր երգեր` ավելի ճիշտ երգերի մեղեդիները, ինչ որ այդ պահին մտքիս է գալիս: 26:)