Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Եկեղեցական արարողություններ => Topic started by: Marie on January 31, 2008, 06:44:44 PM

Title: «Մեծ պահք»ի հաստատումը
Post by: Marie on January 31, 2008, 06:44:44 PM
Մեծ Պահքի վերաբերյալ ունեմ մի հարց:
Ե՞րբ է հաստատվել այն կարգը, որ այսօր ի զօրու է Հայ Եկեղեցում, որի համաձայն այս ժամանակահատվածում պատարագ մատուցանող քահանայից բացի, բոլոր հավատացյալները հեռացվում են Սուրբ Հաղորդությունից: Ո՞ր կաթողիկոսը, և ի՞նչ թվականին է այսպես սահմանվել:
Նախապես՝ անսահման շնորհակալություն այն անձին, որ ինձ կկարողանա օգնել այս ուղղությամբ:  21:)
Միգուցե Պահքը կթեթևանա, եթե իմանամ նրա հաստատման հանգամանքները:
Title: Re: «Մեծ պահք»ի հաստատումը
Post by: Marie on January 31, 2008, 06:49:33 PM
Սիրելի Նանե, քո ուսումնասիրությունների ընթացքին, չե՞ս հանդիպել Սուրբ Հայրերի մի այնպիսի գրություններին, որոնք կարող են ինձ լուսաբանել այս հարցի մասին, որոնք վերաբերում են արծարծածս հարցին:  ???
Title: Re: «Մեծ պահք»ի հաստատումը
Post by: Marie on January 31, 2008, 10:30:43 PM
Նմանապես, շատ շնորհակալ կլինեմ ձեզանից, եթե ինձ հայտնեք մեր  Հայրերի գրություն մը, կամ ժամանականից ուսումնասիրություն մը ,Ճեմարանի ավարտաճառ մը , որ առնչվի այս խնդրին՝ Սուրբ Հաղորդության արգելքը Մեծ Պահքի օրերին:
Հավանաբար, այսպիսի արգելք կիրարվում է նաև Ղպտի Եկեղեցում:  Նրանք ունե՞ն ժամանակակից ուսումնասիրություն այս հարցի վերաբերյալ:
Չէ՞ որ այս դրությունը կիրարող եկեղեցիների զավակներս կարիք ունենք լուրջ բացատրություններին, երբ օրինակ, նույնը չի կիրարվում ընդհանրապես Օրտոդոքս եկեղեցիներում – բացառություններով սակայն:
Անչափ շնորհակալություն ձեր բերած օգնության համար..
          և բոլորիդ մաղթում եմ   Շնորհալի՜ Պահք  21:)