Լուսամուտ երկխոսության

«ՄԻՏՔ» ակումբ => Առաջարկություններ => Topic started by: Magnolia on December 06, 2007, 12:19:40 AM

Title: Մրցանակ
Post by: Magnolia on December 06, 2007, 12:19:40 AM
Ողջույն Բոլորին!

Մրցանակային ֆոնդում ներկայացված գրքերը, շատ կարևոր և պետկական մրցանակներ են!!!!Մյուս կողմից, մտածեցի, ինչ կուզենայի ստանալ ես այդ տարիքում և նման մրցույթում հաղթող չանաչվելու դեպքում? իհարկէ ` փայլուն սիրուն թիթիզ մի բան ;D
Իսկ եթե լուրջ...
Կարելի է կազմակերպել շատ հետաքրքիր ճամփորդություն հաղթողի համար` իրեն մանկատնից դեպի....տարբերակները երկուսն  են:

1. կազմակերպել էկսկուրսիա Էջմիածնում` ցույց տալ ամեն մի ծակ ու ծուկ, դրանով իսկ ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել պրպտող ուղեղի համար հոգևոր աշխարհի նկատմամբ
2. հրաշալի ժամանցային օր Երևանում` հաղթողը (իր քավորի հետ) գնա կինոթատրոն, պատկերասրահներ, թատրոն, պիցցերիա... մի խոսքով, անմոռանալի օր...
Միգուցէ, մտածենք այս մրցանակի մասին 32:)
Բայց, իհարկէ գրքի հետ միասին ;)



Title: Re: Մրցանակ
Post by: Ղուկաս Վահան on December 06, 2007, 12:58:03 AM
Magnolia ջան, բնականաբար ֆոնդում այս պահին եղածները հարմար չեն պատանեկան սկսված մրցույթի համար, այլ «Միտք» ակումբի ֆոնդն է։ Երեխաների համար թերևս այլ բաներ պատրաստենք։ Առաջարկությունդ լավն է  39:)  բայց  20:) ֆինանսական հարց է։ Մյուսները եթե միանան 31:)  հրաշալի կլինի  21:)
Title: Re: Մրցանակ
Post by: Magnolia on December 06, 2007, 03:42:41 PM

Quote from: Admin on December 06, 2007, 12:58:03 AM
...Մյուսները եթե միանան 31:)  հրաշալի կլինի  21:)
Մյուսներ, միացեք!!!! 27:)
Title: Re: Մրցանակ
Post by: Տ. Տաթև քհն. on December 06, 2007, 04:31:30 PM
Shnorhakalutyun, Magnolia, lav arajarkneri hamar
Title: Re: Մրցանակ
Post by: TILIL on December 11, 2007, 03:12:13 PM
Ես համամիտ եմ Մագնոլիայի հետ և ինձ թվում է կարելի է հարցնել հաղթողին թե նշված երկու ուղղություններից ինքը ուր կցանկանա գնալ,կուզենայի ավելացնել,որ ես ցանկանում եմ իմ հնարավորությունների սահմաններում կազմակերպել ժամանցային օրը հաղթողի(իմ սանիկի)հետ,իհարկե ինչպես նշում է Մագնոլիան  մրցանակում գրքերը ևս թող լինեն:Նշեմ նաև,որ ժամանցային օրը կախված է համապատասխան մանկատան տնօրենի թույլտվությունից:Թույլ տալու դեպքում ես պատրաստ եմ իմ սանիկի հետ շրջել նրա ընտրած ուղղությամբ և կազմակերպել ուրախ ժամանցային օր: 18:)
Title: Re: Մրցանակ
Post by: Magnolia on December 11, 2007, 11:41:43 PM
TILIL!!!
37:)
Title: Re: Մրցանակ
Post by: Dhani on December 18, 2007, 10:24:25 PM
Ցանկանում եմ Չերիի սանկիներից մեկին նվիրել "Աստվածաշունչ և Քրիստոնեություն" դիսկը:  Նրա մեջ մտնում է Սուրբ Գիրքը: Ավետարան երեխաների համար: Եկեղեցու խորհուրդների մասին: Նաև կա Երուսաղեմի սրբավայրերի մասին: Եթե իհարկե հնարավորություն լինի այդ դիսկից օգտվել:
Թող Չերին ընտրի ում նվիրի դիսկը: Չնայած կարելի է ուղղակի նվիրել Գավառի մանկատանը: Ոնց էլ լինի, մեկ հատ համակարգիչ այնտեղ պետք է լինի?
Չերի, սպասում եմ արձագանքիդ:
Title: Re: Մրցանակ
Post by: Ղուկաս Վահան on December 19, 2007, 12:31:13 AM
Մարգո, ցանկությունդ գովելի է 18:)  բայց այդպես խախտվում է մրցույթի սկզբունքը։ Չերիի մյուս սանիկներն ի՞նչ կմտածեն։
Մանկատանը նվիրելն ավելի լավ տարբերակ է, բայց այդ դիսկն ի՞նչ լեզվով է։
Title: Re: Մրցանակ
Post by: Dhani on December 19, 2007, 12:33:52 AM
Ցավոք դիսկը ռուսերեն է: Ես էլ ավելի կողմ եմ մանկատանը նվիրենք: 12:) Բայց վերջնական խոսքը Չերիինն է:
Title: Re: Մրցանակ
Post by: Dhani on December 19, 2007, 01:46:11 AM
Գիտեք, ես մտածեցի Ձեր ասածի մասին, սիրելի Ադմին: Մտածում եմ, որ սխալ է մի մանկատնը տալ այդ դիսկը, մնացածներին`ոչ: Անկախ իմ սիմատյան դեպի Չերի որպես քավոր, բոլորն էլ  39:) 39:) 39:) այսպիսին են:
Ավելի նպատակահարմար չէ, դիսկը ուղղակի տալ "Միտք ակումբ"-ի ֆոնդին? Սպասում եմ Ձեր կարծիքներին, սիրելի Ադմին և Չերի:
Title: Re: Մրցանակ
Post by: Տ. Տաթև քհն. on December 19, 2007, 02:40:17 PM
Պետք է խնդրեմ, հարգելի Մարգո, և ոչ միայն քեզ, այլ բոլորին, որ  այս մրցույթի շրջանակներում ոչ թե առաջնորդվենք որևէ քավորի նկատմամբ սիմպատիայով, այլ` երեխաների:
Title: Re: Մրցանակ
Post by: CHERRY on December 20, 2007, 12:52:37 AM
Quote from: Margota on December 18, 2007, 10:24:25 PM
Ցանկանում եմ Չերիի սանկիներից մեկին նվիրել "Աստվածաշունչ և Քրիստոնեություն" դիսկը:
Շնորհակալություն Margota 13:) 21:) Սակայն  համաձայն եմ Արսենի հետ
Quote from: arsensrk on December 19, 2007, 02:40:17 PM
Պետք է խնդրեմ, հարգելի Մարգո, և ոչ միայն քեզ, այլ բոլորին, որ  այս մրցույթի շրջանակներում ոչ թե առաջնորդվենք որևէ քավորի նկատմամբ սիմպատիայով, այլ` երեխաների:

Կարծում եմ, այս տարբերակն ավելի ճիշտ է:
Quote from: Margota on December 19, 2007, 01:46:11 AM
Ավելի նպատակահարմար չէ, դիսկը ուղղակի տալ "Միտք ակումբ"-ի ֆոնդին? Սպասում եմ Ձեր կարծիքներին, սիրելի Ադմին և Չերի:
Title: Re: Մրցանակ
Post by: Dhani on December 20, 2007, 01:27:57 AM
Նմանապես համաձայն եմ Ձեզ հետ Արսեն: Պարզապես դժվար է երեխաներին ընտրել: Բոլորն էլ արժանի են, իսկ դիսկը մեկն է: 9:)