Սիրով ցանկանում եմ տեղեկացնել բոլորին, որ ՄԻՏՔ ակումբում նոր մրցութային թեմա ենք բացում։
Քանի որ աշուն է գալիս, և մրցույթը մոտ մեկ ամիս տևելու է, ուստի որոշեցինք նոր թեման կոչել «Աշուն է, անձրև...»։
Ձեր գրավոր աշխատանքները՝ չափածո կամ արձակ, կարող եք տեղադրել «Աշուն է, անձրև...» (http://lusamut.net/forums/index.php/topic,1827.0.html) թեմայում։
Մրցույթի առաջին փուլը, որի ընթացքում ֆորումի գրանցված մասնակիցները կտեղադրեն իրենց աշխատանքները, կտևի մինչև հոկտ. 10-ը, որից հետո 3–ից 7 օր կհատկացվի քվեարկությանը։
Բոլորին խնդրում ենք ուշադիր կարդալ ՄԻՏՔ ակումբի Կանոնակարգը (http://lusamut.net/forums/index.php/topic,962.0.html)։
Ակտիվ եղե՛ք և մի՛ կաշկանդվեք Ձեր մտավոր ներուժն արտահայտել։
Հավելյալ նշենք, որ այս մրցույթի առաջին մրցանակը, այն է՝ «Dr.Web Anti-virus Pro (http://products.drweb.com/win/av_pro/?lng=en)»–ի մեկ տարվա լիցենզիա 2 համակարգչի համար, մեզ տրամադրում է Սոֆթլայն ընկերությունը (http://www.softline.am)։
Սոֆթլայն ընկերությունը առաջատար ընկերություններից է լիցենզիոն ծրագրային ապահովման ոլորտում ինչպես Ռուսաստանում, այնպես էլ մի շարք ԱՊՀ երկրներում: Հանդիսանում է ծրագրային ապահովման արտադրող ավելի քան 3000 ընկերությունների հավատարմագրված գործընկեր: Սոֆթլայն ընկերությունը առաջարկում է ծառայությունների լիարժեք սպեկտր`լիցենզավորման օպտիմալ սխեմաների ընտրություն, տեխնիկական սպասարկում, խորհրդատվություն, ուսուցում: Ընկերությունը ներկայացնում է ցանց իր մի շարք ներկայացուցչություններով Ռուսասատանի ավելի քան 53 քաղաքներում և ԱՊՀ երկներում:
Այն հաղթողը, ով ապրում է Երևանում կամ կգա Երևան, մրցանակը ստանալու համար մենք անձամբ կուղեկցենք Սոֆթլայն ընկերություն։ Իսկ նրանք, ովքեր չեն կարող գալ, կարող են ինտերնետից ձեռք բերել ծրագիրը, իսկ մենք կփոխանցենք լիցենզիայի բանալի գաղտնագիրը։
Ըստ կանոնակարգի ՄԻՏՔ ակումբի մրցույթների ժամանակ արգելվում է փոփոխել որևէ մեկի վարկանշային կարգավիճակը, քանի որ այն ազդում է գնահատման արդյունքների վրա, ուստի տեղեկացնում եմ, որ վարկանշային համակարգը փակված է։
Մրցույթի ավարտին մնացել է երեք օր։
Վերջին հիշեցում.
Մրցութային թեման փակվում է այսօր, ժ. 23.00-ին։
Թեման փակված է։ Սկսում ենք քվեարկությունը, որը նախատեսել ենք մինչև ամսի 17-ը։ Վերջնաժամկետը՝ երեկոյան, ժ. 23.00։
Այսօր քվեարկության վերջին օրն է։
Քվեարկությունն ավարտված է։ Թեման փակել ենք։ Շուտով կտեղադրենք արդյունքները։
Հարգելիներս ուզում եմ ասել, որ ես ֆոդից ընտրել եմ իմ մրցանակ և արդեն այն ստացել եմ, այն է`
Սուրբ Թեոփան Մենակյաց, «Ինչ է հոգևոր կյանքը և ինչպես տրամադրվել դրան», Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց, Սբ Էջմիածին, 2007 /239 էջ/:
Անչափ շնորհակալություն...
Ադմինիստրացիայի հարցմանը չարձագանքելու, էլ. նամակին չպատասխանելու պատճառով Luse-ն զրկվում է իր մրցանակից։ Մրցանակը փոխանցվում է Մրցութային ֆոնդ։
Օրեր առաջ մենք այցելեցինք Սոֆթլայն ընկերություն և Հասիկը ստացավ իր մրցանակը։
Նկարները կարող եք տեսնել այստեղ (http://www.lusamut.net/photoalbum/thumbnails.php?album=34)։
Սիրելի ֆորումցիներ ուզում եմ տեղեկացնեմ, որ ես ստացա իմ մրցանակը՝ Dr. Web անտիվիրուսը ու այն սիրով նվիրեցի մեր ֆորումի ամենաակտիվ մասնակցին՝ Մասնագետին, ով այդքան ջանք ու եռանդ է թափում ֆորումը ակտիվ պահելու հարցում։
Ես էլ իմ հերթին շնորհակալություն եմ հայտնում Հասիկին և հույս հայտնում, որ մյուս մասնակիցներն էլ կակտիվանան հետագա մեր մրցույթներին մասնակցելու համար:
Անչափ շնորհակալ եմ: