Կարծում եմ քավորները պետք է շատ ակտիվ լինեն այստեղ։ Դուք մեր աչքերն եք։ Եթե աշխույժ չներկայացնեք ձեր այցերի մասին, մենք էլ ավելի պասիվ կլինենք և չենք հասկանա թե սա ինչ է։
Թերևս սա էլ մի փոքրիկ առիթ է ձեզ համար կարողանալ նկարագրել ձեր կյանքի մի օրը։
Չկասկածեք, որ մենք ձեր շատ ակտիվ ընթերցողներն ենք 21:)
Համամիտ եմ: 21:)
Լավ..., ճիշտ եք 21:):
Մենք կաշխատենք աշխուժանալ ::) ::) ::) ::) ::) ::), բայց Դուք էլ չմոռանաք:
Կարծում եմ ճիշտ է ասված,որ մենք ակտիվ պետք լինենք, և միանալով Չերրիին կասեմ,որ կփորձենք ակտիվ լինենլ:
Հեսա կտեսնեք այնքան ակտիվ կլինենք,որ ......
Չերրի, գրածիցդ հետո ցանկանում եմ առաջարկել, որ հետ այսու քավորները իրենց սանիկների ծննդյան օրը մի փոքր խոսեն, պատմեն, մեզ ներկայացնեն իրենց սանիկներին, չգիտեմ, հետաքրքիր դրվագներ նրանց հետ հանդիպումներից, նրանց բնավորության յուրահատկություններից, ձեր զգացողություններից և այլն։
Սա կարծում եմ շատ հետաքրքիր կլինի։ Հետո, տարին մեկ անգամ քավորների համար առիթ կլինի մեզ հետ վերլուծելու, այսպես ասենք, քավորության արդյունքները, օրինակ՝ ի՞նչ տվեց այն ձեզ, ինչ ստացան նրանք ձեզանից և այլն։
Quote from: Abegha on February 27, 2008, 11:20:24 PM
Չերրի, գրածիցդ հետո ցանկանում եմ առաջարկել, որ հետ այսու քավորները իրենց սանիկների ծննդյան օրը մի փոքր խոսեն, պատմեն, մեզ ներկայացնեն իրենց սանիկներին, չգիտեմ, հետաքրքիր դրվագներ նրանց հետ հանդիպումներից, նրանց բնավորության յուրահատկություններից, ձեր զգացողություններից և այլն։
կարծում եմ,որ հետաքրքիր կլինի ոչ միայն սանիկների ծննդյան օրն իրենց ներկայացնել, այլևմի քիչ էլ պատմել հաղթող սանիկների մասին, համաենայնդեպս շատ հետաքրքիր էր կարդալ Չերրի գրած Հարությունի մասին, մենք արդեն ինչ_որ չափով ծանոթացանք Հարությունի հետ, և գուցեկարողանանք մենք էլմեր հերթին խորհուրդ տալ քավորներին, թե ինչպես շարունակեն շփվել Հարությունի հետ
Ողջույն :D, չնայած որ ես բավականին պասիվ եմ, այնուամենայնիվ այսուհետ կփորձեմ շատ ավելի ակտիվ լինել 12:):Վերը նշված առաջարկը բավականին հետաքրքիր է և կարծում եմ,որ այն հնարավորություն կտա յուրաքանչյուրիս ինչ որ չափով առնչվել երեխաների և նրանց խնդիրների հետ :
Հելենը մի առաջարկ արեց, ժամանակ առ ժամանակ մանակատուն հետաքրքիր ֆիլմեր տանենք երեխաների հետ դիտենք , քնարկենք (գաղտնիք ասեմ Հելենը շատ է սիրում քնարկել (գցել-բռնել) 38:): Մտածում եմ, կարելի է նաև մրցութային թեմաների շուրջ ֆիլմեր նայել: Ի՞նչ կասեք ???:
ՀԻանալի առաջարկ է 18:), ի դեպ, ասեմ, որ սօս մանկական գյուղի երեխաներից մեկն էլ էր մեզանից խնդրել այդպիսի բան իրականացնել, առաջարկում եմ մի օր այնտեղ դա կազմակերպել
Ողույն սիրելի քավորներ, խնդրում եմ արձագանքեք, թե ինչ առաջարկներ, մտորումներ կամ մոտեցումներ եք տեսնում այն ուղղությամբ,որ քավորներն էլ սարկավագներին օգնեն հավելյալ կերպ թեմաների բացատրման համար, այդպիսի առաջարկություն եթե հիշում եք արդեն արվել էր: Օրինակի համար Աննան գրել էր իր հետ տարած <Քրիտոնյա Հայաստան> թերթի մասին,որը նորանոր ծրագրերի միտք տվեց: Խնդևում եմ կիսվեք մեզ հետ թե ինչ եք մտածում այս մասին կամ ինչ որ արվել է արդեն
Quote from: arsensrk on March 14, 2008, 12:48:41 PM
Ողույն սիրելի քավորներ, խնդրում եմ արձագանքեք, թե ինչ առաջարկներ, մտորումներ կամ մոտեցումներ եք տեսնում այն ուղղությամբ,որ քավորներն էլ սարկավագներին օգնեն հավելյալ կերպ թեմաների բացատրման համար, այդպիսի առաջարկություն եթե հիշում եք արդեն արվել էր:
Արսեն ջան, իմ կարծիքով լավ կլինի, որ քավորներն օգնեն: Գիտես այնպես է պատահում, որ քավորներն սարկավագից շուտ են հասնում կամ լրացուցիչ այցերի ժամանակ, երբ սարկավագը բացակայում է, երեխաները թեմայի շուրջ հարցեր են տալիս, լավ կլինի, որ քավորներն որոշ չափով պատրաստված լինեն : Իսկ լրացուցիչ թերթերը, նկարները, ֆիլմերը ևս կօգնեն և չեն թողնի, որ երեխաները ձանձրանան ???:
Բարև 13:), Արսենի առաջարկը ինձ շատ դուր եկավ, կարող եմ ասել, որ այն ոչ միայն ցանկալի է, այլ անհրաժեշտություն է 30:): Ես ևս կարծում եմ, որ քավորները պետք է պատրաստվեն:
Լիովին համաձայն եմ Չերրիի հետ, ֆիլմերի դիտումը և նմանատիպ միջոցառումները շատ ավելի հետքրքիր կդարձնեն այցելությունները:
Երբեմն ցավով եմ նկատում, թե ինչպես են մանկատան երեխաների ծննդյան օրերը գալիս ու անձայն անցնում «Լուսամուտ երկխոսությունում»։ Սա կարծում եմ պետք է մտածելու տեղիք տա մեզ, հատկապես քավորների հարցում։ Ճիշտ է, ամառ է և սարկավագներն էլ չեն գնում մանկատներ, թեև շատ շուտով այդ այցելությունները կվերականգնվեն, սակայն, ինչպես գիտեք, մեր քավորներից ոմանք անհասկանալի պատճառով/ներով հեռացան։
Պատահական չէինք ընտրել այդ տերմինը։ Պատասխանատվության լուծ էր թագնված նրանում, ուստի կարծում եմ, առաջիկայում եթե պետք է այս մեր նախաձեռնությունը շարունակվի, ապա առավել զգույշ և պատասխանատու պետք է մոտենանք այդ առաքելությանը։
Quote from: Admin on August 21, 2008, 11:09:10 AM

Հարգելի Ադմին իսկապես ցավալի է, որ մանկատան սաների ծննդյան օրերն անցնում են այդպես անշուք, բայց երևի թե իրոք պատասխանատվություն վերնեմ ինձ վրա և փորձեմ այսօրվանից սկսած ուշադիր լինել և միգուցե լրացնեմ նախորդ բացի: Այսպիսով ես վերցնում եմ մանկատան սաների ծննդյան օրերը շնորհավորելու պատասխանատվությունն ինձ վրա, որից բարեհաջող իրագործումից հետո միգուցե այլ պարտականություններ էլ ստանձնեմ:
Պատրաստակամությունդ հուսադրող է։