Լուսամուտ երկխոսության

ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ => Գրականություն => Topic started by: Mandarinka on February 28, 2007, 03:53:55 PM

Title: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on February 28, 2007, 03:53:55 PM
Կարդացել ե՞ք արդյոք: Կկիսվե՞ք ձեր մտքերի հետ այդ մեծագույն ստեղծագործության մասին: Իմ ամենաշատ սիրված գրքերից է: Կարդացել եմ վեց անգամ: 36:)
Շնորհակալություն:
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Abegha on February 28, 2007, 07:36:58 PM
Շատ հետաքրքիր և խորը մի գործ է։ Այս գրքի մեջ հատկապես այն էր զարմանալի, որ Բուլգակովը կարողացել է անհավատ հասարակութան և սատանայի միջոցով ցույց տալ Աստուծո գործերը։
Զարմանալի է, որ պատերազմներն ու արհավիրքները մարդկանց ավելի են մոտեցնում Աստծուն, քան խաղաղությունը, սերն ու բարեկեցությունը։
Ամեն դեպքում զարմանալի մի գործ է, յուրաքանչյուր պերսոնաժն իր փիլիսոփայությամբ, որը կարծես ժամանակի հասարակության մի խավը կամ մտայնությունն է ներկայացնում՝ իրենց ներմտահայեցողական ապրումներով ու պատրանքներով։ Կեղծ հասարակություն, որտեղ վոլանդներն են իշխում։ Որտեղ ստիպում են սերը վաճառել ...
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on February 28, 2007, 07:57:28 PM
Հայր սուրբ, իսկ նկատել ես արդյոք, որ այս ստեղծագործության մեջ նկարագրված է երեք աշխարհ և ամեն մի աշխարհում հան իրար նմանատիպ պերսոնաժներ? 13:)
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Abegha on February 28, 2007, 08:04:48 PM
Ընդամենը երեք աշխա՞րհ, օրինա՞կ
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on February 28, 2007, 08:29:14 PM
Quote from: Abegha on February 28, 2007, 08:04:48 PM
Ընդամենը երեք աշխա՞րհ, օրինա՞կ

Ինչո՞ւ ընդամենը: Օրինակ Մոսկվան քսանական թվերի, Պիղատոսի աշխարհը և Վոլանդի իր ընկերների աշխարհը:
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on March 01, 2007, 09:36:05 AM
Հայր սուրբ, ին՞չ կարձագանքեք ասածիս:
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Abegha on March 02, 2007, 04:56:47 PM
Բայց պետք է նկատի ունենալ, որ Վոլանդի, Պիղատոսի և մյուս «աշխարհները» Մոսկվայի 20–ական թվականների պրոյեկցիան է, այսինքն՝ այդ ժամանակների աշխարհընկալումն է Հիուսուի կերպարի և մնացյալ հարցերի շուրջ։ Այսօրվա աչքերով՝ դարասկզբի ունայն մտածելակերպը, որ իրեն չէր կարողանում ղեկավարել և դարձել էր Վոլանդի ձեռքի խաղալիքը։
Սատանան միշտ կրկնօրինակել է, սակայն ինչպես միշտ՝ վատ։ Այստեղ էլ, ինչպես գոյություն ունեն Ավետարանները, նա էլ իր ավետարանն է ցանկանում տարածել, իր «վերսիան»։ Իր համար շատ կարևոր էր, որ մարդիկ հավատան Աստուծո գոյությանը, որովհետև եթե հասարակությունը մերժում էր Աստծուն, ապա մերժում էր նաև իրեն, սակայն նա փոխակերպում է Աստծուն, ներկայացնում է իր վերսիան։
Հետո չմոռանանք, որ գործի մեջ զուգահեռներ կան Պիղատոսի աշխարհի և Մոսկվայի 20–ական թվականների. այնտեղ խաչում էին, այստեղ գժանոց էին ուղարկում և այլն։
Ամենից ֆենոմենալն ինձ համար այն էր, որ Բուլգակովը գտել էր սովետական հասարակությանը Աստծուն ցույց տալու ձևը, կամ ավելի շուտ՝ անհավատությունը մերժելու։ Եվ դա Վոլանդի ուժեղ կերպարն էր՝ անհավատ հասարակությանը արժանի փաստաբանը։
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on March 02, 2007, 05:13:35 PM
Հմ: Կարծես թե հենց զուգահեռների մասին էլ ես էի խոսում: Ամեն մի պերսոնաժը իրականում մի տրիադայի մասիկ է: Այո այդ երեք աշխարհները միմիյանց պրոեկցյան է: Նույնիսկ Վոլանդն է կազմում մի տրիադայի մասնիկ: Բայց դրա մասին հետո կգրեմ:
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on March 02, 2007, 06:23:28 PM
Ուրեմն կա երեք աշխարհ. երուսաղեմյան աշխարհ`հին աշխարհ, մոսկովյան աշխարհ`ժամանակակից աշխարհ և  անդրշիրիմյան աշխարհ` հավերժ աշխարհ:
Բուլգակովի պերսոնաժները կազմում են տրիադաներ:

Առաջին տրիադան դա իշխանություն տրիադան է:
Պիղատոսը`Հրեաստանի պրոկուրատորը, Վոլանդը` սատանան, Ստրավինսկիի հոգեբույժը` հոգեբուժարանի առաջին մարդը:
Ահա, Վոլանդը առանց կիսելու իշխում է անդրշիրիմյան աշխարհում, նա է "Մթի Իշխանը"; Պիղատոսը` Հրեաստանի առաջին մարդն է, իսկ Ստրավինսկին իշխում է կլինիկայում` մոսկովյան աշխարհի: Պատահական չէ, որ Ստրավինսկու ուղեկիցները անվանված են շքախումբ: Դե Վոլանդի շքախումբ մեզ քաջ հայտնի են: Պիղատոսն էլ ունի իր շքխումբը:
Այս տրիադայի հերոսների մեջ կան գործնական  նմանություն: Պիղատոսը չկարողացավ օգնել Իեշուային: Ստրավինսկին չկարողացավ տալ Վարպետին հոգեկան խաղաղություն: Նոիյնիսկ Վոլանդի իշխանությունն էր սահմանափակ: Նա չկարողացաց վերցնել Մարգարիտայի և Վարպետի հոգիները: Մարգարիտային փրկեց իր ինքնամոռաց և մաքուր սերը, իսկ Վարպեսին`իր վեպը: Բացի այդ ակնհայտ է, որ Վոլանդը կարող էր գուշակել մարդկանց ճակատագիրը, իսկ փոխել` ոչ: Եւ Վարպետի ու Մարգարիտայի ճակատագիրնել որոշեց Նա, ասելով որ նրանք չեն առժանացել Լույսին, բայց առժանացել են հանգստի:

Շարունակելի:
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Abegha on March 02, 2007, 06:33:27 PM
Իսկ արդյո՞ք նպատակային չէ, որ Հիսուսին Յեշուա է կոչում։ Նկատի ունեմ բացի այն, թե ինչպես կարող էր կոչվել հնում, արդյո՞ք Բուլգակովը այսպես կոչելով չի ցանկանում հատուկ զանազանություն դնել։
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on March 02, 2007, 06:36:38 PM
Հիսուսի, կամ Իեշուայի կերպարին հետո կգամ: Մի կողմից Նա տրիադա չէ, ինչպես Վարպեստը և Մարգարիտան, միյուս կողմից տրիադա է: 12:)
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on March 02, 2007, 08:38:59 PM
Հաջորդ տրիադան դա օգնականներ տրիադան է: Աֆրանիյան`Պիղոտսի օգնականը, Կոռովյովը` Վոլանդի օգնականը և բժիշկ Ֆյոդոռ Վասիլյեվիչը` Ստրավինսկու օգնականը:
Այդ հերոսները նման են ոչ միայն դիմանկարով: Աֆրանիին և Կոռովյովին, որը ունի երրկրորդ անունը` Ֆագոտ, կապում է անունների ընդանրությունը: Ֆագոտի ստեղծողը, ըստ տվյալների դա իտալական մի վանական է Աֆրանիո անունով:

Հաջորդը`ծառայողների: Շարունակելի:
Title: Re: Վարպետը և Մարգարիտան
Post by: Mandarinka on March 03, 2007, 09:42:40 PM
Ծառայողների տրիադա:

Նիզա` Աֆրանյաի ագենտն է: Գելլա` Վոլանդի ծառայող: Նատաշա`Մարգարիտայի տնային ծառայող:
Նրանք ծայրաստիճան հավատարիմ են իրենց տերերին և պատրաստ են մատուցել ամեն մի տեսակ ծառայություն, նույնիսկ սպանության մասնակից լինեն (Նիզա, Գելլա):

Կենդանիների տրիադա, որոնք ունեն մարդկային հատկություններ:

Բանգա` Պիղատոսի շունը, միակը ով կապված է նրա հետ: Բեգեմոտ` Վոլանդի կատու - ծաղրածուն: Տուզբուբեն`հայտնի շուն - հետախույզ:

Դաժանության տրիադա:

Մարկ Կռիսոբոյը`կենտուրիոն: Ազազելլո` Վոլանդի շքախմբի դև: Առչիբալդ Առչիբալդովիչ` ռեստորանի
տնօրեն:
Բոլոր այդ հերոսները կատարում են դահիճի դեր: Բայց իր իմաստով այդ տրագիկ դերը աստիճանաբար իջնում է: Եթե Կռիսոբոյի զոհը Իեշուա Գա Նոցրի (Հիսուս Քրիստոս), ապա Ազազելլոի զոհը` դավաճան բարոն Մաիյգելն է: Իսկ Առչիբալդ Առչիբալդովիչի երևակայելի զոհը դառնում է շվեիյցարը:

Թշնամիների տրիադա:

Կաիֆա` հրեաների քահանայապետ, Բեռլիոզ` ՄՈՍՍՈԼԻՏԻ նախագան: Եւ Թորգսինում անծանոթը`իրեն դրել օտարերկացու տեղ:

Այստեղ նույնպես նկատվում է կերպարների իջեցում: Եթե Կաիֆան դեմ է Իեշուային, ապա Բեռլիոզը աթեիստ է` առանց մտածելու հերքում է Աստծո գոյությունը: Իսյ այդ "օտարերկրացին" տարօրինակ տիպ է, որը արտաքինով հիշեցնում է Բեռլիոզին:

Դավաճանության տրիադա:

Իուդա` Հրեաստանի շպիոն, դավաճանեց Իեշուային: Բարոն Մայգել` չհասցրեծ դավաճանել Վոլանդին: Եւ Ալոիզիի Մոգարիչը` սուտ ընկեր, դավաճանեց Վարպետին:

Աշակերտների տրիադա:

Մատթևոսը (Լեվիի Մատֆեյ)`Իեշուայի աշակերտ: Իվան Բեզդոմնիի` Վարպետի աշակերտը: Եւ Ալեքսանդր Րյուխին` իբրև Բեռլիոզի աշակերտն է:

Եւ ամենակարևոր տրիադան` զոհողության տրադան է:

Իեշուան` զոհում է իր կյանքը Ճշմարտության համար: Մարգարիտա`հանուն նրան, որ հանդիպի իր սիրելիի հետ պատրաստ է վաճառել հոգին` զոհ հանուն սիրո: Վարպետը զոհում է իր ստեղծագործական կյանքը` տալով իր վեպը մարդկանց:
Բայց ի տարբերություն Իեշուայի, որը արժանավաել տարավ իր մահապատիժը, Վարպետը կոտրվեց: Դրա համար ինքը առժանացավ հանգստի և ոչ թե Լույսի: