Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:),
Գուցե չհավատաք, բայց ես ձեզ շատ կարոտել եմ:Ցավոք չեմ կարող բացատրել երկար իմ ժամանակ կորելու հանգամանքը 32:), բայց ամեն դեպքում փորձում եմ հետ վերադառնալ և դրա համար ինձ Ձեր օգնությունն էլ է պետք 32:)
Բարև Թիլիլ, շատ ուրախ ենք, որ վերադարձար 21:) և հուսով ենք հաճախ չես կորի։
Ողջույն Թիլիլ ջան, մենք էլ քեզ ենք շատ կարոտել ու այստեղ շատ էր զգացվում քո պակասությունը, քո անկեղծ պատասխանները, քո վերլուծությունները, հատկապես մանկատան երեխաների հետ կապված, որ ինչ-որ չափով մեզ տեղյակ էիր պահում, թե ինչ է կատարվում Զատիկ մանկատանը, անհամբեր սպասում ենք դրանց ...
Առանց կասկածելու իմացիր, որ ես միշտ պատրաստ եմ իմ հնարավորության սահմաններում օգտակար լինել քեզ ու բոլոր մյուս ֆորումցիներին էլ: 29:) 29:) 29:)
Սիրելի Ադմին և Հասիկ անչափ շնորհակալ եմ 30:) Ձեր դրական արձագանքների և խոսքերի համար, իսկապես կփորձեմ այլևս չկորել 32:):
Ընդհանրապես տարբեր հարցերի շուրջ քննարկումները, նույնիսկ եթե այդ պահին այդ հարցը քեզ մտահոգող կամ քո գերխնդիր հարցը չէ, շատ է օգնում թեթևանալ։ Այնպես որ բոլորին եմ ուղղում խոսքս՝ մի՛ կորեք և մի՛ խուսափեք արտահայտվելուց, որովհետև դա շատ է օգնում հասկանալ ինքներս մեզ։
Բարև Թիլիլ ջան, ես էլ քո նման կորել էի և հիմա շատ ուրախ եմ, որ վերադարձել ես, հուսով եմ դեռ նորից միասին անելիքներ ունենք
Ողջույն Արսենսրկ 29:), իրոք դեռ շատ անելիքներ ունենք միասին և հույսով եմ դա նոր թափով կսկսենք: Ի դեպ ուշացումով շնորհավորում եմ պսակվելու կապակցությամբ, շնորհավորանքներս 21:) 21:) 21:) 21:) 21:) 21:) կփոխանցես նաև կողակցիդ, Ձեզ ամենալավն ու բարին եմ ցանկանում,Աատծո օրհնությունը միշտ թող Ձեր ընտանիքի վրա լինի:
Շատ շնորհակալ եմ Թիլիլ ջան, տառոսը քեզ և մյուսներին թող լինի 13:)