Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Աստվածաշունչը մեր աչքերով => Topic started by: Marie on December 29, 2007, 10:59:05 PM

Title: Ուրանալ ...
Post by: Marie on December 29, 2007, 10:59:05 PM
Այստեղ հուսով եմ, թե հնարավոր է պատասխանել ձեզ, Մանե: Ահավասիկ Աստվածաշնչի ձեր կատարած մեջբերումը ձեր հարցազրույցի բաժնում. Հաճելի և հետաքրքիր կլիներ կարդալ մյուսների տեսակետներն էլ :
«Չեք կարող Ինձ հետեւել, եթե չուրանաք ձեր երեխաներին եւ այլն»


Ըստ իս, այս խոսքը չի նշանակում, թե պիտի ուրանանք բառացիորեն մեր երեխաներին – դա հակասում է ծնողական սիրո'  մեր սրտերում գրված պատվիրանին: Ձեզ մի օրինակ բերեմ. Քրիստոսը իր մորը չուրացավ երբ Խաչի վրա գտնվեց, այլ նրան հանձնեց իր սիրած առաքյալին: Այս տողերում «ուրանալը» նշանակում է ամեն ինչից վեր գերադասել Աստուծոն: Առաջին պատվիրանը  «Պիտի սիրես քո Տեր Աստված քո ամբողջ սրտով » պիտի լինի առաջինը հավատացյալների համար, բայց երկրորդ պատվիրանը միշտ հետևլու է առաջինին և պատվիրանները զուգորդված են:




Title: Re: Ուրանալ ...
Post by: mane on January 06, 2008, 10:30:19 PM
Բայց չէ որ ես նշել էի, թե Աստծո առաջ պիտի ներկայանա հավատացյալ ծնողը եւ ասի. «Ահա ես եւ իմ երեխաները», այսինքն՝ ծնողը պարտավոր է սիրել, հոգ տանել եւ ճիշտ դաստիարակել իր երեխաներին, բայց առանց նրանց կուռք դարձնելու: Վերջերս Ստեփանոս Սյունեցու «Ղուկասի Ավետարանի մեկնությունն» էի կարդում եւ այնտեղ ուրանալ բառի փոխարեն ատել բառն էր գործածված. §ºí դառնալով նրանց ասաց. «Եթե մեկը ինձ մոտ գա եւ չատի իր հորը, մորը . .  » (Ղուկ. 14:26): Եվ ինչպես է, որ Նա, Ով հրամայեց սիրել թշնամուն, հրամայում է ատել հորն ու մորը, եղբորը, քրոջը, կնոջն ու որդիներին եւ նույնիսկ իր անձը: Արդ, ինչպես ինձ թվում է եւ ինչպես Մատթեւոսն էլ է ասում, այս է հորդորում. «Եթե մեկը իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:37), այլ արժանի է նա, ով առավելագույն սիրով եւ անքակտելի  հաստատությամբ Ինձ կսիրի եւ ապա իր հորը, մորը, եղբորը, կնոջը եւ որդիներին: Քանզի նրանց սերը Իմ սիրո հանդեպ այնչափ մեղմագույն պիտի երեւա, որ մինչեւ իսկ ատելություն թվա»:
Title: Re: Ուրանալ ...
Post by: Marie on January 06, 2008, 10:47:57 PM
Quote from: mane on January 06, 2008, 10:30:19 PM
Ինձ արժանի է նա, ով առավելագույն սիրով եւ անքակտելի  հաստատությամբ Ինձ կսիրի եւ ապա իր հորը, մորը, եղբորը, կնոջը եւ որդիներին: Քանզի նրանց սերը Իմ սիրո հանդեպ այնչափ մեղմագույն պիտի երեւա, որ մինչեւ իսկ ատելություն թվա»:
Շատ լավ է բացատրված Ստեփան Սյունեցու կողմից: Շնորհակալություն, Մանե, որ մեզ հաղորդակից եք դարձրել նրա մեկնաբանությանը:    21:)
Title: Re: Ուրանալ ...
Post by: mane on January 07, 2008, 10:26:56 PM
Ուրախ եմ, որ սուրբ հայրերի խոսքը ջերմությամբ եք ընդունում 37:) 37:):