Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Իրավագիտություն => Topic started by: Abegha on March 03, 2008, 10:10:36 PM

Title: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Abegha on March 03, 2008, 10:10:36 PM
Ես շատ կցանկանայի տեղեկանալ, թե ինչ են ասում ՀՀ Սահմանադրությունը և օրենքները խոսքի և մամուլի ազատության մասին։
Կանխավ շնորհակալ եմ։
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 03, 2008, 11:24:14 PM
Ես էլ եմ շնորհակալ հարցի համար: Նախ ասեմ, որ  Հայաստանի Հանրապետությունում ունենք հայ մամուլի օր՝ 2004թ.-ից: Դա հոկտեմբերի 16-ն է, սակայն այն աշխատանքային օր է համարվում:

ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն:

Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից: Լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է։ Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային ռադիոյի և հեռուստատեսության առկայությունը և գործունեությունը։


Սույն հոդվածի հետ սերտորեն կապված է նաեվ ՀՀ Սահմանադրության 27 հոդվածը, որով ամրագրվում է յուրաքանչյուր անձի  մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության  44 հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու վերը նշված  հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Նման իրավիճակ առկա է ներկայումս նաեվ Հայաստանի Հանրապետությունում, ուստի ոչ մի զանգվածային լրատվության միջոց  չի կարող ազատորեն տարածել տեղեկություններ ու գաղափարներ , հակառակ դեպքում  այդպիսի անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Շարունակելի...
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Abegha on March 04, 2008, 12:45:41 AM
Quote from: Hasik on March 03, 2008, 11:24:14 PM

ՀՀ Սահմանադրության  44 հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու վերը նշված  հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Նման իրավիճակ առկա է ներկայումս նաեվ Հայաստանի Հանրապետությունում, ուստի ոչ մի զանգվածային լրատվության միջոց  չի կարող ազատորեն տարածել տեղեկություններ ու գաղափարներ , հակառակ դեպքում  այդպիսի անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Շարունակելի...

Պիտի խնդրեմ մանրամասնես կարմրացրածս հատվածները ներկայումս առկա իրավիճակի ենթատեքստում։
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Տ. Տաթև քհն. on March 05, 2008, 03:05:50 PM
Եթե հիմա մենք ֆոռումում որոշ տեղեկություններ տարածենք, պատասխանատվության կենթարկվենք?
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 06, 2008, 12:26:30 AM
Quote from: Abegha on March 04, 2008, 12:45:41 AM
Quote from: Hasik on March 03, 2008, 11:24:14 PM

ՀՀ Սահմանադրության  44 հոդվածի համաձայն՝ մարդու և քաղաքացու վերը նշված  հիմնական իրավունքներն ու ազատությունները կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես սահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Նման իրավիճակ առկա է ներկայումս նաեվ Հայաստանի Հանրապետությունում, ուստի ոչ մի զանգվածային լրատվության միջոց  չի կարող ազատորեն տարածել տեղեկություններ ու գաղափարներ , հակառակ դեպքում  այդպիսի անձինք կենթարկվեն պատասխանատվության:

Շարունակելի...

Պիտի խնդրեմ մանրամասնես կարմրացրածս հատվածները ներկայումս առկա իրավիճակի ենթատեքստում։

Փորձեմ պարզաբանել:  ???
Եթե  ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 13 եվ 14 կետերի համաձայն ՀՀ նախագահը հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն, ապա այդ դեպքերում  մարդու եվ քաղաքացու հիմնական որոշ իրավունքներ ու պարտականություններ կարող են սահմանափակվել ՀՀ նախագահի հրամանագրում նշված ծավալով եվ օրենքով սահմանված կարգով: Իսկ թե ի՞նչ օրենքի մասին է խոսքը գնում, նշեմ, որ 2006թ. ընդունվել է ՀՀ օրենքը «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին, որով մանրամասն կարգավորվում են այդ հարաբերությունները:
Ինչ վերաբերում է արտակարգ դրության մասին առանձին օրենքին, որով կարող են այդ հարաբերությունները մանրակրկիտ կարգավորվել, ապա նման օրենք դեռեվս մենք չունենք, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում նման օրենքի վրա:  Այսինքն՝ այս հարաբերությունները կարգավորվում են միայն ՀՀ Սահմանադրությամբ:

Իսկ ե՞րբ կարող է հայտարարվել արտակարգ դրություն. երբ առկա է սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգ, որի պարագայում իրականացվում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ:

Թե ինչ միջազգային պարտավորությունների մասին է խոսք գնում ՀՀ Սահմանադրության 44 հոդվածում, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մի շարք երկների, օրինակ՝ ԱՊՀ երկրների հետ կնքել է համաձայնագրեր արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության եվ փոխօգնության մասին, որոնցով պետությունները ստանձնում են երկկողմ կամ բազմակողմ  համապատասխան միջազգային պարտավորություններ եվ դրանց շրջանակներում միայն կարող են շեղվել եվ արտակարգ եվ ռազմական դրության ժամանակ՝ արտակարգ իրավիճակներում իրենց ունեցած պարտավորություններից: Մեր երկրում այդ պարտավորությունները ամրագրվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում՝ ընդունված 1998թ.:

[/quote]
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 06, 2008, 01:07:00 AM
Quote from: arsensrk on March 05, 2008, 03:05:50 PM
Եթե հիմա մենք ֆոռումում որոշ տեղեկություններ տարածենք, պատասխանատվության կենթարկվենք?

Եթե այդ ինֆորմացիան պաշտոնական տեղեկատվության սահմաններում է՝ ոչ, իսկ եթե դուրս է դրանից, ապա նկատվելու դեպքում անպայման պատասխանատվության կենթարկվեն կարգը խախտողները, քանի որ ՀՀ նախագահի հրամանագրով դա ուղղակիորեն արգելված է: 33:) 33:) 33:)
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Nane on March 06, 2008, 01:12:46 AM
Հասիկ ջան, շնորհակալություն օգտակար տեղեկությունների համար 21:) 21:) 21:)
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 06, 2008, 01:16:28 AM
Ես էլ եմ շնորհակալ, որ հնարավորություն է ընձեռնվում մարդկանց տեղեկացնել իրենց իրավունքների ու պարտականությունների մասին, անկեղծ ասաց ես էլ եմ ինձ համար նոր բաներ բացահայտում:
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Տ. Տաթև քհն. on March 06, 2008, 03:00:09 PM
Quote from: Hasik on March 06, 2008, 01:07:00 AM
Եթե այդ ինֆորմացիան պաշտոնական տեղեկատվության սահմաններում է՝ ոչ,
Այստեղից իմ երկրորդ հարցը.   ֆորումում հրապարակված ինֆորմացիան կարող է նկատվել պաշտոնական?
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 06, 2008, 08:28:53 PM
Կարծում եմ, որ ոչ, քանի որ պաշտոնական կարող է լինել այն տեղեկատվությունը, որի աղբյուրը հանդիսանում են պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, օրինակ՝ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ՀՀ Ոստիկանությունը եվ այլն, իսկ այս ֆորումը որեվէ կապ չունի դրա հետ, ուղղակի եթե այստեղ զետեղվի որեվէ ինֆորմացիա, ապա այն չի կարող այսպես ասած տարբերվել պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից տրամադրված ինֆորմացիայից:
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Abegha on March 07, 2008, 12:21:22 AM
Նախ նշենք, որ Լուսամուտը քաղաքական հայացքներ չի հետապնդում, այն հոգևոր–մշակութային է և կարող է քաղաքականությանը առնչվել այնքանով, որքանով որ վերջինս առնչվում է հոգևորին և մշակույթին։ Հավելեմ, որ հոգևորից և մշակույթից ես չեմ կարող զատել հումանիզմը, մարդու, այսինքն՝ անհատի, աստվածատուր իրավունքները։ Աստված Ինքը Խոսքն է և Նա է մեզ այդ շնորհը տվել։ Հարաբերվել Խոսքի՝ Քրիստոսի հետ, մարդը սրան հասնում է կամքի լիարժեք ազատությամբ, որ Արարիչը տվել է նրան։ Այս է, որ Առաքյալները գնացին Խոսելու ողջ աշխարհին։ Երբ աշխարհը նրանց չընդունեց, Խոսեց նրանց արյունը։ Այդ Խոսքը փորձվեց լռեցնել սովետմիության ժամանակ, բայց դա անհնար եղավ։
Ինչևէ, չեմ ցանկանում շատ երկարել, բայց իմ կարծիքով մարդուն ազատ արտահայտվելու արգելքով դեմ ենք դուրս գալիս աստվածային բնական իրավունքին, այսինքն՝ Աստուծո կողմից մարդուն տրված իրավունքի դեմ։
Այնուամենայնիվ, եթե քննարկենք իրավական սահմաններով, Հասիկ, էսպիսի մի դիտարկում. ես նայում էի արտակարգ դրության հրամանը, այնտեղ նշված է զուտ Երևանի մասին, իսկ եթե ես Երևանում չե՞մ։ Ի՞նչ կասես այս առնչությամբ, զուտ իրավական մոտեցմամբ։
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Mard on March 07, 2008, 01:04:32 AM
Հասիկ ջան, կարդալով Աբեղայի գրածը, նայև կուզեյի հարցնել, արդյոք հերյուրանքը, հեգնական խոսքը օրենքով պատժելի՞ է:
Ես ճիշտն ասած շատ վրդովված եմ 4:) 28:), որովհետև Հոգևորականության, հատկապես ԱՄԵՆԱՅՆ  ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  հասցեին, Բավականին ոչ կորեկտ և անպատկառությամբ  լեցուն արտահայտություններ են անում: Ես կուզեի իմանալ ,արդյոք, մեր սիմվոլները վարկաբեկող խոսքը պատժելի՞  չէ:
Նայև կուզեյի հարցնել  Աբեղային`  ինչպե՞ ս մեզ դրսևորենք  նման արտահայտություններ լսելիս: 14:) 8:) 6:)
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Abegha on March 07, 2008, 04:03:07 PM
Շատ ճիշտ շեշտադրում է։
Ես անդրադարձա խոսքի, արտահայտվելու ազատությանը, որը չի կարելի սահմանափակել, բայց երբեմն այդ ազատությունը կարող է անպարկեշտության իր ողջ տձևությամբ արտահայտվել։ Անշուշտ ես այս տեսակ ազատության մասին չէի խոսում։ Իհարկե հետաքրքիր է, թե օրենքն ինչպես է վերաբերվում ազատության այս երկրորդ տեսակին։
Ինչ վերաբերում է եկեղեցականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին ուղղված խոսքերին, ապա կարծում եմ պրոբլեմը շատ ավելի խորն է։ Ինչ եք կարծում. չի կարելի եկեղեցականի հասցեին անպարկեշտ արտահայտություններ անել, իսկ պարզ քաղաքակցու հասցեին կարելի՞ է։ Մենք, որպես հասարակություն, կարող ենք շատ հանգիստ ընդունել, երբ որևէ մեկին ծեծում են, իսկ երբ հոգևորականին են ծեծում, ապա միանգամից բորբոքվում ենք։ Ախտը պետք է արմատից պոկել և ոչ թե ճղներից։ Աստուծո պատկերը կրող մարդու անհատականությունն է անասնականացվում, և իրավունք չունենք դասակարգային տարբերակումներ դնել այս հարցում։
Ուրեմն, թանկագին Մարդ, եթե դուք գիտեք Ձեզ ինչպես դրսևորել, երբ պարզ քաղաքացու հասցեին հայհոյանքներ են հնչում, ապա նույն կերպ նաև մյուսների դեպքում։
Սա իմ կարծիքն է, կարող եք համաձայն չլինել։
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 08, 2008, 10:18:53 PM
Quote from: Mard on March 07, 2008, 01:04:32 AM
Հասիկ ջան, կարդալով Աբեղայի գրածը, նայև կուզեյի հարցնել, արդյոք հերյուրանքը, հեգնական խոսքը օրենքով պատժելի՞ է:

Իհարկե հերյուրանքը եվ հեգնական խոսքը օրենքով պատժելի են, որոնց համար նախատեսված է պատասխանատվության երկու տեսակ՝  քաղաքացիական եվ քրեական, սակայն այդ տերմինները ՀՀ օրենսդրության մեջ այլ կերպ են անվանվում: Այսպես՝ քրեական օրենսգրքում դա կոչվում է զրպարտություն եվ վիրավորանք, իսկ քաղաքացիական օրենսգրքում դա կարող է դրսեվորվել  քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համաբավը արատավորող տեկեղություններ տարածելու միջոցով:

Իսկ թե ինչպիսին է պատիժը քաղաքացիական օրենսգրքով, նշեմ, որ եթե դրանք տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա հենց այդ ձեվով էլ պետք է հերքվեն, բացի այդ քաղաքացին միաժամանակ կարող է պահանջել փոխհատուցել այդ տեղեկությունների հետեվանքով իրեն պատճառված վնասները:Այլ դեպքերում հերքման կարգը սահմանվում է դատական կարգով:

Հարկ է նշել, որ յուրաքանչյուր քաղաքացի միայն ինքն իրավունք ունի պաահնջել հերքել այդ տեղեկությունները, իսկ նրա մահից հետո՝ նաեվ շահագրգիռ անձինք:
Title: Re: Խոսքի և մամուլի ազատություն
Post by: Hasik on March 08, 2008, 10:28:01 PM
Quote from: Abegha on March 07, 2008, 04:03:07 PM
Շատ ճիշտ շեշտադրում է։
Ես անդրադարձա խոսքի, արտահայտվելու ազատությանը, որը չի կարելի սահմանափակել, բայց երբեմն այդ ազատությունը կարող է անպարկեշտության իր ողջ տձևությամբ արտահայտվել։ Անշուշտ ես այս տեսակ ազատության մասին չէի խոսում։ Իհարկե հետաքրքիր է, թե օրենքն ինչպես է վերաբերվում ազատության այս երկրորդ տեսակին։


Ցավալի է, որ մեր հասարակությունում ազատություն ասելով այլ բան են հասկանում: Նշեմ, որ անձը կարող է կատարել այն ամենը, ինչն  արգելված չէ օրենքով, բայց անձը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ դրանով չվնասի այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, այսինքն ՝ ազատությունն էլ ունի իր սահմանները, ուրեմն եկեք չխախտենք այդ սահմանները: