Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Էկումենիկ => Topic started by: Mariam on September 05, 2005, 11:20:54 AM

Title: Պաշտամունք
Post by: Mariam on September 05, 2005, 11:20:54 AM
Ուղղափառներից ոմանք Հայերին մեղադրում  են խաչքարերի պաշտամունքի համար, Հայ եկեղեցին ամբաստանում է ուղղափառներին սրբապատկերներին իրենց ցուցաբերած պաշտամունքի համար: Եթե եղբայրական սիրով մոտենանք այս հարցին, կտեսնենք որ երկուստեք Աստուծո շնորհը ներգործում է, ու «պաշտամունք»,«պաշտում» չկա, այլ խոնարհում Աստուծո տված Շնորհի առջև: Երկուսը' և խաչքարը և սրբապատկերը - երբ անցյալ ոճերի համաձայն ու աղոթասեր վարպետնետի կողմից է քանդակված, կամ սրբապատկերի արվեստի համաձայն է պատկերված  ու օրհնված են - ներազդում են իմ վրաս, ու երկուսը ինձ մղում են դեպի աղոթքը: