Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Առաքինություններ և մոլություններ => Topic started by: Abegha on March 04, 2007, 08:40:04 PM

Title: Ստախոսություն
Post by: Abegha on March 04, 2007, 08:40:04 PM
Երբ մեկը ճշմարտությունը կոծկում է մեզանից, մենք միշտ մտածում ենք, որ մեզ հետ անազնիվ վարվեցին կամ ստեցին, խաբեցին։ Երբեմն էլ մենք ենք սուտ խոսում։
Արդ, հարց.
Ի՞նչ է սուտը կամ ստախոսությունը։
Արդյո՞ք կարելի է ստել։
Արդյո՞ք դուք սուտ խոսում եք։
Ինչպե՞ս եք զգում, երբ Ձեզ ստում են։
Title: Re: Ստախոսություն
Post by: CHERRY on September 10, 2007, 02:56:03 AM
Սուտը վախկոտության հետևանք է: Երևիթե այդպիսի մարդ չկա, որ խաբած կամ խաբված չլինի: Խաբեությունը, նույնիսկ մանր կենցաղային հարցերում, որ թվում է էական չէ, շատ արագ հեռվացնում է մարդկանց իրարից,: Խաբելով`առաջին հերթին ինքդ քեզ ես վնասում`  կապանքների մեջ ես ընկնում, ի վերջո, հիացթափություն ինքդ քեզանից:

Quote from: Abegha on March 04, 2007, 08:40:04 PM
Արդյո՞ք կարելի է ստել։
Երևի, երբ կյանքի փրկության հարց է:

Quote from: Abegha on March 04, 2007, 08:40:04 PM
Արդյո՞ք դուք սուտ խոսում եք։
Այո, խաբել եմ, վախից, որ ճիշն ասելով չեմ ընդունվի, վախից, որ չեմ ներվի, դիմացինին հանգստացնելու նպատակով, տարբեր բարդ իրավիճակների ժամանակ: Անշուշտ, սրանք արդարացում չեն, սուտը արդարացում չունի, հենց նման իրավիճակներում ենք ինքներս մեզ բացահայտում, թե ինչի ենք ընդունակ:

Quote from: Abegha on March 04, 2007, 08:40:04 PM
Ինչպե՞ս եք զգում, երբ Ձեզ ստում են։
Թեթև եմ տանում: Նկատել եմ, որ կանայք ստում են իրենց վառ ֆանտազիայի պատճառով 37:), իսկ տղամարդիկ` շահադիտական նպատակներով: 12:)


Title: Re: Ստախոսություն
Post by: CHERRY on September 10, 2007, 03:07:26 AM
 Ինչու՞ բարկությունը, ծուլությունը մահացու մեղքեր են համարվում, իսկ ստախոսությունը, ոչ:
Title: Re: Ստախոսություն
Post by: Satenik on September 10, 2007, 03:42:48 PM
QuoteԻ՞նչ է սուտը կամ ստախոսությունը։
Ստախոսություն կա, որ նենգություն է: Իսկ կա ստախոսություն, որ իրադարձությունների բերման հետևանքով պարտադրանք է: Առաջինի հետ շատ ենք հանդիպում, բայց երկրորդի հետ հազվադեպ:

QuoteԱրդյո՞ք կարելի է ստել։
Չի կարելի: Իսկ եթե իրադարձությունների բերումով է, այսինքն դրանից կախված է մարդու հոգեկան հավասարակշրությունը կամ կյանքը, ցավոք այս դեպքերում ընտրություն չունենք:

QuoteԱրդյո՞ք դուք սուտ խոսում եք։
Ընդհանրապես սուտ չեմ խոսում: Բայց կան բացառություններ: Օրինակ մի քանի տարի է լռում եմ մի կնոջ առջև, որը չգիտի իր զավակի անմաքուր ապրելու մասին: Նա ինձ մի բան է ասում իր զավակի մասին, հենվելով նրա իսկ ստերին ու հավատալով նրան, իսկ ես, գիտենալով իրականությունը, ստիպված լռում եմ: Եթե մայրը իմանա թե ոնց է իր զավակը ստում, համոզված եմ, ինքնասպան կլինի: Այդ կնոջ ամբողջ շրջապատը ինձ պես լռում է: Իսկ զավակը, գիտակցելով այս բոլորը, շարունակում է մորը էլ ավելի մոլորեցնել: Ես իմ ստից ինդ վատ եմ զգում: Բայց ստիպված ստում եմ: Լռությունն էլ է երբեմն սուտ:

QuoteԻնչպե՞ս եք զգում, երբ Ձեզ ստում են։
Հիասթափվում եմ: Ոչինչ չեմ ասում, բայց արդեն այդ մարդուն երբեք, ուզում է հազար տաղանդով օժտված լինի, բայց չեմ հարգում: ՈՒ հետագայում ինչ էլ որ ասի, էլ չեմ հավատա նրան:
Ընդհանրապես երբեք չեմ հասկացել ստախոսներին, թե ինչո՞ւ են իրենք իրենց այդքան սեղմում գետնին: Չէ՞ որ ժամանակի ընթացքում նրանք սկսում են փոխվել, նույնիսկ արտաքնապես, ստախոսի և ազնիվ մարդու դեմքերն իսկ տարբեր են:
Title: Re: Ստախոսություն
Post by: CHERRY on September 11, 2007, 12:39:46 AM
Quote from: Satenik on September 10, 2007, 03:42:48 PM
QuoteԻնչպե՞ս եք զգում, երբ Ձեզ ստում են։
Հիասթափվում եմ: Ոչինչ չեմ ասում, բայց արդեն այդ մարդուն երբեք, ուզում է հազար տաղանդով օժտված լինի, բայց չեմ հարգում: ՈՒ հետագայում ինչ էլ որ ասի, էլ չեմ հավատա նրան:
Ընդհանրապես երբեք չեմ հասկացել ստախոսներին, թե ինչո՞ւ են իրենք իրենց այդքան սեղմում գետնին: Չէ՞ որ ժամանակի ընթացքում նրանք սկսում են փոխվել, նույնիսկ արտաքնապես, ստախոսի և ազնիվ մարդու դեմքերն իսկ տարբեր են:

Բարև Ձեզ, Սաթենիկ: 
Եթե ստախոսությունն աններելի է, և հույս չկա, որ ստախոսը կուղղվի,  այդ դեպքում ինչու՞ ենք զղջման արարողության ժամանակ Աստծուց թողություն խնդրում. <<Մեղա լեզվիս չարաբանությամբ, ստախոսությամբ, սուտ երդմամբ>>:
Իրապես, կան մարդիկ ովքեր բնավորություն են դարձրել իրենց ստախոսությունը: Ըստ Ձեզ,  հնարավո՞ր է, ազնիվ անկեղծ մարդ, որ խաբելու սովորություն չունի, մի օր  Ձեր նշած առաջին տարբերակով` նենգությամբ խաբի:
Title: Re: Ստախոսություն
Post by: Satenik on September 11, 2007, 06:03:04 AM
Բարև, CHERRY:
Ոչ թե չեմ ներում, այլ չեմ վստահում: Այլևս չեմ հավատում այդ մարդուն: Օրինակ, շուկայի վաճառողը  ինձ խաբում է: Այլևս որևէ բան գնելու համար ես նրան չեմ մոտենա, որովհետև վստահությունս կորցրեց:
Title: Re: Ստախոսություն
Post by: Abegha on September 12, 2007, 06:55:15 PM
Սաթենիկ, իսկ եթե մարդը Ձեզ ստում է Ձեր նշած պատճառո՞վ։ Ասենք մտածում է, որ իր ասած ճշմարտությունը կարող է ազդել Ձեր հոգեկան հավասարակշրության վրա։
Title: Re: Ստախոսություն
Post by: Abegha on September 12, 2007, 06:58:57 PM
Իսկ եթե պարզեք, որ Ձեր զավակը կամ ամուսինը ստում է Ձեզ, ինչպե՞ս կվարվեք։
Title: Re: Ստախոսություն
Post by: Satenik on September 13, 2007, 07:14:35 AM
QuoteՍաթենիկ, իսկ եթե մարդը Ձեզ ստում է Ձեր նշած պատճառո՞վ։ Ասենք մտածում է, որ իր ասած ճշմարտությունը կարող է ազդել Ձեր հոգեկան հավասարակշրության վրա։
Պատահել է: Ոչ թե լրիվ ստել են, այլ հեռվից են եկել, կամաց-կամաց: Նախապատրաստելով:

QuoteԻսկ եթե պարզեք, որ Ձեր զավակը կամ ամուսինը ստում է Ձեզ, ինչպե՞ս կվարվեք։
Հայր սուրբ, ամուսնուս վերաբերվում եմ որպես տիրոջս: Եվ նա իրոք տեր է ինձ: Այդպիսի բան մտածել նույնիսկ չեմ ցանկանում:
Երեխան էլ ինչ տեսնում է, այն էլ սովորում է: Բայց եթե նկատեմ, խիստ պիտի լինեմ: Չունեմ այդպիսի փորձ:
Title: Re: Ստախոսություն
Post by: Abegha on September 13, 2007, 11:26:08 AM
Quote from: Satenik on September 11, 2007, 06:03:04 AM
Ոչ թե չեմ ներում, այլ չեմ վստահում: Այլևս չեմ հավատում այդ մարդուն:
Սաթենիկ ջան, ես չեմ ցանկանում խիստ անձնականացնել հարցը։ Պարզապես որպես օրինակ, եթե հարազատ մեկը ստում է, մի՞թե նրան հետագայում չպետք է հավատալ։ Արդյո՞ք այդ «այլևսը» չափազանց խիստ չէ։ Մի՞թե անհնար է, որ նա հասկանա իր սխալը և այլևս չանի այն։
Title: Re: Ստախոսություն
Post by: CHERRY on September 14, 2007, 02:55:55 AM
Quote from: Satenik on September 13, 2007, 07:14:35 AM
Երեխան էլ ինչ տեսնում է, այն էլ սովորում է: Բայց եթե նկատեմ, խիստ պիտի լինեմ: Չունեմ այդպիսի փորձ:

Առաջին բառերը, որ հիշում եմ ծնողներս ասել են .<<չխաբես, ամեն ինչ կներենք` բացի ստից>>: Իրենք էլ լավ օրինակ են ծառայել: Բայց պատահել է, որ ստել եմ:   
Իմ ծնողները նույնպես այդ կարծիքի են, որ երբեք չեմ խաբել, 6:)
Title: Re: Ստախոսություն
Post by: Satenik on September 15, 2007, 07:08:54 AM
Հայր սուրբ, կախված է նրանից, թե ստողը ով է և ինչ տեսակի մարդ է: Դեպք կա, երբ հավատով վերաբերմունքը կարող է և ուղղել մարդուն, բայց սա եզակի դեպք կլինի հազարների մեջ, իմ կարծիքով: Հիմնականում,  խաբեբային նորից ու նորից հավատալը, ասենք օրինակ նույն շուկայի առևտրականի դեպքում, կլինի այսպես կոչված ավանակություն:

CHERRY ջան, Դուք վերևում նշեցիք, որ վախն է ստելու պատճառը: Եթե հնարավոր է, բացատրեք խնդրեմ, այդ ինչի՞ց եք այդպես վախենում և մի՞թե հնարավոր չէ այդ վախը հաղթահարել:
Title: Re: Ստախոսություն
Post by: Satenik on September 15, 2007, 07:48:35 AM
Հայ ժողովրդական առածներ քննարկվող թեմայի շուրջ: 21:)

Շիտակ մարդը ծուռ բան չսիրեր, ծուռին ալ շիտակ չըսեր:
Հազար սուտ մեկ ճշմարիտ չ'աժեր:
Սուտ ասողի տունը կրակ ընկավ, չը հավատացին:
Սուտ ասողի տունը կրակ ընկավ, ոչով չը հավատաց:
Սուտ խոսողի վաստակն էն է, որ ճշմարիտ էլ ասի՝ չեն հավատա:
Սուտ ասան մարդը բնորդ (հիմնական տեղ) չունի:
Սուտին ճրագը մինչև կես գիշեր վառի կու:
Սուտ ասողի երեսն ի սև, հոգին ի դև:
Սուտ խոսողի լեզուն կարճ կըլի:
Սուտը սուտ ասողի տունն ա քանդում:
Յալանչի (խաբեբա), դիլանչի (բամբասող), թալանչի (կողոպտիչ):
Սուտը տեղ չունի:
Սուտը ճամբա չունի:
Ստի ոտները կարճ են:
Սուտը կը ոտնավորի, համա առաջ չի գնա:
Սուտը սատանին կը վայելե:
Սուտը սատանինն է:
Սուտը սատանան է:
Սուտը սատանի փեշակ է:
Սուտը սատանային վերկի (տուրք) է:
Ստի տոպրակի բերան բաց է:
Ստի տոպրակը սարերով կըլնի:
Ղորթը ստի ակնկալն (թոնրի ակը փակելու շոր) է:
Ստի տակը փութ (փտած) ա:
Title: Re: Ստախոսություն
Post by: CHERRY on September 21, 2007, 01:28:11 AM
Quote from: Satenik on September 15, 2007, 07:08:54 AM
CHERRY ջան, Դուք վերևում նշեցիք, որ վախն է ստելու պատճառը: Եթե հնարավոր է, բացատրեք խնդրեմ, այդ ինչի՞ց եք այդպես վախենում

Սաթենիկ ջան, տվյալ պահին չեմ վախենում, դա խրոնիկ զգացում չէ: Վերևում նշեցի վախի պատճառն ինչ կարող է լինել: Կարող եմ մանկությունիցս օրինակ  բերել: Օրինակ` պատահել է, որ տնային աշխատանքներս չեմ կատարել և անպատրաստ չեմ ցանկացել գնալ դպրոց և ծնողիս խաբել եմ, որ վատ եմ զգում:
Եթե խորանանք շուկայի, խանութի վաճառողն էլ, որ խաբում է վախից է խաբում:  Եթե վաճառողին հարցնեք նա կասի ստիպված եմ խաբում, որովհետև  տնօրենն է կարգադրել, տնօրենին հարցնես կասի, եթե չխաբեմ հարկերը չեմ կարող մուծել: Ամեն մեկն էլ իր հերթին վախենում է ֆինանսապես տուժի:   

Նաև ասեմ, որ միայն վախը չի եղել պատճառը, տարբեր պատճառներ են եղել; Ես հիմնականը նշեցի: Բայց ասեմ, որ Սաթենիկ ջան, նենգությամբ կամ ուրիշին վնասելու մտադրությամբ չեմ ստել, շատ անգամ պատահել է, որ չեմ էլ գիտակցել, որ խաբում եմ: Երբեմն պատահել է, որ ինքս ինձ եմ խաբել:

Quote from: Satenik on September 15, 2007, 07:08:54 AM
մի՞թե հնարավոր չէ այդ վախը հաղթահարել:

Հնարավոր է: 
Տարիքի, փորձառության հետ համարձակություն է գալիս: Գուցե ուրիշների մոտ այլ կերպ է, ես իմ մասին եմ ասում: Սխալների վրա շատ բան ես սովորում: Ստի հետևանքների դառնությունն է ստիպում զգոն լինել, ազնիվ լինել:
Նաև շրջապատող մարդկանց վարակիչ անկեղծությունը, համարձակությունը շատ մեծ դեր են խաղում:
Չեմ կարող ասել, որ այսօր ես 100% ազնիվ եմ, բայց իմ վրա աշխատելով արդյունք եմ տեսնում ու հույս ունեմ, որ կհասնեմ վերջնական հաղթանակի: Ամենամեծ ցանկությունս է, որ հանկարծ չկորցնեմ իմ սիրելի մարդկանց վստահությունը:
Մեզ սիրող մարդկանց գթասրտությունը, վստահությունն է, , որ բարձրացնում է և չի թողնում մնալ գետնին: 21:)



Title: Re: Ստախոսություն
Post by: Satenik on September 21, 2007, 05:23:21 AM
Հիանալի պատասխան: 21:) Այսպիսի հասուն տրամաբանությամբ ամեն ինչ էլ հաղթահարելի է: 21:)
Իրոք որ, սիրելի մարդկանց վստահությունը կորցնելը սարսափելի բան է, անթուլատրելի է:
Ի դեպ, որևէ մեկը ուշադրություն դարձրե՞ց այս առածին. "Սուտ ասան մարդը բնորդ (հիմնական տեղ) չունի": Նկատե՞լ եք, չէ՞, որքան ստախոս են քոչվոր ցեղերը՝ թուրք, գնչու և այլոք: Նրանց ամբողջ ապրուստի միջոցն իսկ հիմնված է ստի վրա: Եվ իզուր չէ, որ ժողովուրդն մեկ այլ իր առածով հենց թուրքական բառերով և վերջավորություններով է որակում խաբեբային. "Յալանչի (խաբեբա), դիլանչի (բամբասող), թալանչի (կողոպտիչ)":
Տնօրենների հրամանով խաբելը մեկ այլ ցավ է: Ես չգիտեմ սրանից ազատում կա, թե ոչ... 28:) Նույնիսկ ամենաազնիվ մարդը կարող է այս երևույթին հանդիպել: Բայց ինչպե՞ս նա վարվի, որ համ գայլը կուշտ մնա, համ էլ գառներն կենդանի: :-\