Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Առ ի գիտություն => Topic started by: Ղուկաս Վահան on November 29, 2009, 03:17:09 PM

Title: Սուրբ Հովհան Մանդակունի
Post by: Ղուկաս Վահան on November 29, 2009, 03:17:09 PM
Մենք սկսել ենք Լուսամուտում նոր շարք հրատարակել։ Խոսքը սուրբ Հովհան Մանդակունու ճառերի արևելահայերեն թարգմանության մասին է, որ կատարել է Արաբյան Մարթան։ Մանդակունու ճառերը կարող եք գտնել Լուսամուտի «Հայոց եկեղեցին» –> «Հայրերը» ենթաբաժնում։
Լուսամուտում ճառերը դեռ ամբողջությամբ տեղադրված չեն, բայց այդ աշխատանքը մեր առաջնային հրամայականների մեջ է։ Ինչպես արդեն գիտեք, յուրաքանչյուր նյութ, այս դեպքում՝ ճառերը, առաջինը տեսանելի կլինեն «Հոգևոր մշակութային մամուլ» բաժնում։
Իմիջիայլոց, Մարթան սիրով իր պատրաստակամությունն է հայտնել աշխարհաբար թարգմանության հետ կապված հարցերին այստեղ՝ ֆորումում սիրով պատասխանել։
Մեր հատուկ շնորհակալությունները Մարթային՝ իր թարգմանությունները Լուսամուտին տրամադրելու համար։
Title: Re: Սուրբ Հովհան Մանդակունի
Post by: Ղուկաս Վահան on May 17, 2010, 12:55:47 PM
Մանդակունու ճառերն ամբողջությամբ տեղադրված են։ Ցանկը դիտելու համար սեղմեք այստեղ։ (http://www.lusamut.net/level3_.php?id=131&id_3=482&cat_=6&id_2=601&s=15)