Լուսամուտ երկխոսության

ՄՇԱԿՈՒՅԹ, ԱՐՎԵՍՏ, ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՄՈՒԼ => Գրականություն => Topic started by: Abegha on February 28, 2007, 07:42:23 PM

Title: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Abegha on February 28, 2007, 07:42:23 PM
Հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե յուրաքանչյուրը մեզանից ի՞նչ կառաջարկի մյուսներին կարդալ 21:)
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Abegha on February 28, 2007, 07:47:53 PM
Միանգամից նշեմ իմ նախասիրությունները կամ առաջարկները, ուրեմն.
Ռիչարդ Բախ, «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»,
Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»,
Դոստոևսկի, «Ապուշը»,
Մանձոնի, ...

Հետո կավելացնեմ այլ գրքեր 21:)
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Mandarinka on February 28, 2007, 08:09:36 PM
Հայ սուրբը նշել է իմ սիրած գրքերից`Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» և Դոստոևսկի, «Ապուշը»:

Ասեմ, ընդանրապես շատ եմ սիրում ռուս գրականությունը: 29:)

Ռեմարկ "Սիրիր քո մերձավորին", "Երեք ընկերներ", Հաղթանակի կամուրջ", " Ժամանակն է ապրել, ժամանակն է մեռնել, Արևմուտքի ֆրոնտը անփոփխ է" և այլն:

Սենկեվիչ" Կամո գրյադեշե":

Շարունակելի:
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Mandarinka on March 01, 2007, 12:58:03 AM
Ռեմարկ "Գիշերը Լիսաբոնում", "Սև օբելիկս"
Բուլգակով "Վարպետը և Մարգարիտան",
Դոստոյեվսկի գրեթե բոլոր ստեղծագործությունները, հատկապես "Հանցագործություն և պատիժ"-ը:
Խուլիո Կորտասար "Հաղթանակներ",
Ալբերտ Կամյու "Չումա"
Կոբբո Աբե " "Ուրիշի դեմքը", " Մարդ արկղը"

Շարունակելի:
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: MONK on October 29, 2007, 08:55:29 PM
Հենրիկ Սենկևիչ <Առանց դավանանքի>
Ալֆրեդ դը Մյուսե <Դարի զավակի խոստովանությունը>
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Nane on November 02, 2007, 12:39:24 AM
Խրիմյան Հայրիկ <Դրախտի Ընտանիք>, Օ.Բալզակ <Շագրենի կաշին>: Ասեմ, որ շատ -շատ եմ սիրում <Փոքրիկ իշխանը>,  Դոստոևսկու <Կարամազով եղբայրներ> և Սենկեևիչի <Առանց դավանանքի> ստեղծագործությունները :
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Maro on November 21, 2007, 10:19:23 PM
Ֆրանսուազա Սագան "Ողջույն տխրություն": 6:)
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Hasik on December 27, 2007, 11:53:20 PM
inchpes karox em cer berel ayd grqer@?
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Dhani on December 28, 2007, 12:32:26 AM
www.litportal.ru

Այստեղ փորձեք գտնել:
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Masnaget on March 03, 2008, 04:36:21 PM
Quote from: Abegha on February 28, 2007, 07:42:23 PM
Հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե յուրաքանչյուրը մեզանից ի՞նչ կառաջարկի մյուսներին կարդալ 21:)
Կարող են վերցնել  մասնագիտական գրքեր և կարդալ: Կամ` գիտահանրամատչելի:
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: akunq on November 06, 2008, 09:46:19 PM
կառաջարկեի կարդալ ԿՏԱԿԱՐԱՆԸ։
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Seyran sarkavag on March 30, 2009, 04:31:59 PM
դատելով վերջին գրառման ամսաթվից՝ վաղուց գիրք չեք բացել 38:)

իհարկե կատակ եմ անում.

Հետաքրքիր ժամանակակից հեղինակ է Գաբրիել Գարսիա Մարկեսը, բոլոր գործերն էլ /իմ կարդացած/ հանճարեղ են
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Ղուկաս Վահան on October 26, 2009, 09:21:40 AM
Շեքսպիր, «Լիր արքան»։
Պարզապես գլուխգործոց է, հայերեն թարգմանությունն էլ՝ կարծում եմ հաջողված։
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: vahan on October 27, 2009, 08:36:29 AM
Սենկևիչի  Յո՞ երթասը։
Հրաշք գիրք է։
Կարծում եմ. որ շատերը պիտի կարդացած լինեն.բայց ի զարմանս ինձ նշվածների ցանկում չտեսա։ :)
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Samvel on November 02, 2009, 12:24:47 PM
QuoteՍենկևիչի  Յո՞ երթասը։
Հրաշք գիրք է։
Կարծում եմ. որ շատերը պիտի կարդացած լինեն.բայց ի զարմանս ինձ նշվածների ցանկում չտեսա։

"Մանդարինկան" նշել է, ուղղակի գրել է ռուսերեն - "Կամո գրյադեշե":

Գաբրիել Գարսիա Մարկեսի և Հուլիո Կորտասարի կողքին անհրաժեշտ է հիշել նաև Ժորժի Ամադուին, և ընդհանրապես, Լատինական Ամերիկայի գրողներին հիշելիս, անշուշտ, պետք է սկսել այս բոլորի գրական հորից - Խորխե Լուիս Բորխեսից:

Ռեմարկի հետ միասին. Հենրիխ Բյոլլ, Ֆրիդրիխ Դյուրրենմաթթ, Մաքս Ֆրիշ, Էրիխ Կեստներ ("Ֆաբիան") և ինչ խոսք որ նրանց գրական հորը - Վոլֆգանգ Բորխերտ:

Ալբերտ Կամյուի հետ. Ժան Պոլ Սարտր, Ջեյմս Ջոյս և նրանց գրական հայր - Ավգուստ Սթրինդբերգ:

Կոբո Աբեի հետ. Հարուկի Մուրակամի, Յուկիո Միսիմա, Կենձաբուրո Օէ, Յասունարի Կավաբատա, Սյուգորո Յամամոտո:

Գլուխգործոց են Շեքսպիրի բոլոր 28 պիեսներեը, կարծեմ 155 սոնետները և մեկ պոեմը: Ի միջի այլոց, նրա մասին մի շատ հետաքրքիր գիրք կա. - Օ.Կոզմինուս, Օ.Մելեխցի  "Շեքսպիր: Գաղտնի պատմություն": Ցավոք, ռուսերեն է:

Կառաջարկեի կարդալ նաև Գյուստավ Մեյրինկ: Շատ հետաքրքիր ավստրիացի գրող է:

Ինչպես նաև - Լեվոն Թուխիկյան. "Վերվարածներ": Սա հեռուստացույցով ցուցադրվող այն անհեթեթությունը չէ, այլ - իմ կարծիքով, - մեր, հայկական  "Հարյուր տարվա մենությունը":

   P.S. Եթե հիշատակածս հեղինակները հետաքրքրեցին ոմանց, խորհուրդ կտայի արագորեն արտատպել այդ անունները: Թե չէ գրածներս մի զարմանալի հատկություն ունեն. երբեմն անհետանում են Լուսամուտի էջերից:
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: Samvel on December 17, 2010, 01:15:51 AM
1.Գառնիկ Սահակյան. "Գիսանե տաճարի գանձերը"

2.Պատրիսիա Կորի.   "Հոգու Տիեզերքը"
                            "Ատլանտիդա: Լույսի և Մթի ճակատամարտրը"
                            "Հերիք են գաղտնիքները, բավական է ստել"

3. Լ. Սեմյոնովա  "Աստղային դարպասներ 11:11"

4. Կիրաել   "Մեծ Անցում"
Title: Re: Ինչ կառաջարկեիք կարդալ
Post by: BAREV on December 17, 2010, 11:44:45 AM
Վահե Քաչա "Արարչի ութերորդ օրը"