Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հարցազրույցներ => Topic started by: MONK on October 31, 2007, 06:57:25 PM

Title: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on October 31, 2007, 06:57:25 PM
Ողջույն ևս մեկ անգամ, Մագնոլիա  13:)
Հաշվի առնելով Ձեր հետաքրքիր ու խոստումնալից մուտքը, որոշեցի բացել հարցազրույցի թեմա` Ձեզ հետ իմ և մյուս մասնակիցների ծանոթանալուն և առավել լավ ճանաչելուն նպաստելու համար: Կարծում եմ սա որոշակիորեն կդյուրացնի տարբեր թեմաների շուրջ քննարկումնների ընթացքում առավել հնարավոր փոխըմբռնումներին և փոխշփումներին: 31:)

Եվ այսպես` առաջին հարցս. ինչ մասնագիտություն ունեք (կամ եթե դեռ չեք ընտրել` պատրաստվում ընտրել)? 12:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 01, 2007, 09:49:50 PM
Ողջույն, MONK!

Quote from: MONK on October 31, 2007, 06:57:25 PM
Հաշվի առնելով Ձեր հետաքրքիր ու խոստումնալից մուտքը....
32:)

Հանուն "տարբեր թեմաների շուրջ քննարկումնների ընթացքում առավել հնարավոր փոխըմբռնումներին և փոխշփումներին" պատրաստ եմ պատասխանել Ձեր հարցերին :)
Երդվում եմ ասել ճշմարտություն, միայն ճշմարտություն և ոչինչ բացի ճշմարտությունից  :)
Եվ այսպես....
Խորը անցյալում  :)ընտրել եմ բժիշկի մասնագիտությունը և այդ իսկ պատճառով ստացել բարձրագույն բժշկական կրթություն:
Սպասում եմ հարցերի
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on November 03, 2007, 05:03:15 PM
Երդվելու կարիք չկա, հարգելի Մագնոլիա, մենք Ձեզ հավատում ենք 21:)
Իսկ ինչ նախասիրություններ ունեք?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on November 16, 2007, 07:01:02 PM
Մագնոլիա, Դուք հետաքրքիր քննակումների մասին եք խոսել, բայց ինչու եք այդքան պասսիվ դարձել?  16:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 17, 2007, 02:20:58 AM
Ողջույն Monk!

Դիտողությունդ տեղին է և ընդունելի, սակայն պատճառը ծույլիկությունս չէ: Պարզապես սարսափելի զբաղված ժամանակաշրջանն է աշխատանքիս հետ կապված: Եվ կարող եք տեսնել, որ ուշ ժամի դեռ նստած աշխատում եմ: 34:)
Սակայն փորձում եմ գտնել ժամանակ, որ կարդամ ֆորումային նորությունները:
Եթե վերադարնամ իմ նախասիրությունների մասին հարցին, եթե դա դեռ հետաքրքիր է, ապա դրանք շատ բարդ գործողություններ չեն` ճամփորդել և անկապ զրթ ու զիբիլներ գնելը, խանութամոլություն, եթե տենց բառ կա հայերենում: 
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on November 17, 2007, 11:19:57 AM
Իսկ հատկապես ինչ տեսակի «զրթ ու զիբիլներ» եք նախընտրում? 12:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 18, 2007, 12:08:56 AM
Օհհհ~~ ոլորտը անծայրածիր է!! :)

Հիմնական ջանքեր գործադրում եմ "արևային ակնոցներ"  տեսակի ուղղությամբ :)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on November 22, 2007, 05:02:05 PM
Ասում եք, որ այդ իրերը գնում եք ճամփորդելիս: Իսկ որ երկրներում եք եղել?  12:)
Մարդ էլ այսքան հետաքրքրասեր լինի, ինչքան ես եմ: 23:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Maro on November 22, 2007, 08:32:49 PM
Մագնոլիա, իսկ Դուք հետաքրքրասեր եք?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 22, 2007, 10:12:24 PM
Իսկ եթե պատասխանեմ Ձեր հարցին, ապա պետք է ասեմ, որ հետաքրքրասեր եմ, բայց չափավոր (ëþáîçíàòåëüíàÿ â ìåðó): Այն ամենը ինչ վերաբերվում է մասնագիտական ոլորտին կամ ինքնազարգացմանը կարող է նպաստել ... ինձ շատ հետաքրքիր է : Սակայն, մարդկային հարաբերությունների դեպքում` ես չեմ սիրում ներխուժել ուրիշի ներքնաշխարհ կամ կյանքի մեջ իմ հետաքրքրասիրությամբ:
Գիտեք, մի տարօրինակ բան եմ նկատել իմ մեջ... Երբ գիտեմ ինչով է վերջանում կինոնկարը, կամ պատմվածքը etc. ավելի
հետաքրքրությամբ եմ հետևում գործողությունների զարգացմենը 14:)
Ես ավելի շատ անհետաքրքիր հետաքրքրասեր եմ :)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 22, 2007, 10:31:40 PM
Ոչ-ոչ-ոչ... ես դրանք գնում եմ ոչ միայն ճամփորդելիս, այլ, երբ ունեմ  տրամադրությունս բարձրացնելու կարիք : :)
Այդ նախասիրությունը ավելի շատ լիցքաթափվելու միջոց է:
Շատ երկրներում չեմ եղել, ցավոք սրտի...բայց հուսով եմ, ամեն ինչ դեռ առչևում է:
Ապրել եմ մի քանի տարի հարավ- արևելյան Ասիայում, եղել եմ հյուսիսային Ամերիկայում,Աֆրիկայում և ,իհարկե, Ռուսաստանների Մոսկվաներում :) 
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 28, 2007, 12:51:33 AM
Ինձ հարց այլևս չեն տալիս 34:), տխրեցի
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Maro on November 28, 2007, 12:56:09 AM
Quote from: Magnolia on November 28, 2007, 12:51:33 AM
Ինձ հարց այլևս չեն տալիս 34:), տխրեցի

Ես կտամ:

Ինչի ասոցիացիա ունի Մարո լուսամուտցին քո մոտ?

Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on November 28, 2007, 11:11:56 PM
Maro  37:)!!
Ձեր նախորդ նիկը`  Mandarinka, ակամա ամրապնդել է իմ մեջ այդ մրգի հետ ասսոցիացիան :)
Հիմա մտածեցի... որ ձեր գրածներից ելնելով, կպատկերացնեի Ձեզ որպես ամուր արմատներով ծառ, որի ճյուղերը այս ու այն կողմ են աճում, ձգվելով դեպի արևը : Վստահ եմ, որ ճիշտ կհասկանաք այս ասոցիացիայի մեջ ներգրավված ասոցիացիաները  21:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 04, 2007, 05:02:01 PM
ԷԷԷԷհհհ~~
Հիմա էլ Մարոն գնաց 43:)
28:)
Ինչ անեմ.... 14:)
սկսեմ ինքս ինձ հարցեր տալ, ինչէ? 
Գոնէ, arsensrk մի սխալ գտներ, մի բան գրեր... 32:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 04, 2007, 06:04:54 PM
Quote from: Magnolia on November 22, 2007, 10:31:40 PM
Ապրել եմ մի քանի տարի հարավ- արևելյան Ասիայում, եղել եմ հյուսիսային Ամերիկայում,Աֆրիկայում և ,իհարկե, Ռուսաստանների Մոսկվաներում :) 
Իսկ այդ ճամփորդությունները նույնպես նախասիրության հետ են կապված, թե կան նաև գործնական առիթներ? 5:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 04, 2007, 06:17:01 PM
Óððàààà!
Հարգելի Monk, չեք պատկերացնի, ինչքան ուրախ եմ Ձեր հայտնվելուն:   ::)
Գործուղումներ ունեցել եմ դեռ միայյն Հայաստանի մարզեր, իսկ նշածս երկրները` ժամանցային ճամփորդություններ են եղել, չհաշված, որ Ասիայում ապրելը` այդ երկրում հայրիկիս աշխատանքի հետ կապված ժամանակահատված է
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 04, 2007, 06:23:37 PM
Վայ, ես չգիտեի, որ իմ հայտնվելը կարող է նույնիսկ ուրախացնել մարդկանց:  12:)
Իսկ կա մի երկիր, ուր ամենաշատը կերազեիք մեկնել?  1:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 04, 2007, 11:20:53 PM
Quote from: MONK on December 04, 2007, 06:23:37 PM
Վայ, ես չգիտեի, որ իմ հայտնվելը կարող է նույնիսկ ուրախացնել մարդկանց:  12:)
Բաա~աա   :)
Ինձ դուր է գալիս ամեն ինչը ճամփորդության մեջ` երբ հոգնած ու ջարդված մի օդանավակայանում սպասում ես ինքնաթիռիդ, որ մեկնես մյուսը, ինքնաթիռի անհամ ուտելիքները, սալոնի զզվելի հատուկ հոտը, հյուրանոցի համարները.... անկախ նշանակետից: Ուզում ա տւնդռա հնարավորություն լինի գնալու` ուրախ-ուրախ կգնամ ;)
Միշտ զարմանում եմ, երբ ասում են...օօֆ-օֆ-օֆ , հոգնում եմ ճամփորդելուց...
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Տ. Տաթև քհն. on December 07, 2007, 12:56:02 PM
voxjun Magnolia, indz shat hetaqqrqrec  qo Afrika linely, kareli e imanal aveli manramasn  ayntexi qo ayci masin?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 09, 2007, 02:32:16 AM
arsensrk ողջույն!

Աֆրիկա գնացել էի ցուրտ ձմռանը այստեղ և տաաաաաք ձմռանը այնտեղ : Երբ պատկերացնում ես, որ Աֆրիկայում ես եղել, մի մեեեծ ճամփորդություն է թվում, բայց ամբողջ Աֆրիկայից եղել եմ դեռ միայն Եգիպտոսում 32:): Մեկնել էինք նախ Շառմ-Էլ-Շեյխ` միայն հյուրանոցային համալիրներ և ժամանացային վայրեր կան այդ քաղաքում, իսկ այնտեղից արդեն, որպես պարտաճանաչ տուրիստներ այցելեցինք բոլոր տեսարժան, հիշարժան և ուղակի արժան վայրերը: երկու քաղաք չհասրեցի` Հուրգադա և Լուքսոռ, բայց մյուս կողմից էլ` առիթ կլնինի մեկ անգամ ևս գնալ այնտեղ
Ֆորումի ֆորմատին համապատասխանելու համար (10:) ),իմ  ճամփորդությունից պատմեմ Մովսեսի սարը բարձրանալու մասին!
Սարը` Սինայի թերակղզու ամենաբարձր կետն է:
Մի օր, մի քանիսը խոսում էին այդ սարը բարձրանալու հետ կապված իրենց տպավորությունների մասին... մտածեցի` սպանեն չեմ բարձրանա, չնայած մեղքեր շատ ունեմ (համարվում է, որ եթե ոտքով բարձրանաս այդ սարը, կրկնես Մովսեսի անցած ճանապարհը, և դիմավորես արևածագը, ապա առաջին շողերի հետ տեղի է ունենում òàèíñòâî, որի ժամանակ մեղքերի թողություն է տրվում):
Ոնցոր միշտ համոզեցին...
Ես` կիսաքնած, ջղայն ու մրթրթացող,  անչափ նյարդայնանում եմ  կողքիս նստած մյուսներից, որոնք հիանում են մեքենայի պատուհանից այն կողմ ընթացող գիշերային անապատի տեսարաններով (հիանալու ոչինչ չկար, հիանում էին հիանալու համար 15:)): Մի քանի ժամ հետո հասանք Սբ. Կատերինա Կուսանոց:  Այդ տեղից ոտքով պետք է շարունակէինք ճանապարհը: Ես մտքումս հիշում էի բոլոր մեղքերս ու ինքս ինձ համոզում, որ դրանց քավության համար պատրաստ եմ այս սարը նվաճել 27:): Մեկ ել....սկսեց անձրև: Մեր գիդը ու այդ տեղ բիզնեսս իրականացնող բեդուինները (առաջարկում էին 5-15 $ սահմաններում, կախված թե ինչքան էիր  բարձրացել, ուղտի վրա տեղափոխել մինչև սարի գագաթի մոտ գտնվող աստիճանները... հա-հա , սարը հերիք չի  այդքան ոտքով բարձրանում ես , վերջում էլ`736  աստիճան 43:), որնք բարձրանալիս, մտածում ես միայն թե հետ չընկնեմ, իջնելիս էլ ` առաջ ) քարացան: Անձրև Եգիպտոսում լինում է  3-4 անգամ ամբողջ տարվա ընթացքում, այն էլ եթե բախտները բերի: Ես` անձրևի, ավելի ճիշտ, ջրհեղեղի տակ արթնացած, շաաատ ջղայն,  իմ մրթմրթոցով վախեցնում եմ  նույնիսկ ուղտերին: Ամեն նոր պտույտը բարձրանալիս, սպառնւմ էի, որ այլևս տեղիցս չեմ շարժվի, բայց հետո հիշում մեղքերս ու գնում առաջ: Վերջը հասանք այդ բազմաչարչար սարի գագաթին: Անձրև, ցուրտ, քամի...ասեցին մի քանի րոպեից կտեսնեք արևածագը.... այնպիսի անձրև էր ոչինչ  էլ չտեսանք...մութ էր, մութ էր... մեկ ել- լույս: Ես` մինչև ոսկորներս թրջված, մրսած... որ արևածագին տեսնէի` կխեղտեի. Վստահ!!  Մյուս կողմից, ձեռք տվեցի Տռոյայի քարերից սարգված շինության պատի մնացորդներին (անմիջապես սարի գլխին էր) նայեցի անապատին թռչնի թռիչքի բարձրությունից... իդիլիան փչացնում էր այն փաստը, որ այդ սարից իջնել էր պետք: Մեր գիդը շատ արկածախնդիր տղա էր: Ասեց, որ այն ճանապարհը որով բարձրացանք, դարերով "շինված" ապահով  ճանապարհ է և առաջարկեց տանի մեզ Մովսեսի անցած "իսկական" ճանապարհով: Պատկերացրու` բարձրանում էինք սարի շուրջ պտտվելով, իջնում ` ուղիղ վերևից ներքև... Բայց հետադարձի ճանապարհը ամենահետաքրքիրն էր` կար վախ, չէ`սարսափ, որ հիմա կպոկվես ներքև, բայց միևնույն ժամանակ, այդ ճանապարհով անցնելիս անցանք "âðàòà ïðîùåíèÿ"  միջով , տեսանք տարբեր ժամանակներում այդ սարի տարբեր բարձրությունների վրա ճգնավորների ապրելու խուցերը ... Հենց սարից իջանք- անձրևը կտրվեց: Նայեցինք Սուրբ Կատերինան ... վստահ եմ գիտես դրա պատմությունը, այպես որ չեմ ծանրաբեռնի ավելորդ մանրամասներով  :)

Ես` ուրախ, երջանիկ և գոհ կիսում էի մյուսների հիացմունքը ..մանավանդ, որ պատուհանից այն կողմ ընթացող նույն անապատի նույն գիշերային տեսարանները իսկապես գեղեցիկ էին...
p.s. Այս սարը բարձրանալու  հետ կապված նախնական պատասխանը կազմել էր  չորս էջ Word doc., հետո մտածեցի, հո կրակը չընգար հարց տվեցիր, այնպես որ ներկայացնւմ եմ խմբագրած տարբերակը 21:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 16, 2007, 06:55:40 PM
Ձեզ վաղուց հարց չեմ տվել:  20:)
Դուք նեղացկոտ եք?
Երբ մի հարցում սխալ եք լինում, խոստովանում եք, թե համարում եք, որ դա Ձեր ինքնասիրությանը կարող է վնասել?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 16, 2007, 11:48:34 PM
Quote from: MONK on December 16, 2007, 06:55:40 PM
Ձեզ վաղուց հարց չեմ տվել:  20:)
Այնքան վաղուց, որ հույսս կորցրեցի արդեն... տխուր, մենակ նստած ծերանում էի իմ հարցազրույցի պատուհանում  ;D
Նեղացկոտ չեմ, բայց ծանր եմ տանում քննադատությունը:
Չէ խոստովանում եմ, ընդունում եմ, աշխատում եմ չկրկնել... կարող եմ նաև ներողություն խնդրել, եթե մեղավոր եմ:


Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Nane on December 17, 2007, 12:57:50 AM
Ողջույն Մագնոլիա ջան.
Հիմա տեսա , որ դու էլ ես <Լուսամուտով ներս մտել>. մտածեցի  ողջունել 21:) 37:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Dhani on December 17, 2007, 03:31:25 AM
Մագնոլիա, իսկ Դուք ներողամիտ մարդ եք?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Dhani on December 17, 2007, 03:33:06 AM
Նաև տամ այս հարցը, որ տվել եմ Նանեին:

Կարող եք նշել այնպիսի մի երգիչ-ուհիների, կամ խմբերի, իսկ ավելի ճիշտ` երաժշտական ոճի, որը համապատասխանում է Ձեզ, Ձեր հոգևիճակին, Ձեր Անձին:
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Տ. Տաթև քհն. on December 17, 2007, 10:20:02 AM
Quote from: Magnolia on December 09, 2007, 02:32:16 AM
p.s. Այս սարը բարձրանալու  հետ կապված նախնական պատասխանը կազմել էր  չորս էջ Word doc., հետո մտածեցի, հո կրակը չընգար հարց տվեցիր, այնպես որ ներկայացնւմ եմ խմբագրած տարբերակը 21:)

Շնորհակալություն շատ հիանալի պատասխանի համար, այնքան լավ էիր  նկարագրել,  որ երկու էջն էլ կկարդայի, այնպես որ ես չեմ  ընկել կրակը, այլ դու, քանի  որ քեզ էլի հարցեր են սպասվում....
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 17, 2007, 03:42:01 PM
Մագնոլիա, չնայած Ձեր հարցազրույցի նկատմամբ «անտարբեր» եք, բայց իմ հարցերից մեկը կարծես չեք նկատել. 38:) որն է Ձեր երազանքի երկիրը? 5:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 17, 2007, 11:12:13 PM
Nane, ողջույն!!
Ներեցեք ուշացումով եմ պատասխանում 21:)
Երեկ դուրս եկա էջից արանց հարցազրույցիս թեման ստուգելու 20:)
Նորից միասին on-line ենք 10:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 17, 2007, 11:14:52 PM
aresensrk  37:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 17, 2007, 11:21:37 PM
MONK,
երբ նկարագրում էի, ինչն է ինձ դուր գալիս ճամփորդության մեջ...ու որ տունդրա էլ կգնամ- դա էլ պատասխաններ 10:)
Միայն թե նոր երկիր տեսնեմ, նոր տպավորություններ...իսկ երազած մի հատ հատուկ չկա.
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 17, 2007, 11:37:41 PM
Ողջույն Margota!
Միայն ում սիրում և ընդունում եմ հարազատ կարող եմ ներել բացարձակապես ամեն ինչ:

Երաժշտական ոճի վերաբերյալ -իմ հոգևիճակները այնքան արագ են փոխվում, որ մեկ ոճ չեմ կարող նշել...

21:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Dhani on December 18, 2007, 10:17:17 PM
Մագնոլիա, մի քիչ անկապ հարց տամ: Սիրում եք հեռախոսով խոսել? Նամակ գրել? 12:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 18, 2007, 10:33:37 PM
տրամադրությունից է կախված... հիմնականում ոչ
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 20, 2007, 08:44:50 PM
Մարդկանց հետ արագ եք ընկերանում? Ինչպիսի մարդուն կարող եք Ձեզ ընկեր կոչել?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Տ. Տաթև քհն. on December 21, 2007, 11:47:37 AM
Barev Magnolia, dzer patmac egiptakan chanaparhordutyunic haskaca, vor bavakanin vchrakan ev gorcunya andznavorutyun eq, sakayn elnelov naev dzer forumayin aktivutyunic, hetaqrqir e aveli shat naxyntrum eq nstakyac zbaxmunqnery, te sarer bardzranaly?
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:14:11 PM
MONK, ողջույն!
Ես արագ և հեշտ ծանոթանում եմ մարդկանց հետ, կարող եմ լավ հարաբերություններ պահպանել...սակայն ես շաաաատ դժվար եմ ընկերանում: Ինձ համար մեկին ընկեր կոչելը, նշանակում է անսահման վստահել մեկին` զգացմունքներդ, ապրումներդ, ուրախությունդ, տխրությունդ... Իմ ընկերներն են` եղբայրս, ծնողներս և մի քանի հարազատ մարդ:
Ես շատ փագ մարդ եմ ... գիտեմ,  դժվար է հավատալ իմ ֆորումի մասնակցության փաստը հաշվի առնելով... ;D 
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 25, 2007, 10:18:30 PM
Իսկ Ձեր փակ լինելը գոնե թույլ տալիս է  իրական կյանքում արտահայտել այն կենսուրախությունն ու կենսախնդությունը, որն արտահայտվում է ֆորումում և որն իրոք հաճելի է դարձնում Ձեզ հետ շփվելը  39:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:22:48 PM
Ողջույն arsensrk!!!
փորձում եմ համատեղել ակտիվության այդ երկու  տեսակները :D
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 25, 2007, 10:24:15 PM
Հա, իմջիայլոց, վերջերս որ պասսիվացել էիք, ես ասեցի էլի մի տեղ ճամբորդելու եք գնացել սովորության համաձայն 12:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:27:06 PM
MONK 37:)
Ասեցինք փագ եմ, չասենցինք քիչ եմ խոսում  2:)
Կաղապարս միայն ներքին ապրումներին և հոգևիճակների վրա է տարածվում 10:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:30:33 PM
Էհհ~հ, չեմ ճամփորդում  34:)...ուղղակի տխուր էի ու անհավես...
brrrr...
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 25, 2007, 10:32:37 PM
Ինչու?  8:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:39:01 PM
մի քանի պատճառ գրեցի, ջնջեցի...
երևի, տխրելու շաբաթ էր ;)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: MONK on December 25, 2007, 10:41:10 PM
Ուղղակի Ձեզ տխուր պատկերացնելը մի քիչ դժվար է  21:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on December 25, 2007, 10:47:26 PM
Կյանքիս մեջ բազմազանություն մցնելու համար, մեկ-մեկ լաց էլ եմ լինում, բաաա~
37:)
Title: Re: Հարցազրույց Մագնոլիայի հետ
Post by: Magnolia on February 25, 2008, 11:53:03 PM
շուտով ես ու Կատարինան դուրս կմնանք եջից....