Վերջին շրջանում Հայաստանում շատ են յոգայով զբաղվողները։ Շատերը այն համարում են պարզապես առողջական միջոց՝ մարզանք, սակայն եթե այդպես լիներ, ապա այն կկոչվեր մարմնամարզություն։ Ես չգիտեմ, թե ինչ է յոգան, սակայն կցանկանայի լսել մյուսների կարծիքը։
Այստեղ փնտրեցի և գտա Սամվելի գրառումը, ահա այն.
Quote from: Samvel on February 15, 2009, 03:20:22 PM
...
Եկեք շրջանցենք "Նյու Էյջի" բազում հոսանքները, կապված յոգայի, մարմնամարզության, մեդիտացիաների, բժշկումների, փսիխոդելիկ պրակտիկայի, գուշակումների, երաժշտության, նկարչության և այլնի հետ:
Այս գրառումն ինձ մտածել տվեց, որ յոգան Նյու էյջի հետ է կապված։
Իմ ցանկությունն է տեղեկացված լինել, ուստի եթե կարող եք, լուսավորեք։
Ահա, թե ինչ է ասում յոգայի մասին Ելենա Բլավատսկայան իր "Դիցաբանական բառարան" գրքում.
1) Հնդկաստանի վեց դարշաններից, կամ դպրոցներից մեկն է. փիլիսոփայական դպրոց է, հիմնված Պատանջալիի կողմից: Եվ սակայն, յոգայի իրական դոկտրինան վերագրվում է ավելի հին իմաստուն Յաջնավալկիային, "Յաջուրվեդայի" և ուրիշ հայտնի աշխատությունների հեղինակին:
2) Մեդիտացիայի պրակտիկա է, միջոց, որը տանում է դեպի հոգևոր ազատագրումը: Նրա օգնությամբ ձեռք են բերվում պսիխո-հոգևոր ուժեր, և նրանով հարուցված սքանչահամակ (էքստատիկ) վիճակները տանում են դեպի - ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի տիեզերքի հավերժական ճշմարտությունների մաքուր և ճիշտ ընկալումը:
"Յոգան մի անգին նվեր է հանդիսանում խելացի մարդու համար - այն օգնում է նրան դառնալու իմաստուն: Իմաստունին էլ այն աստված կդարձնի: Անխելք մարդը, ձեռնարկելով այս պրակտիկան, անխուսափելիորեն վերածվում է հիմարի: Իսկ ապուշին այն միշտ տանում է դեպի մահ: Սովորական, հասարակ մարդն էլ յոգայով զբաղվելու անհրաժեշտություն չունի, - և ժամանակ էլ - նա ավելի կարևոր բաներ ունի անելու:
Այնպես որ, նախքան դուք կդիպչեք այդ զարմանալի ուսմունքին, ջանացեք առավելագույն ազնիվ լինել ինքներդ ձեզ հետ: Հարցրեք ինքներդ ձեզ. Ո՞վ եմ ես: Եվ ինչու՞ է դա ինձ պետք: Դրանից է կախված ձեր հետագա ճակատագիրը:"
ՈՒսուցչի բարեմաղթանքը
Ինչ-որ զուգադիպմամբ վերջին շրջանում մի փոքր առնչվել եմ յոգային, հատկապես այն կենտրոններին, որոնք առողջական խնդիրներ են փորձում լուծել:
Չցանկանալով մանրամասնել, միայն ասեմ` համոզվեցի, որ յոգան նախ փիլիսոփայություն է, հետո նոր առողջություն կամ բժշկություն, ուստի Հայաստանում յոգայի միջոցով զարգացող բժշկությունը խայծ է ու միջոց հասնելու յոգային` այդ փիլիսոփայությանը: Նրանք, ովքեր դեռ բժշկական փուլում են, միամիտ հավատացյալներ են, որոնք դեռ չեն հասել յոգայի «բարձրագույն փիլիսոփայությանը», բայց երևի նրանց կհասցնեն, եթե շարունակեն միամտորեն հետևել բժշկական վարժություններին:
Յոգան բացարձակապես հարիր չէ քրիստոնեական աշխարհընկալմանը, ավելին, այն հակասում է քրիստոնեական դոգմատիկ հիմքերին:
Միշտ հիշեք. յոգան նախ փիլիսոփայություն է: