«ԼՈՒՍԱՄՈՒՏ - 2008»-ի անվանակարգերը և մրցանակակիրները
Ինչպես նախորդ տարվա ավարտին, այնպես էլ այս տարի նշում ենք «Լուսամուտ երկխոսության» քննարկումների ֆորումի տարվա անվանակարգերը՝ գնահատելու և արժևորելու միասին անցած մեր այս ճանապարհը, ինչպես նաև վերհիշելու, որ այստեղ ենք ո՛չ միայն բանավիճելու կամ միմյանց պատասխանելու, այլ նաև փորձելու կերտել երկխոսելու և միմյանց հետ շփվելու բարի ու գեղեցիկ սկզբունքներ։ Ինչպես գիտեք, մեր ակումբի նպատակներից է խրախուսել անհատներին իրենց մտավոր ներուժի արտահայտման մեջ։
Այսու, նկատի ունենալով, որ ընթացքում անվանակարգերի այլ առաջարկություններ չեն եղել, ուստի ադմինիստրացիան սահմանել է մեկ մրցանակ և հաղթող՝ երկրորդ մրցանակակրի ընտրության իրավունքը թողնելով մասնակիցներին։
Ադմինիստրացիայի կողմից յուրաքանչյուր մրցանակակրի վարկանիշը ավելացվում է մեկ նիշով։
Եվ այսպես.
ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱԿՏԻՎ (ՕՆԼԱՅՆ) ԵՂԱԾ, ԱՄԵՆԻՑ ՇԱՏ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸՄասնագետ (http://lusamut.net/forums/index.php?action=profile;u=372) 21:) 21:) 21:)
Նա մեզ է միացել 2007 թվականի նոյեմբերի 3-ին։
Ծանր քննարկումների ֆոնին փորձել է միշտ թեթևացնել ու մանկականացնել ընդհանուր մթնոլորտը 12:) Հայտնի է իր հոգեբանական վերլուծություններով, մասնագիտական մոտեցումներով և այլն։ Այն պահերին, երբ բոլորն անտարբեր նայում էին «Լուսամուտ երկխոսության» էջերը, նա միշտ պատրաստ ներկայանում էր թեյի իր հարուստ տեսականիով 10:) Իր մեծ ներդրումն է ունեցել ճիշտ հայերեն գրելու և խոսելու հարցում՝ դասընթացներ կազմակերպելով, օգնելով, որ մյուսներն այստեղ կարողանան հայերեն գրել և այլն։ Աջակցել է «Միտք» ակումբի պատանեկան ծրագրին, Ֆորումի հայացման գործընթացին և հանդիսանում է Լուսամուտի կանաչների թիմի անդամ։
Այսպիսով՝ Մասնագետը նկատվում է «ԼՈՒՍԱՄՈՒՏ – 2008»-ի ամենից ակտիվ և ամենից շատ գրառումներ կատարած անդամը 39:) 18:)
Իր հետ դեռ կորոշենք, թե ինչ մրցանակ կստանա 10:)
ԱՄԵՆԻՑ ՍԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԿԻՑԸԱյս անվանակարգը սահմանում են ֆորումի մասնակիցները։ Կբացվի թեմա «Միտք» ակումբի «Քվեարկություններ» ենթաբաժնում։ Քվեարկությունների սկզբունքի համաձայն կկատարեք ձեր ընտրությունը, կամփոփենք արդյունքները։ Քվեարկությունների վերջնաժամկետը դեկտ. 30-ն է (որպեսզի հասցնենք մինչև Նոր տարի իմանալ այս տարվա ամենից սիրված մասնակցին)։