Լուսամուտ երկխոսության

ԱՅԼ => Հասարակություն => Topic started by: Goqor on January 02, 2011, 12:13:21 PM

Title: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Goqor on January 02, 2011, 12:13:21 PM
12 պատվիրաններից մեկն ասում է` "Մի՛ խաբիր": Բայց պատահում են դեպքեր, երբ մարդկանց մի մասը նախընտրում է խախտել այն: Արդյունքում նրանք հանդիպում են, եթե ոչ հանդիմանանքի, ապա տարակարծիքության մարդկանց այն մասի, որ նախընտրում է պահպանել պատվիրանը: Եվ նրանցից յուրաքանչյուրը բերում է իր պատճառները, ինչու պետք է կամ պետք չէ խաբել:
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Goqor on January 02, 2011, 12:44:35 PM
Ես հանդիպել եմ նման մի իրավիճակի: Ծանոթներիցս մեկը մեկնել էր արտասահման սովորելու: Մեկնելուց շատ չանցած մահանում է նրա տատը: Հարց է ծագում, պատմել նրան դրա մասին, թե սպասել ծանոթիս վերադարձին, քանի որ ընտանիքի անդամները գիտեին նրա զգացմունքային բնավորության մասին: Դրանից հետո չեմ հետաքրքրվել, թե ինչ եղավ, սակայն մեծամասնությունը կողմ էր սպասել նրա վերադարձին: Հետաքրքիր է իմանալ ձեր օբյեկտիվ կարծիքն այս հարցի շուրջ և խաբելու վերաբերյալ, ընդհանրապես:
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Masnaget on January 03, 2011, 08:53:08 PM
Տվյալ դեպքում կարելի է շատ նուրբ ձևով ասել այդ լուրը: Կախված նրանից, թե քանի տարեկան է այդ անձնավորությունը, որևէ կերպ կարելի է ասել: Բայց ստելը չի օգնի:
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Goqor on January 06, 2011, 02:09:37 PM
Համաձայն եմ, երևի ճիշտը դա է: Այսպես թե այնպես, նա իմանալու էր մահվան մասին, բայց ստի դեպքում չի բացառվում, որ բացի այդ լուրի ազդեցությունից, ծանոթիս մոտ առաջանար ընտանեկան դավաճանությանը նմանվող ինչ-որ զգացմունք, որն էլ ավելի ցավ կպատճառեր նրան:
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Goqor on January 12, 2011, 12:05:07 AM
Կցանկանայի ևս մեկ դեպք քննարկել կապված ստի և խաբեության հետ: Որոշ ժամանակ առաջ ծանոթներիցս մեկի հետ հարաբերություններս շատ էին սրվել: Ամեն ինչ այնքան լուրջ էր, որ հերթական հանդիպման ժամանակ կհարվածեի կամ կկոպտեի նրան: Այլընտրանքային ուղի, գրեթե գոյություն չուներ: Ո՞րն է այս հարցի առավել ընդունելի լուծումը: Խաբելով խուսափել հանդիպումից, որպեսզի ժամանակի ընթացքում փորձել լցվել ներողամտությամբ, թե հարմար պահ փնտրել ամեն ինչ նրա դեմքին ասելու համար:   
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: vahan on January 12, 2011, 01:58:41 AM
Իհարկե սուտը ոչ մի պարագայում չի կարող լավ օգնական հանդիսանալ .բայց եթե  հարցը կապում ենք պատվիրանները պահելու հետ. ապա  ամեն բան կախված է տվյալ մարդու հոգևոր հասակից։
Կարծում եմ ոչինչ արհեստականորեն պետք չի անել.
կամ տվյալ պարագայում չ՛անել։Սուտը.կեղծիքը.գողությունը.շնությունն ու սպանությունը  մարդկային ախտեր են. որոնցից ազատվելու համար  անպայման պետք է հավատք.համբերություն և Աստծո օգնություն։
Goqor քո պարագայում. եթե կարելի է մեկ բան ճշտենք.՝ ծանոթդ գիտե՞ր կամ կռահու՞մ էր. որ դու իր հանդեպ լեցված ես։ եթե գիտեր՝ իրեն մեղավոր համարու՞մ էր։
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Masnaget on January 13, 2011, 09:01:46 PM
Համաձայն եմ Վահանի հետ: Ուզում եմ նաև ասել, որ ժամանակի ընթացքին թողնելը կբուժի ամեն ինչ: Երբ որ զգաս, որ ատելությունն ու վատ դիտավորությունները մարել են, հանդիպիր նրա հետ, խոսիր ոչ թե ընդհարման թեմաներից, այլ ձեր երկուսի ընդհանրության մասին: Միշտ էլ կգտնվեն ընդհանուր եզրեր, որոնք շոշափելու դեպքում ասես նորից ես մտերմանում տվյալ անձնավորության հետ:
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Goqor on January 16, 2011, 02:49:19 PM
Quote from: vahan on January 12, 2011, 01:58:41 AM
Goqor քո պարագայում. եթե կարելի է մեկ բան ճշտենք.՝ ծանոթդ գիտե՞ր կամ կռահու՞մ էր. որ դու իր հանդեպ լեցված ես։ եթե գիտեր՝ իրեն մեղավոր համարու՞մ էր։
Ծանոթս գիտեր դրա մասին, գիտեր, նաև պատճառը, սակայն շարունակում էր նույն կերպ: Ամենայն հավանականությամբ, նա իրեն մեղավոր չէր համարում:
Title: Re: Ե՞րբ կարելի է խաբել
Post by: Goqor on January 16, 2011, 03:23:37 PM
Համաձայն եմ Մասնագետի հետ: Ես ցանկանում էի որոշ ժամանակ խուսափել հանդիպումներից, որպեսզի տհաճ միջադեպերից հետո մնացած զգացմունքները մարեն և պարզ գիտակցությամբ հարցի առավել ընդունելի լուծում գտնեի: