ՖՈՐՈՒՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
1.
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ1.1. Լուսամուտ.net-ի ֆորումը գործում է սույն կանոնակարգի համաձայն և այն ուղեցույց է ֆորումի բոլոր մասնակիցների համար։
1.2. Կանոնակարգի խախտումներ կատարող մասնակիցները ենթակա են նույն կանոնակարգի համապատասխան կետերի իրագործման ադմինիստրացիայի կողմից։
1.3. Կանոնակարգում նախանշված սկզբունքներին չհամապատասխանող գրությունների առնչությամբ ծանուցում է տրվում հեղինակներին։ Վերջիններս 3 ժամվա ընթացքում պետք է փոփոխություն կատարեն իրենց գրածների մեջ։ 3 ժամվա ընթացքում գրության մեջ փոփոխություն չկատարելու դեպքում մոդերատորների իրավունքն է ջնջել Ձեր գրածը։
1.4. Կանոնակարգում կատարվող փոփոխությունների և հավելումների մասին ֆորումի մասնակիցներին ծանուցվում է անոնսների միջոցով։
1.5. Կանոնակարգի հավելված կամ փոփոխված մասը տեսանելի կլինի գունային փոփոխությամբ։
2.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ2.1. «Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
2.2. «Յուրաքանչյուր անհատի կարծիքը արժեքավոր է մեզանից յուրաքանչյուրի համար» նշանաբանին հետևելով է ստեղծված Ֆորումը։
3.
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ3.1. Ֆորումի ադմինիստրացիան բաղկացած է ադմինիստրատորից և մոդերատորներից։
3.2. Ֆորումի ադմինիստրացիան պատասխանատվություն չի կրում մասնակիցների պահվածքի, ինչպես և չի երաշխավորում ներկայացված որևէ ինֆորմացիայի ճշգրտությունը, ամբողջականությունը կամ էլ օգտակարությունը/պիտանիությունը: Գրառվող հաղորդագրություններն արտահայտում են հեղինակի տեսակետները/հայացքները և ոչ անպայման՝ այս ֆորումի կամ ֆորումի աշխատակազմի հայացքները:
3.3. Ֆորումի ադմինիստրացիան իրեն իրավունք չի վերապահում և ձեռնպահ է մասնակիցների կողմից կատարվող գրառումների մեջ ուղղումներ կատարելուց՝ բացառությամբ այն գրառումների, որոնց մեջ արտաքին հղումներ կան։
4.
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐ (ADMIN)
4.1. Միայն Ադմինիստրատորը կարող է փոփոխություններ կատարել սույն կանոնակարգում։
4.2. Կանոնակարգում փոփոխություններ կատարելուց առաջ ադմինիստրատորը պարտավոր է խորհրդակցել ֆորումի ադմինիստրացիայի մյուս անդամների հետ։
4.3. Ադմինիստրատորը իրավունք ունի Ֆորումի կանոնակարգը խախտելու դեպքում զգուշացում տալ մասնակիցներին, մոդերատորներին, գլոբալ մոդերատորին և բոլոր մնացյալ անդամներին՝ կիրառելով համապատասխան մոտեցումը:
5.
ԳԼՈԲԱԼ ՄՈԴԵՐԱՏՈՐԸ5.1. Իրավասու է և պատասխանատու իրագործելու 6-րդ կետի բոլոր ենթակետերը մասնակիցների և մոդերատորների նկատմամբ։
6.
ՄՈԴԵՐԱՏՈՐՆԵՐԸ6.1. Իրավասու են մասնակիցների կողմից 11-րդ կետի 11.1 ենթակետի կիրառման դեպքում առանց զգուշացման ստեղծված թեման տեղափոխել համապատասխան բաժին։
6.2. Մասնակիցների կողմից 11-րդ կետի 11.3, 11.5, ենթակետի կիրառման դեպքում իրավասու են գործադրել 1.3 ենթակետը։
6.3. Իրավասու են մասնակիցների կողմից 11.2, 11.5, 11.6, 11.7, 11.8, 11.9, 11.10, 11.11, 11.12, 11.13 ենթակետերի կիրառման դեպքում առանց զգուշացման ջնջել գրառումը։
6.4. Պարտավոր են տեղափոխված թեմաների մասին ծանուցողական թեմաները (moved topic) 5 օրից հետո ջնջել։
7.
ԳՐԱՆՑՈՒՄ7.1. Ֆորումում արգելվում է գրանցվել մեկից ավելի ծածկանվան տակ:
7.2. Գրանցված անունով դուք համաձայնում եք ձեր գաղտնագիրը երբևէ չհայտնել ուրիշի։
7.3. Գրանցվելով անձը համաձայնում է ԵՐԲԵՔ ուրիշի գաղտնագիրը չօգտագործել որևէ պատճառով:
7.4. Խորհուրդ է տրվում նաև օգտագործել բարդ և եզակի գաղտնագիր՝ մուտքի անվան գողությունը/յուրացումը կանխելու համար:
7.5. Գրանցվելով անձը իր համաձայնությունն է հայտնում, որ չպետք է ուղարկի կեղծ, զրպարտիչ, ոչ ճշգրիտ, վիրավորական, վուլգար, հակակրելի, անհանգստություն պատճառող, անպատշաճ, անպարկեշտ, սեռական հակում ունեցող, սպառնալից, անձի գաղտնիության դեմ ոտնձգություն կատարող կամ միջազգային օրենքներն այլ կերպ ոտնահարող նյութեր:
7.6. Գրանցվելով անձը իր համաձայնությունն է հայտնում չուղարկել հեղինակային իրավունք ունեցող (copyrighted) որևէ նյութ, քանի դեռ ձեռք չի բերել հեղինակային իրավունք կամ գրավոր համաձայնություն նյութի հեղինակային իրավունքն ունեցողից:
7.7. Գրանցվելով անհատը իր համաձայնություն է հայտնում չնպաստել այս ֆորումի հետ կապված ինտերնետային էջերի անվտանգության դեմ գործողություններին:
7.8. Ֆորումի ձեր օգտագործման հետևանքով առաջացած իրավիճակից բխող պաշտոնական բողոքի կամ իրավական գործողության դեպքում սույն ֆորումի Ադմինիստրացիան իրավասու է բացահայտելու Ձեր ինքնությունը, ինչպես և այս ծառայությամբ ձեռք բերված և կապ ունեցող այլ ինֆորմացիա:
8.
ՊՐՈՖԻԼ (Profile)
8.1. Ֆորումում գրանցվելուց և մուտք գործելուց հետո կարող եք հանգամանալից լրացնել Ձեր պրոֆիլը:
8.2. Ձեր պարտականությունն է հստակ և ճշգրիտ ինֆորմացիա ներկայացնել այստեղ։
8.3. Ֆորումի ադմինիստրատորի կողմից պրոֆիլի մեջ բնույթով ոչ ճշգրիտ կամ անպատշաճ գնահատված որևէ ինֆորմացիա ենթակա է փոփոխման, այսինքն՝ տվյալ անձին ծանուցում տալուց հետո 12 ժամվա ընթացքում պետք է վերջինս փոփոխություն կատարի իր պրոֆիլի մեջ։
8.4. 12 ժամվա ընթացքում 8.3 կետի համաձայն ֆորումի մասնակցի կողմից փոփոխություն չկատարելու դեպքում ադմինիստրատորի իրավունքն է փոփոխել կամ ջնջել տվյալ անձի պրոֆիլում գրածը, կամ որոշակի ժամանակով արգելափակել տվյալ մասնակցին։
9.
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ9.1. Ֆորումի մասնակիցը` ֆորումում գրանցված անձն է:
9.2. Ֆորումի մասնակիցը համարվում է տեղեկացված և համաձայն սույն սկզբունքներին և պարտավորված պահպանել ֆորումի կանոնակարգը:
9.3. Մասնակիցները կարող են տեղադրել իրենց վերլուծությունները հոգևոր–մշակութային հարցերի շուրջ, առաջարկել թեմաներ և հրավիրել մյուսներին երկխոսության կամ բանավեճի։
9.4. Մասնակիցները ֆորումի զարգացման հարցերը և գաղափարաբանությունը կարող են քննարկել միայն «Ձեր առաջարկները» բաժնում:
9.5. Մասնակիցները արտոնված են թեմայից հաճախ շեղումներ պարունակող ազատ զրույցներին անդրադառնալ «ԹԵՅԱՍՐԱՀ» բաժնում` խախտելով սույն կանոնակարգի 11.2 կետը։
9.6. Մասնակիցները պատասխանատու են իրենց տեղադրած հաղորդագրությունների պարունակության համար:
9.7. Ֆորումի համապատասխան բաժնում մասնակիցները պարտավորված են գրել միայն այդ բաժնին հատուկ լեզվով։ Երկրորդ լեզվով գրելու դեպքում մոդերատորներն իրավասու են առանց զգուշացման ջնջել գրառումը։
9.8. Եթե ֆորումի մասնակիցը որևէ դրված գրառում առարկելի է համարում, կարող է անմիջապես դիմել ֆորումի ադմինիստրատորին կամ մոդերատորներին: Այնուամենայնիվ պետք է նկատի ունենալ, որ եթե ֆորումի աշխատակազմը անհրաժեշտ է համարում առարկելի հաղորդագրությունը ջնջել, իրավունք է վերապահում կատարել այն սահմանված ժամանակահատվածում: Սա ձեռքի աշխատանք է, և խնդրում ենք նկատի ունենալ, որ հնարավոր է ջնջումներն անմիջապես չկատարվեն: Այս քաղաքականությունը վերաբերում է նաև «member profile» ինֆորմացիային:
10.
ՖՈՐՈՒՄՈՒՄ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԵՎ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է.10.1. Քննարկելու համար բացել նոր թեմաներ:
10.2. Վերանդրադառնալ հին թեմաներին, եթե նրանց մեջ ամբողջովին չեն բացահայտված քննարկվող հարցերը:
10.3. Ֆորումում ողջունելի են երկխոսությունն ու փորձի փոխանակումը, հետաքրքիր տեղեկություններին հաղորդակից դարձնելը։
10.4. Կատարել հղումներ (link) այլ ինտերնետային հասցեներից։
10.5. Դրական (կառուցողական, բարելավման միտում ունեցող, հստակություն հետապնդող և սրանց նման այլ տեսակի) քննադատությունը։
10.6. «Տեխնիկական պրոբլեմներ» ենթաբաժնի «Inchpes grel hayeren?» թեմայում գրել ոչ մեսրոպատառ։
11.
ՖՈՐՈՒՄՈՒՄ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է.11.1. Ստեղծել թեմա, որը չի համապատասխանում իր բաժնին:
11.2. Բացված թեմայի մեջ կատարել թեմային չառնչվող գրառում:
11.3. Հայերեն բաժնում գրել ոչ մեսրոպատառ հայերենով։
11.4. Արհեստականորեն դրական կամ բացասական վարկանիշ տալ։
11.5. Տեղադրել տեքստեր այլ աղբյուրներից վերցված։
11.6. Որևէ մեկին կոպտել, վիրավորել հրահրել կռվի, ինչպես և կռվի մեջ մտնել:
11.7. Անձնականացված վեճը։
11.8. Փողոցային խոսակցությունը և ժարգոնը։
11.9. Որևէ մասնակցի հանդեպ որևէ տեսակի ճնշում բանեցնելու փորձերը։
11.10. Որևէ ազգի մասին ռասիստական, ազգայնամոլական գրառումներ կատարելը:
11.11. Արգելվում է Հայոց մեծ եղեռնի ուղղակի կամ անուղղակի հերքումը:
11.12. Բացասական (վարկաբեկիչ, կծու և նման այլ տեսակի) քննադատությունը։
11.13. Տեղադրել գովազդ, սպամ (spam), ծրագրավորված շղթայական նամակներ: