Լուսամուտ երկխոսության

ԵԿԵՂԵՑԻ, ՀԱՎԱՏՔ, ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐ => Եկեղեցի–դպրոց, քրիստ. դաստիարակություն => Topic started by: Magnolia on December 15, 2007, 03:32:17 PM

Title: Պայծառ մտքեր
Post by: Magnolia on December 15, 2007, 03:32:17 PM
Ողջուն
Հուսով եմ, Չեք մոռացել, որ պետք է քննարկէինք իմ պայծառ մտքերը տարբեր կրթական ծրագրերի շուրջ 11:)
Հուսով եմ կհրավիրեք լուրջ մասնագետների, որևիցէ ծրագիր նախաձեռնելիս, սակայն, եթե պատկերացնենք, որ ես զբաղվում եմ դրանց իրականացմամբ... 43:)
Բոլոր հեղինակային իրավունքների հետ կապված քաշքշուկներից հետո, կքննարկէի ռուսական  ծրագրի կազմակերպիչների հետ, կխնդրէի մանրամասնել, ամեն մի մանրուք: Հետո կհավագէի ճկուն միտք ունեցող, կենսուրախ (սա պարտադիր պայման է), խելացի, կրեատիվ մտածելակեպ ունեցող երիտասարդների և հոգևորականների խումբ, որոնց կխնդրէի մտածեն այնպիսի կրոնական ուղվածություն ունեցող  հարցեր և ոչ միայն (հիմնականում մարդիկ խուսափում են բուն կրոնական ուղվածություն ունեցող ծրագրերից), որոնց վիկտորինայի մասնակիցները կկարողանան պատասխանել ունենալով, դպրոցական կամ միջին կրթական մակարդակ: Որոշ հարցեր պետք է ընձեռնլ տրամաբանելու հնարավորություն, որոշները` կռահելու... Լինի փուլային մրցույթ: Օրինակ` հայտարարել, որ առաջին փուլում մրցույթային թեման լինելու է  "այս ինչ" թեման ( դէ թող գնան ու ինչքան նյութ կգտնեն "այդ ինչ" թեմայի վերաբերյալ կարդան` համ կկրթվեն, համ էլ պատրաստված կգան մրցույթին) ու տալ հարցեր այդ թեմայից: Պետք չի վախենալ, որ այդպես բոլորնը կարող են անգիր անել և հաղթել...ավելի լավ, թող անգիր անեն, մեզ դա էլ պետք է: Հետո երկրորդ փուլ, որը կլինի մի քիչ բարդ, հետո մյուս, մյուս... Մրցանակը կարող է լինել տարբեր...սակայն ես, իմ նախասիրության համաձայն, կառաջարկէի ճամփորդություն: Այդ ամենը նկարահանվի հեռուստատեսությունում և եթեր հեռարձակվի` ծրագիրը նայողներն էլ իրենց հերթին կզարգանան...

Ալֆա-ծրագիրը` շատ-շատ օգտակար, հետաքրքիր, հասկանալի մի նախագիծ է, որի մասնակցիցներն  են տարբեր կրթական մակարդակ, դավանանք, մտածելակերպ, բարեկեցության մակարդակ ունեցող մարդիկ են, ովքեր հավագվում են, շատ հանգիստ (հիմնականում 10:)), արանց մեկը մյուսին պարտադրելու, արտահայտում  սեփական կարծիքը, քննարկում իրենց պատկերացումները տարբեր կրոնական երևույթների, գաղափարների և այլն մասին, հոգևորականի նախնական բացատրական քարոզից հետո (որն ունի  զուտ տեղեկատվական բնույթ)...
Title: Re: Պայծառ մտքեր
Post by: Abegha on December 15, 2007, 04:01:09 PM
Մագնոլյա ջան, ես մի քիչ խճճվեցի գրածիցդ, անկեղծ ասած  20:) 
Պայծառ մտքերը լավ են, բայց պայծառ հովանավորների կարիք ունեն։
Կներես, իսկ ավելի կոնկրե՞տ, որովհետև լավ չհասկացա գրածդ։
Title: Re: Պայծառ մտքեր
Post by: Magnolia on December 15, 2007, 11:46:31 PM
Այս թեման, աղանդների դեմ պայքարելու իմ առաջարկած միջոցների մասին քննարկումից բացվեց:
Առաջարկեցի կրթական ծրագրեր երիտասարդների համար,  MONK-նէլ, հարցրեց, թե, եթե ես զբաղվեի դրանց իրականացմամբ, ինչպես կանէի?
Իսկ հովանավորների բացակայության վերաբերյալ նայեք- "Պռոֆեսսիոնալ եկեղեցի" թեման  21:)
p.s.եթե ժամանակ ունենաք նայեք "ինչպես պայքարել աղանդների դեմ" թեման, միգուցէ հետ խճճվեք ;)
Title: Re: Պայծառ մտքեր
Post by: Magnolia on February 25, 2008, 11:39:06 PM
տոպիկի անվանումը պետք է փոխել "Խամրած մտքեր"...ոչ ոքի չհետաքրքրեց 34:)
Title: Re: Պայծառ մտքեր
Post by: Տ. Տաթև քհն. on February 27, 2008, 11:23:22 AM
Ոչինչ, մի հուսահատվեք, ես այսօր եմ ընթերցել թոփիկը, այնպես որ մի քիչ լուսավորվել է, այդքան էլ խամրած չէր, լավ էլ աչքերս ցավացրեց, այնպես որ կխնդրեի մի քիչ էլ լուսաբանել, որ լավ պատկերացնենք, թե ինչի մասին է խոսքը,